MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Էլենի պես միամիտ էի, Էլենի պես բացսիրտ ու դյուրահավատ...». Իննա Խոջամիրյանն իր հերոսուհու եւ սեփական օրագրի մասին

15:02, 19 հոկտեմբերի

Տեւական ժամանակ հայ հեռուստադիտողը շունչը պահած հետեւում էր դպրոցահասակ մի աղջկա՝ Էլենի ապրումներին եւ կյանքի ու սիրո պատմությանը: Այսօր արդեն «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի հերոսուհին ուսանողուհի է. սերիալի երկրորդ եթերաշրջանում նրա փորձությունները շարունակվում են արդեն համալսարանում:

Այս ամբողջ ընթացքում Էլենին մարմնանվորել ու կերտել է դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Մասնագիտությամբ հոգեբան դերասանուհու հետ  NEWS.am STYLE-ը հետաքրքիր զրույց է ունեցել մասնագիտության ընտրության, դժվարություններ հաղթահարող իր հերոսուհու, նրա հետ նմանության ու տարբերությունների, ինչպես նաեւ իր իսկ կյանքի օրագրի մասին:)

Իննա, մենք մեր մասնագիտությունները, սովորաբար, ընտրում ենք ինչ-որ բանից տպավորվելով. կարո՞ղ ես հիշել՝ ի՞նչն էր քեզ տպավորել, երբ որոշեցիր ընտրել հոգեբանի մասնագիտությունը:

Ես մասնագիտություն ընտրելիս տպավորված էի ընտանիքիս տարակարծությամբ:) Հայրս ուզում էր, որ իրավաբան դառնամ, քույրս՝ բժիշկ, մայրս՝ դերասանուհի, մյուս քույրս՝ դիվանագետ։ Ես էլ ինչպես բոլոր կրիտիկական դեռահասները, չէի կարողանում կողմնորոշվել` ԻՆՉ կամ ՈՎ դառնալ:)  Արդյունքում ֆանտաստիկ որոշում կայացրի. ուզում էի փիլիսոփայության բաժին ընդունվել։ Այդպես էլ արեցի ։) Բայց քանի որ ի վերուստ դա չէր սահմանված ինձ համար, հենց տարեսկզբին հանգամանքների բերումով, բայց եւ միեւնույն ժամանակ պատահական՝ տարբեր քննություններ հանձնելով փաստաթղթերս տեղափոխեցի հոգեբանության բաժին։)

Սիրո՞ւմ ես մասնագիտությունդ: Երբեւիցե չե՞ս փոշմանել, որ դերասանության փոխարեն, հոգեբանությունն ես ընտրել:

Մինչ օրս սիրտս թրթռում է, երբ ուսանողական 6 տարիներս եմ հիշում...Ոչ թե առհասարակ ուսանողական կյանքը, այլ հենց հստակ կրթական ծրագիրը, ստացածս գիտելիքները... Վստահաբար, հպարտորեն կարող եմ ասել` հանրապետության լավագույն մասնագետների «ձեռքի տակ» եմ մեծացել, ԵՊՀ-ի ամենաօրինապահ, ամենահամակարգված ֆակուլտետում։ Այո, ես կոմպետենտ մասնագետ դառնալու համար դեռ շատ «հաց ու պանիր պիտի ուտեմ», բայց այն, ինչ ինձնից խմորել են իմ դասախոսները, անգնահատելի է։

Արտաքուստ միշտ զուսպ ես երեւում, ուրախ, զվարթ, աշխույժ:) Համոզված եմ՝ ինչպես բոլորը, դու էլ ես ունենում տխուր ու անհաջող օրեր, բարդ ապրումներ: Ինչպե՞ս է քեզ հաջողվում թաքցնել ներքին զգացողություններդ: Այս հարցում քեզ առաջնահերթ հոգեբա՞ն լինելն է օգնում, թե՞ դերասանուհի:

Գիտեք, մի կողմ դնենք մասնագիտությունը....Բավական է կյանքումդ մեկ անգամ Շոպենհաուեր, Սարտր, Կյերկեգոր, Նիցշե կարդաս՝ այլ մարդ ես այլեւս։ Այլ վերաբերմունք ունես կյանքի, պահի, իմաստի, թաքցնելու կամ արտահայտելու հանդեպ... Հոգեբանությունը վերաբերմունք է... Թերեւս գիտություն է վերաբերմունքի մասին (իմ նեղ անձնական եզրակացությամբ, իհարկե)։  Այս հարցը «երկար ջուր կքաշի»... Չեք պատկերացնում՝ ինչքան երկար կարող եմ խոսել սրա շուրջ...Իմ տեսությունն ունեմ սրա հետ կապված` «Քո ներքին զգացողություններն աշխարհիս երեսին հուզում ու հետաքրքրում են ՄԻՄԻԱՅՆ քեզ...Ինքդ որոշիր թաքցնել դրանք, թե ի ցույց դնել»...

Անդրադառնանք «Էլենի օրագրին». հերոսուհիդ հաճախ դպրոցում ճնշումների էր ենթարկվում, չէր հասկացվումինչպիսի՞ն են եղել քո դպրոցական տարիները: Ինչպիսի՞ աշակերտուհի է եղել Իննան:) Արդյոք Էլենի պատմության մեջ քեզ մոտ էլեմենտներ կա՞ն:

Օրագիր էի պահում։ Յուրաքանչյուր 10-րդ աղջիկ կարծում եմ՝ պիտի խոստովանի, որ «կյանքի օրագիր» պահել է դպրոցական տարիներին...Հուզական տետր էր...Բոլոր զգացողություններս գրի էի առնում, մի պահ նույնիսկ բանաստեղծություններ էի գրում....Հրաշամանուկ :)

Մոլի գերազանցիկ էի...Օլիմպիադաներ, մրցույթներ, մեդալներ....Մեր ընտանիքում կրթության հանդեպ դրվածքը միշտ հաստատուն ու խիստ է եղել...Դպրոցական բազայի հիման վրա էլ ընդունվել եմ համալսարան. ոչ մի օգնական- դասախոս- պարապողի մոտ չեմ ուսանել միասնական քննությունների եւ այլնի համար։ Էլենի պես միամիտ էի, Էլենի պես բացսիրտ ու դյուրահավատ...Բայց միեւնույն ժամանակ ոչ մի գրամ անգամ Էլեն չեմ եղել դպրոցում։)

Էլենը հաճախ է արտասվումԻննային ի՞նչը կարող է ստիպել արտասվել: Առհասարակ, լացկա՞ն ես, թե՞ ոչ:)

Բավականին կոփվել եմ...Հուզականորեն անհամեմատ ավելի սառն եմ դարձել, երբեմն սարսափելի, նույնիսկ մեկ-մեկ հարազատներիս անհանգստության առիթ է տալիս....Բայց  ցանկացած ուժեղ կնոջ ներսում գազով փուչիկները ձեռքին դեռատի աղջնակ է ապրում՝ պատրաստ ցանկացած խենթության։ Այնուամենայնիվ, հուզական եմ....Ինչ խոսք, եթե ոչ հարմար պահի իմ սենյակ մտնեք՝ կարող եք տեսնել Ազնավուր եմ միացրել, անվերջ արտասվում եմ.......) Էհ...)

Նոր եթերաշրջանում նոր դերասաններ եւ նոր կերպարներ են հայտնվել. նրանցից հատկապես ո՞ւմ հետ են առավել հետաքրքիր անցնում նկարահանումները:

Գիտեք, կար ժամանակ, երբ իսկապես առանձնացնում էի՝ ում հետ եմ հեշտ աշխատում, ում հետ է հետաքրքիր, ում հետ լարված....Հիմա չեմ կարողանում էդպես վերաբերվել...Իրավիճակ է փոխվել...:) Բոլորի հետ աշխատում եմ հավասարը հավասարին...Իհարկե, կան մարդիկ, որոնց հետ աշխատելիս պարտավորվածության զգացումը մեծանում է։ Աշխատանքային հարթակում ինձ բոլորը հետաքրքիր են, բոլորի հետ պարտավոր եմ լավ աշխատել ու պատասխանատու խաղընկեր լինել...Այլ բան է՝ նկարահանման հրապարակից դուրս ով է ինձ հետաքրքիր, ով ոչ.... «Էլենի օրագրի» «ընտանիք» ժամանած բոլոր նոր դերասաններին մեծ ակնածանքով եմ վերաբերվում։

Ո՞ր Էլենին էր ավելի հետաքրքիր մարմնավորելը՝ դպրոցակա՞ն, թե՞ ուսանող:

Դպրոցական Էլենին հետաքրքիր էր մարմնավորել, ուսանող Էլենին՝ ահավոր բարդ...Իմ Էլենը գլխովին փոխվել է, բայց արդեն սիրված դեռահաս Էլենի դեմքը կորցնել պարզապես չի կարելի։ Զգում եմ՝ մեկ- մեկ հեռուստադիտողն իմ կտրուկ Էլենից նյարդայնանում է նույնիսկ...Հասկանալի ու սպասելի ռեակցիա է...Ամեն դեպքում սցենարիստի ու ռեժիսորի օգնությամբ ես փորձում եմ բալանսը պահպանել։

Եթե հնարավորություն լիներ ինքդ ընտրեիր քո հաջորդ դերը, ինչպիսի՞ն կցանկանայիր, որ այն լիներ:

Բացասական կերպար եմ ուզում մարմնավորել....Թմրամոլ, հարբեցող, հոգեկան խնդիրներ ունեցող աղջկա...Նոր պատասխանատվություն կուզեի ստանձնել։ Կտրուկ, այլ կերպարն իմ ընդունակությունների սահմանը ստուգող միջոց է նաեւ... Չգիտեմ, Աստված առաջ...Ներկա պահին էներգիաս Էլենի վրա է կենտրոնացած, պետք է մինչև վերջ պատվով տանել սկսածը:

Եթե լինեիր Էլենի ընկերուհին, ի՞նչ խորհուրդ կտայիր նրան՝ ինչպե՞ս դիմանալ այն հարվածներին, որոնց միջով հերոսուհիդ հաճախ ստիպված է լինում անցնել:

Էլենն ինձ սովորեցրեց ներողամիտ լինել....Իսկ ես նրան կուզեի սովորեցնել որոշ երեւույթների թեթեւ վերաբերվել...Անտարբերության չհասնող մակերեսայնությունը երբեմն ամենաօգտակար զենքն է։)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իննա Խոջամիրյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել