Քարդաշյան-Ջեններ գերդաստանի 35-ամյա ներկայացուցիչ Քլոե Քարդաշյնաը անցել է մարմինը կատարելագործելու փուլերով ու արել է դա նույնիսկ մի քանի անգամ:
Թեեւ դստեր՝ Թրուի լույս աշխարհ գալուց հետո Քլոեն վերադարձել է իր համար կատարյալ պարամետրերին, սակայն միեւնույնն է, նա շարունակում է ոգեշնչել պլյուս չափի կանանց:
Այս անգամ հայազգի հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որում, կարելի է ասել, գրկախառնված է ջինսե տաբատների հետ: Սա կլիներ հերթական զվարճալի լուսանկարը, եթե մեկնաբանությունների դաշտում մի կին չհարցներ, արդյոք այդտեղ կան պլյուս չափի կանանց համար նախատեսված տաբատներ:
Քլոեի պատասխանը բազմաթիվ հավանումներ է հավաքել: Նա պատասխանել է, որ կանանց այլեւս չի կարելի հուշել, թե ինչ չափերի նրանք պետք է լինեն, հագուստը պետք է նախատեսված լինի նրա համար, որ կինը այն կրի եւ ոչ թե հակառակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլոեն իր Instagram-յան էջում ընտանեկան լուսանկարների զվարճալի ու ջերմ շարք էր հրապարակել դստեր՝ Թրուի հետ: Լուսանկարներից մեկում աստղային մայրիկը համբույր էր ուղարկում երկրպագու-հետեւորդներին, իսկ դուստրը զարմացած նայում էր տեսախցիկին: Լուսանկարին կից Քլոեն իր հետեւորդներին բարի լույս էր մաղթել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար