Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Գործակալ 044»-ի պրեմիերան KinoPark-ում եւ հայտնի հյուրերը (ֆոտո)

12:08, 19 հոկտեմբերի

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, KinoPark-ում կայացավ Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ նոր կատակերգության՝ «Գործակալ 044»-ի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր հերոսը արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին է, որին մարմնավորում է Մկոն: Հատուկ կազմված հանձնաժողովը նրան Հայաստան է հրավիրում Գեղարդի գողությունը բացահայտելու նպատակով: Դեպքը բացահայտելու ընթացքում Հենզելը ստիպված է լինում անցնել մի շարք փորձությունների եւ ձախորդությունների միջով, սակայն ի վերջո նրան հաջողվում է բացահայտել գողին եւ Գեղարդը վերադարձնել թանգարանին:

Ֆիլմում ներկայացված փորձություններն ու հումորային դրվագները չենք բացահայտի, որպեսզի դրանք ավելի հետաքրքրությամբ դիտեք էկրաններին, միայն հավելենք, որ բացի Մկրտիչ Արզումանյանից՝ ֆիլմում նկարահանվել են նաեւ Մարիամ Ադամյանը, Հայկ Սարգսյանը, Արմեն Մարգարյանը, Մարիամ Դավթյանը, Մակար Գալստյանը եւ այլք: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Հայկ Կբեյանն է, բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան, սցենարի հեղինակը Նարեկ Ավագյանն է, պրոդյուսեր՝ Տիգրան Համբարձումյան, գծային պրոդյուսեր՝ Վահան Գրիշկյան:

«Ֆիլմը լիարժեք դետեկտիվ է, մինչեւ վերջին պահը կան չբացահայտված հարցեր եւ շղթայական բացահայտումների միջով ենք հասնում վերջակետին, այսինքն՝ սա առանձին հումորային դրվագներից բաղկացած ֆիլմ չէ, այլ ամբողջական պատմություն: Հումորներում փորձել ենք լինել մի քիչ ավելի զգուշավոր, մի քիչ ավելի խորը: Կան հումորներ, որոնք բոլորի համար են, կան հումորներ, որոնք ոչ այնքան: Խնդիրը ճաշակն է, նաեւ տարիքային պատկանելիությունը: Փորձել ենք անել նորամուծություններ: Մեր հերոսները փորձել են խոսել գրական հայերենով, բայց միեւնույն ժամանակ չլինել ձանձրացնող: Սա ֆիլմ է, որի համար ուրախ ենք, կարծում եմ՝ ստացվել է»,-լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց սցանարի հեղինակը:

Ռեժիսոր Հայկ Կբեյանն էլ հավելեց, որ ֆիլմի գաղափարը հյուսվել է Մկրտիչ Արզումանյանի կերպարի շուրջ:

«Հենց սկզբից մտածված է եղել Մկրտիչ Արզումանյանի կերպարը: Պատմության մի շարք տարբերակներ ենք ունեցել, որոնցում գլխավոր հերոսի կերպարը Մկոյի համար էր: Ընտրել ենք մեկը եւ զարգացրել դա: Երբ արդեն կողմնորոշվեցինք, թե ինչ պատմություն ենք նկարելու, ուրվագծվեցին նաեւ մյուս դերասանները: Ֆիլմում ներկայացված անհաջողակ հետախույզը դասական կերպար է, սակայն մենք փորձել ենք այնպես անել, որ այն հնարավորինս մեր իրականության մեջ լինի, մեր կյանքին մոտ»:

Մկրտիչ Արզումանյանը խոստովանում է՝ նկարահանման ընթացքում դժվարություններ եղել են, դերասանն ու իր խաղընկերները ստիպված են եղել անցնել մի շարք հումորային, ինչու ոչ՝ նաեւ  վտանգավոր փորձությունների միջով, հատկապես, որ հնարքներից մի քանիսը դերասանն ինքն է իրականացրել՝ առանց կրկնորդի օգնության:

«Այս կերպարն ինձ համար նոր էր, այն ստեղծել ենք թիմային աշխատանքի արդյունքում: Նկարահանումներն էլ շատ հետաքրքիր անցան՝ բազմաթիվ վնասվածքներով: Ես եւ մյուս դերասանները բազմաթիվ փորձությունների ենթարկվեցինք: Շատ հետաքրքիր մարդիկ էին հավաքվել նկարահանման հրապարակում, երբեք պարապ չէինք մնում, միշտ հումորային իրադարձություններ էին լինում: Կերպարին մարմնավորելը բարդ էր, մեծ հույսեր ունենք, որ կերպարը կապրի երկար եւ տեղ կգտնի նաեւ այլ նախագծերում: Ֆիլմի մտքի հետ կապված մի կարեւոր բան էլ հավելեմ՝ Գեղարդի մասին խոսելիս բոլորը, սովորաբար, պատկերացնում էին, որ խոսքը եկեղեցական համալիրի մասին է, այս նախագիծը կարեւոր է նաեւ նրանով, որ բացատրում է, թե ինչ է Գեղարդը, ինչ արժեք է, եւ ինչ կարեւոր մասունք մենք ունենք մեր երկրում»,-նշեց դերասանը:

Ստեղծագործական թիմը մտադիր է ֆիլմը ցուցադրել նաեւ Հայաստանի մյուս քաղաքներում եւ մարզերում:

«Ֆիլմը ցուցադրելու ենք հնարավորինս շատ վայրերում, փորձելու ենք հասանելի դարձնել հնարավորինս շատ մարդկանց, դրա մասին ավելի ուշ կհայտարարենք: Պահանջարկ էլ կա, մեզ հետ տարբեր տեղերից կապվում են, ու շատ ոգեւորված ենք նման հետաքրքրության համար: Արտասահմանում էլ կցանականայինք այն ցուցադրել. հիմնականում դա կախված կլինի հանդիսատեսի արձագանքից»,-նշեց Վահան Գրիշկյանը:

Իսկ մինչ այդ՝ հայ հանդիսատեսը «Գործակալ 044»-ը կարող է դիտել երեւանյան կինոթատրոններում: KinoPark-ում ֆիլմը դիտելու համար տոմսերը կարող եք ձեռք բերել ոչ միայն տեղում, այլեւ օնլայն՝ պատվիրելով Kinopark.am կայքում:

Ի դեպ, KinoPark-ում կայացած պրեմիերային ներկա էին ոչ միայն ֆիլմի դերասանական եւ ստեղծագործական կազմը, այլեւ հայկական շոու-բիզնեսի հայտնիներից շատերը, որոնց կարող եք տեսնել մեր ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել