Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Nemra խմբի վոկալիստ Վանը՝ երկրպագուների առաջացրած «խառնաշփոթի» եւ Կապանում սպասվելիք համերգի մասին

12:08, 8 հոկտեմբերի

Իհարկե, այս պահին կտխրեցնենք Nemra խմբի երեւանյան երկրպագուներին, բայց մեր պարտքն է տեղեկացնել, որ համացանցում տարածված խոսակցություններն այն մասին, թե Nemra խումբը հոկտեմբերի 14-ին համերգով ելույթ է ունենալու Երեւանում, մեղմ ասած՝ չեն համատասխանում իրականությանը: NEWS.am STYLE-ն այս մասին տեղեկեցավ խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանից:

Ամեն դեպքում, տխրել պետք չէ: Վանը մեզ հետ զրույցում շտապել է ուրախացնել խմբի հայաստանյան երկրպագուներից շատերին:)

Երաժիշտը նախ նշեց, որ Երեւանում մենահամերգ առայժմ չեն նախատեսել, քանի որ բոլորովին վերջերս ելույթով հանդես են եկել ակումբներից մեկում:

«Տվյալ event-ը մեր սիրելի նեմռացիներն են ստեղծել, ինչի համար շատ ուրախ ենք: Ուրախ ենք, որ այսքան շուտ մեզ կարոտել են, մենք էլ իրենց ենք կարոտել եւ խոստանում ենք, որ այս տարի եւս մեկ մենահամերգ կկազմակերպենք։ Այս պահին միակ պլանավորած համերգը Հայաստանում լինելու է Կապան քաղաքում, հոկտեմբերի 20-ին: Կապանի մեր երկրպագուներն, իրոք, շատ ակտիվ են, վերջերս համախմբվել էին և հաճելի հարձակման էին ենթարկել մեր Instagram-ի և Facebook-ի էջերը՝ համերգ պահանջելով, եւ վերջապես այդ համերգն իրականություն կդառնա։ Մեծ ոգեւորվածությամբ ենք գնալու Կապան, հուսով ենք՝ բոլոր պահանջողները ներկա կլինեն, մուտքն անվճար է լինելու, որքանով, որ ես եմ տեղյակ»,-նշեց Վանը:

Խմբի վոկալիստը նաեւ տեղեկացրեց, որ համերգի ընթացքում կլինեն զուգերգեր կապանցի երաժիշտների եւ երգիչների հետ, որոնց թվում է, օրինակ, Գեւորգ Հարությունյանը, որը բոլորովին վերջերս Հայաստանը ներկայացրեց «Նոր Ալիք» մրցույթում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

«Nemra-ից բացի՝ այդ օրը հանդես կգա նաեւ «Դոգմա» խումբը։ Կարծում եմ՝ կապանցիներին հաճելի համերգ է սպասվում»։

Հարցին՝ արդյոք Nemra-ն մտադիր է համերգներով հանդես գալ նաեւ Հայաստանի մյուս մարզերում եւ քաղաքներում, Վանը պատասխանեց.

«Հուսով եմ՝ շղթան կշարունակվի, քանի որ կան արձագանքներ, կա պահանջարկ, սակայն չկան լուրջ հրավերներ, որոնք կապահովեն որակյալ տեխնիկա եւ պայմաններ, որպեսզի եւ´ մենք հաճույք ստանանք համերգից, եւ´ հանդիսատեսը։ Ցավոք եւ բարեբախտաբար՝ մենք ձայնագրություններով համերգ չենք տալիս եւ համերգներին միայն կենդանի կատարմամբ ենք հանդես գալիս, այդ պատճառով մի փոքր բարդանում է Հայաստանի պայմաններում կազմակերպել մեր համերգները, մանավանդ, որ պահանջարկն այդքան մեծ չէ, որքան հարսանեկան կամ փոփ-հարսանեկան երաժշտությանը»։

Վանը նաեւ հավելեց, որ այս պահին դեռ Երեւանում պլանավորած համերգային ծրագիր չունեն, սակայն չբացառեց, որ մինչեւ տարվա վերջ խումբը, գուցե, ելույթ ունենա երեւանյան հանդիսատեսի համար: Առավել անհամբեր երկրպագուների հետաքրքրասիրությունը բավարարելու համար հետաքրքրվեցինք նաեւ Nemra-ի առաջիկա եթերային նորությունների մասին:

«Եթերային շատ նորություններ ունենք, պարզապես, քանի որ ամեն ինչ մենք ինքներս ենք անում, այդ պրոցեսը դանդաղում է: Այս պահին արդեն ունենք նկարահանված տեսահոլովակ մեր նոր երգերից մեկի հիման վրա. այն  կոչվում է Because: Տեսահոլովակի ռեժիսորը Արուս Տիգրանյանն է, օպերատորը՝ Համբարձում Վարդանյանը, հիմա ամենադժվար աշխատանքն է տարվում՝ մոնտաժը, որից հետո կներկայացնենք։ Եվս երեք տեսահոլովակներ են ընթացքի մեջ, բայց ավելի մանրամասն կխոսենք այն ժամանակ, երբ գործի մեծ մասն արված լինի։ Նաեւ երկրորդ ալբոմի ձայնագրություններն են մոտենում ավարտին, չնայած ծերացանք արդեն այնքան երկար տեւեցին դրանք, բայց այդ ընթացքում գրվեցին երգեր մեր գալիք 3-րդ, 4-րդ ալբոմների համար, որոնք, հուսով եմ՝ մոտակա 50-60 տարիների ընթացքում լույս կտեսնեն»,-իրեն բնորոշ հումորով եզրափակեց երաժիշտը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վանի եւ Nemra-ի Facebook-ի էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել