NEWS.am STYLE-ն այս անգամ ներկայացնում է գեղեցկուհի Միշել Ռոդրիգեսին, որն ավելի շատ հայտնի է որպես բրուտալ կին:
Միշելը ծնվել է 1978 թվականի հուլիսի 12-ին, ԱՄՆ-ի Սան Անտոնիո քաղաքում:
Միշելն ընդամենը 8 տարեկան էր, երբ նրա ծնողները բաժանվեցին: Դրանից հետո նա իր մոր հետ երկար ժամանակ քաղաքից քաղաք էր տեղափոխվում ու ճանապարհորդում դեպի օտար երկրներ: Նրա դաստիարակությամբ ավելի հաճախ զբաղվել է տատիկը:
Միշելը հասուն տարիքում ավելի շատ ամբոխային դերերով էր հանդես գալիս, բայց իմանալով «Կանացի մարտ» ֆիլմի բաց քասթինգի մասին, նա առաջ է անցնում մնացած 350 հավակնորդներից ու ստանում է առաջին դերը:
Ֆիլմը 2000 թվականին է էկրան բարձրացել: Միշելը բավականին հաջող կերպով է մարմնավորել Դիանա Գուզմենին, որը բարդ իրադրության մեջ էր ու իր ագրեսիան ուղղում էր դեպի մարտերը: Ֆիլմն արժանացավ կինոքննադատների դրական գնահատականին, ինչը Ռոդրիգեսին հնարավորություն տվեց այլ դերեր եւս ստանձնել:
Երկու տարվա ընթացքում Միշելը հասցրեց միանգամից երկու կարեւոր ֆիլմերում խաղալ՝ «Ֆորսաժում» եւ «Չարի կացարանում»: Այս ֆիլմերում մարմանվորած նրա կերպարները վերջնականապես ամրապնդում են ուժեղ աղջկա նրա կերպարը: Տարիներ շարունակ նա հենց նմանատիպ դերեր է մարմնավորել:
Այն ուշագրավ դերեր, ցավոք, չենք նկատում Միշելի ֆիլմագրության մեջ: Թերեւս, կարելի է առանձնացնել «Մաչետեն» ու «Ավատարը»: Վերջինում Միշելը երկրորդային, սակայն իր համար պավականին տիպիկ դեր է խաղացել:
Միակ ֆիլմը, որը հույս է տալիս Միշելի՝ որպես դերասանուհի զարգանալուն, «Ալիտա. մարտական հրեշտակ» ֆիլմն է, որը շուտով կսկսի արշավը կինոթատրոններում:
Միշելը կադրում բավականին ներդաշնակ է երեւում, զգացվում է, որ նա կարող է ավելին, քան ցույց է տալիս: Պետք է նկատի ունենալ, որ միեւնույն կերպարը մի ֆիլմից մյուսը տեղափոխելը դերասանի համար կործանարար է, անգամ եթե վերջինս շահում է կինոսերների սիրտը իր անհուն գրավչությամբ:
Պատրաստեց Նորայր Նազարյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)