Լեգենդար դերասան Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին՝ Վիկտորյա Թիերե-Չապլինն ու Աուրելիա Թիերե-Չապլինն, օրերս Հայաստանում էին: Նրանք այստեղ էին ներկայացնելու Վիկտորյա Չապլինի «Ղողանջ եւ պատրանք» ներկայացման համաշխարհային պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս Աուրելիա Թիերե-Չապլինը: Ներկայացումը բեմադրվել է 2 օր՝ հոկտեմբերի 3-ին եւ 4-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որի հրավերով էլ Չապլինի դուստրն ու թոռնուհին ժամանել էին Հայաստան, մանրամասներ ներկայացրեց նրանց այցից, ներկայացումից եւ տպավորություններից:
«Ներկայացման հրավերը մեկ տարի առաջ է եղել: Շատ ծանր հյուրախաղեր էին, որովհետեւ բավականին ծախսատար էին ոչ միայն հոնորարային առումով, այլեւ դեկորացիաների, որոնք Ֆրանսիայից պետք է Երեւան տեղափոխվեին: Բայց մեր հովանավորների շնորհիվ մենք իրականացրինք այդ ծրագիրը: Նպատակն էր, որպեսզի թատերական գործիչները ներկա գտնվեին եւ դիտեին այս ներկայացումը: Սա իր տեսակով բիզնես ծրագիր չէր: Ուշագրավ էր նաեւ այն փաստը, որ տվյալ ներկայցաման համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ հենց Հայաստանում»,-նշեց Ղազանչյանը՝ հավելելով.
«Շատ հետաքրքիր ներկայացում էր, հետաքրքիր մտածողության մեջ: Նրանք էլ շատ գոհ հեռացան Հայաստանից»:
Վիկտորյան եւ Աուրելիան Հայաստանում անցկացրել են 5 օր: Փորձերի եւ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով շատ բան չեն հասցրել տեսնել, սակայն եղել են Սերգեյ Փարաջանովի թանգարանում, որտեղից հեռացել են մեծ տպավորություններով.
«Շատ էին ցավում, որ չկարողացան տեսնել շատ բաներ Հայաստանում, բայց պայմանավորվեցինք, որ էլի որեւէ աշխատանքով կվերադառնան եւ ավելի երկար կմնան»,-հավելեց Հակոբ Ղազանչյանը:
Ի դեպ, Չապլինի ազգականների այցը Հայաստան նախատեսվում էր դեռեւս մարտին, սակայն Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի խոսքով՝ հետագայում հոկտեմբեր ամիսն ավելի նպատակահարմար են համարել տվյալ այցի համար.
«Քանի որ Հայաստանում հոկտեմբերին անցկացվում են Ֆրանկոֆոնիաի օրերը, մտածեցինք, որ ավելի ճիշտ կլինի այս պահին նրանք գան; Ճիշտ է՝ ներկայացումը չմտավ ֆրանկոֆոնիայի ծրագրի մեջ այն առումով, որ, ի զարմանս մեզ, Ֆրանսիայի դեսպանատունը նպատակահարմար չգտավ աջակցել ներկայացմանը, բայց ինչեւէ, հոկտմբերն ավելի հարմար ամիս էր, եւ փոխադարձ բանակցությունների արդյունքում՝ նրանք եկան այստեղ: Ի դեպ, մարտին այլ ներկայացմամբ պետք է գային, իսկ երբ իմացանք, որ նոր ներկայացում է սպասվում եւ որ հնարավոր է համաշխարհային պրեմիերան անել Հայաստանում, եղավ փոխադարձ պայմանավորվածություն»:
Հարցին՝ արդյոք հայ թատերասերները մոտ ապագայում էլ հնարավորություն կունենան վայելելու հայտնի թատերական գործիչների ներկայացումն ու խաղը Հայաստանում, Ղազանչյանը պատասխանեց.
«Ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես դեռ նոր են գնացել Հայաստանից: Համենայն դեպս, մեծ տպավորություններով գնացին՝ թե հանդիսատից, թե ընդունելությունից: Մեր համագործակցությունը դեռ կշարունակվի, իսկ թե ինչ ձեւով եւ ինչ ներկայացմամբ, հետագայում կքննարկենք»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը