MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Անահիտ Սիմոնյանի ցուցադրությունն ու Յուլյա Ավագյանի ծննդյան տարեդարձը՝ ռուսական շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ

12:05, 17 հոկտեմբերի

Անահիտ Սիմոնյանն ու «Միսիս Աշխարհ 2014» տիտղոսակիր Յուլյա Ավագյանը հոկտեմբերի 20-ին միասին կունենան մեծ ու մասշտաբային միջոցառում, որին ներկա կլինեն ոչ միայն հայկական, այլեւ ռուսական շոու-բիզնեսից հրավիրված հատուկ հյուրեր: Հայտնի հայ երգչուհին եւ դիզայները 6 տարի անց կունենա իր առաջին ցուցադրությունը, իսկ «Միսիս Աշխարհ» տիտղոսին արժանացած հայուհին կտոնի իր ծննդյան տարեդարձը: Յուլյայի հրավերով՝ այդ օրը միջոցառմանը կմասնակցեն ռուսական շոու-բիզնեսից մի շարք աստղեր՝ Ջիգանը, Սերգեյ Զվերեւը, Օլգա Բուզովան եւ Քսենյա Բորոդինան: Մասշտաբայն միջոցառման մանրամասները հայտնի գեղեցկուհիները պատմել են NEWS.am STYLE-ին:

Խոսելով 6 տարի անց իր առաջին ցուցադրության մասին՝ Անահիտը նշեց.

«Այսքան տարի անց որոշեցի ներկայանալ ցուցադրությամբ, քանի որ միշտ մտածել եմ՝ ավելի լավ է ուշ լինի, բայց որակով եւ մեծամասշտաբ, քան ամեն տարի ունենամ մի ցուցադրություն, որը կլինի միջին տարբերակով: Մանավանդ, երբ Յուլյայի կողմից եղավ առաջարկը, իմանալով, որ այն նկարահանելու է նաեւ Fashion TV-ն, որոշեցի, որ պետք է ունենամ ցուցադրություն եւ հիմա ամբողջ ուժերով պատրաստվում ենք դրան»:

Յուլյան էլ սիրով բացահայտեց, թե ինչպես է ստացվել Անահիտի հետ ծանոթությունն ու նրան համագործակցության առաջարկություն անելու միտքը.

«Սյնպես ստացվեց, որ հայ դիզայներների հետ իմ ծանոթությունը սկսվեց հենց Անահիտ Սիմոնյանի խանութ-սրահից: Երբ առաջին անգամ եկա Երեւան, զբոսնում էի կենտրոնով եւ հանկարծ տեսա նրա խանութ-սրահը, մտա, որպեսզի ուղղակի նայեմ հավաքածուն եւ արդյունքում գնեցի մի շատ հետաքրքիր բլուզ, որը հետագայում հաճույքով սկսեցի հագնել: Որոշ ժամանակ անց, երբ պատրաստվում էինք Armenian Fashion Weekend-ին, մեզ մեր ամուսինները ծանոթացրին եւ այդպես սկսեցինք շփվել: Ես շատ սիրում ու հարգում եմ հայ դիզայներներին, նրանց աշխատանքների մեջ շատ են ստեղծագործ մտքերը, իսկ Անահիտը բացի բոլոր պրոֆեսիոնալ հմտություններից՝ նաեւ շատ պարզ ու լուսավոր մարդ է, այդ պատճառով էլ հենց նրա հետ ցանկացա շարունակել համագործակցությունը: Կարծում եմ՝ առջեւում մեզ դեռ շատ հետաքրքիր բաներ են սպասվում»:

«Յուլյայի հետ վերջերս ենք ծանոթացել, բայց այնպիսի տպավորություն էր, ասես միմյանց վաղուց էինք ճանաչում: Շատ մտերմացանք: Առաջարկը եղավ նրա կողմից, ես մեկ վայրկյան անգամ առանց մտածելու ընդունեցի այն եւ սկսեցինք շարժվել առաջ»,-հավելեց Անահիտը:

Անդրադառնալով ներկայացվելիք հավաքածուին՝ երգչուհի-դիզայները նշեց.

«Հավաքածուն եւ, առհասարակ, մեր արտադրանքը լինելու է հայկական մոտիվներով: 20 նմուշ է ներկայացված լինելու եւ յուրաքանչյուրի մեջ դուք կտեսնեք հայկական գեղեցիկ զարդանախշեր կամ տառեր, բայց ներկայացված ավելի մոդեռն տարբերակով: Օրը լեցուն է լինելու անակնկալներով եւ գեղեցիկ պահերով: Ռոսաստանից ժամանած հատուկ հյուրեր կլինեն՝ Ջիգանը, Օլգա Բուզովան, Սերգեյ Զվերեւը, իսկ միջոցառումը վարելու է Քսենյա Բորոդինան: Իմ հյուրերի ցանկում էլ կլինեն հայտնի մարդիկ իմ մտերիմ ընկերներից: Շատ մարդկանց չեմ կարող հրավիրել, բայց կհրավիրեմ նրանց, ովքեր ի սրտե կուրախանան ինձ համար»:

Ամուսինը՝ Հայկոն, Անահիտին աջակցում է ոչ միայն հոգեպես, այլեւ ստեղծագործական առումով.

«Մենք օր ու գիշեր աշխատում ենք հավաքածուի շուրջ, որպեսզի հասցնենք միջոցառմանը, իսկ Հայկոն, ինչպես միշտ, իմ կողքին է եւ երաժշտությունը, որի ներքո քայլելու են մոդելները, հենց ինքն է գրել, որը շատ հետաքրքիր է եւ ցուցադրությանը շատ համապատասխան»:

Յուլյայի հետ զրուցոեցինք ծննդյան տարեդարձը Երեւանում նշելու եւ հայտնի հյուրերին քաղաքը ներկայացնելու մասին.

«Հիմա ամուսնուս հետ ապրում ենք Երեւանում եւ ես շատ եմ սիրում այս քաղաքը: Այն ինձ համար շատ հարազատ է դարձել, դրա համար էլ որոշեցի Ռուսաստանի եւ Եվրոպայի իմ ընկերներին հրավիրել Երեւան, որպեսզի այստեղ ինձ հետ անցկացնեն իմ տոնական օրն ու ծանոթանան մեր քաղաքին: Ամուսինս միշտ ծննդյանս օրն անմոռանալի է դարձնում ինձ համար: Ամեն տարի հրավիրում ենք աստղերի, դա արդեն մեզ համար ավանդույթ է դարձել»:

Հարցին՝ որքանո՞վ նրա հյուրերը կհասցնեն զբոսնել Երեւանով, Յուլյան պատասխանեց.

«Կարծում եմ՝ մեր հյուրերը քաղաքով շրջելու ժամանակ, ամեն դեպքում, կունենան, քանի որ այդ օրը լինելու են նաեւ Երեւանի տոնին նվիրված միջոցառումներ, եւ փողոցները տոնական են լինելու: Նրանք կհասցնեն գնահատել Երեւանի գեղեցկությունը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անահիտ Սիմոնյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել