«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկան աշխարհահռչակ ալտահար եւ դիրիժոր Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը:
Մինչ համերգային ծրագրի մեկնարկը NEWS.am STYLE-ը ներկա եղավ նվագախմբի եզրափակիչ փորձին, որից հետո Յուրի Բաշմետն ու «Երեւանյան հեռանկարներ» ծրագրի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը խոսեցին հանրահայտ երաժիշտի երեւանյան ելույթի մասին:
«Բաշմետը ոչ միայն հայտնի երաժիշտ է, այլեւ այս մոլորակի ամենապոպուլյար մարդկանցից մեկն է, աշխարհին հայտնի ամենաստեղծագործ մարդկանցից է: Մեզ համար կրկնակի պատիվ է նրան հյուրընկալելը, քանի որ նա մեծ ավանդ է ունեցել մեր երաժիշտներից շատերի կայացման մեջ, այդ էր պատճառը, որ նա Հայաստանում արժանացավ պատվոշքանշանի: Ուրախ եմ այս այցի համար: Նրա ցանկացած այց երաժշտական իմաստով մեծ տոն է: Նա անվերջանալի մարդ է արվեստի մեջ: Նրան Հայաստան բերելը հեշտ չէ, քանի որ գրաֆիկը շատ խիտ է: Շատ ուրախ եմ, որ այստեղ է հրաշալի ծրագրով»,-զրույցի ընթացքոում նշեց Ռոստոմյանը:
Յուրի Բաշմետը երկար ժամանակ չուներ լրագրողների հետ շփվելու համար, շտապում էր համերգին՝ իրեն անհամբեր սպասող հանդիսատեսի մոտ, սակայն կարճ զրույցի ընթացքում ներկայացրեց, թե ինչ ծրագրով է հանդես գալու հայ երկրպագուների համար, նաեւ Հայաստանի ու հայերի հետ իր ամուր կապի մասին խոսեց.
«Ես շատ ուրախ եմ, որ Երեւանում եմ, այստեղ շատ ընկերներ ունեմ: Իմ թոռնիկը եւս հայկական արմատներ ունի, նրա անունը Հրանտ է, նա 11 տարեկան է, բայց արդեն ջութակ է նվագում, սակայն անկեղծ ասած՝ ֆուտբոլ ավելի շատ է սիրում:)»,-անկեղծացավ երաժիշտը:
Յուրի Բաշմետի եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի երեւանյան համերգին հնչեցին Սվիրիդովի Կամերային Սիմֆոնիան, Բոդրովի «Արտացոլումը»` Պագանինիի 24-րդ կապրիսի թեմայով, Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆեւի եւ Բերգի ստեղծագործություններից:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով14:20, 22 ապրիլի
Թեյլոր Սվիֆթի վերջին ալբոմը մեկ օրում վաճառվել է 1,6 միլիոն օրինակով