MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Կենդանակերպի ամենաժլատ նշանները

21:14, 24 հոկտեմբերի

Աղեղնավորների հանդեպ որեւէ պահանջ չկա: Նրանք Կենդանակերպի նշանների ամենաառատաձեռն ներկայացուցիչներն են: Նրանց հետ նույնիսկ անօգուտ է պայքարել, քանի որ, միեւնույն է, կգտնեն՝ ում օգնեն. ե՛ւ քաղցածներին կկերակրեն, ե՛ւ աղքատին ապաստան կտան: Աղեղնավորները սիրում են հովանավորել եւ օգնել, իհարկե՝ ոչ հենց այնպես, այլ ժպիտի եւ անկեղծ «շնորհակալության» դիմաց: Թերեւս սա է պատճառը, որ փողերը սիրում են Աղեղնավորներին եւ ձգտում են հայտնվել նրանց ձեռքում:

Ցանկի վերջում են հայտնվել նաեւ Ջրհոսները: Նրանք ոչ միայն մեծահոգի են ուրիշների հանդեպ, այլեւ իսկական մսխող են: Նրանք փորձում են մշտապես ուրախացնել սիրելի հարազատներին, մտերիմ ընկերներին ու գործընկերներին: Նրանք շատ հոգատար են եւ ուշադիր: Միայն թեթեւ ակնարկեք ձեր երազանքի մասին, եւ Ջրհոսը, բնականաբար՝ ձեզանից գաղտնի, կվազի այն իրականացնելու:

Առյուծներին լավ ծանոթ են շքեղությունն ու հմայքը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք անուշադրության չեն մատնի մտերիմներին եւ նրանց թանկարժեք նվերներ կմատուցեն: Միայն ոչ այնքան լավ ծանոթ մարդիկ կարող են Առյուծներին ժլատ համարել: Առյուծները գնում են այն ամենը, ինչ փայլում է, շողում եւ հաճույք պատճառում իրենց: Նրանք հաճախ մտածում են, որ կարելի է գնել բոլորին եւ ամեն ինչ:

Շռայլ Խոյերը 9-րդ հորիզոնականում են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները առատաձեռն են, բայց պրակտիկ: Նրանք կարողանում են հեռանկարային ներդրում անել: Այլ կերպ ասած՝ նրանք ներդրում են անում միջանձնային հարաբերություններում: Եթե ձեր կյանքում ակտիվ Խոյ կա եւ ձեզ նվերներ է մատուցում, պարտք է տալիս, օգնում է ֆինանսապես, հավատացեք, որ ձեր մեջ պոտենցիալ թեկնածուի է տեսնում, որի հետ արդեն փոխշահավետ գործնական հարաբերություններ է կառուցում: Խոյը վերջին լուման կծախսի մեկի համար, եթե վստահ է, որ վաղ թե ուշ պետք կգաք իրեն:

Կշեռքներին համարձակորեն կարելի է առատաձեռն համարել, բայց մեկ ԲԱՅՑ կա. նրանք սիրում են ծախսել ուրիշի փողերը: Կշեռքները հաճույքով ձեզ համար Լուսնի վրա տարածք կգտնի, եթե միայն հովանավոր գտնի: Կշեռքներն առանց դժվարության գումար են խնդրում ծնողներից, ընկերներից, սիրելիից կամ հարեւանից իրենց ժամանցի համար: Կարեւորը, որը հետո ստիպված չլինեն վերադարձնել:

Կարիճների համար առատաձեռնությունը լավ լույսի ներքո ներկայացնելու հրաշալի հնարավորություն է: Կարեւորը ծանոթներն ըստ արժանվույն գնահատեն իրենց բյուջեն, նոր վերանորոգումը, շքեղ ինտերիերը, շահավետ աշխատանքը: Բայց հենց Կարիճները ֆինանսական խնդիրներ են ունենում, անմիջապես անհետանում են տեսադաշտից:

Երկվորյակները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել՝ առատաձեռն են, թե՞ ժլատ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին առատաձեռնության համար հանդիսատես է պետք, ցանկալի է՝ ծափերի ուղեկցությամբ: Եթե Երկվորյակից առանձին պարտքով գումար խնդրեք, կարող է մերժել, բայց օգնություն խնդրեք ուրիշների ներկայությամբ, եւ ձեզ կտա դրամապանակի ամբողջ պարունակությունը:

Ձկների պարագայում ամեն ինչ բարդ է: Նրանք կարող են ե՛ւ ժլատ, ե՛ւ առատաձեռն լինել: Իսկ պատճառը ոչ թե նրանց ֆինանսական վիճակն է, այլ տրամադրությունը: Ընդ որում, անհնար է հասկանալ, թե երբ է նրանց տրամադրությունն «այսօր ես քեզ համար կգնեմ ամեն ինչ»-ի, իսկ երբ՝ «ոչինչ մի խնդրիր»-ի շարքից: Միաժամանակ, Ձկները հստակություն են սիրում: Այդ պատճառով նրանց պարզ ու հստակ բացատրեք ձեր ցանկությունը, եւ եթե գումար ունեն, վստահ եղեք, որ օգնություն կստանաք:

Ցուլերը պաշտում են, երբ իրենց համար են գումար ծախսում: Ընդ որում՝ ամենեւին չեն ամաչում դրանից: Նրանք հստակ մարտավարություն ունեն. մի քանի անգամ կարող են գումար ծախսել ձեզ համար, որպեսզի հետո առանց ամաչելու օգտագործեն ձեր բանկային քարտը: Սակայն եթե լուրջ ֆինանսական խնդիրներ ունեք, Ցուլերն անպայման օգնության կհասնեն, կպաշտպանեն եւ կվճարեն ձեր փոխարեն:

Խեցգետիններն ապրում են իրենց համար եւ գումար են ծախսում բացառապես անհրաժեշտ եւ իսկապես արժեքավոր բաների համար: Խեցգետինների համար առաջնահերթ են միայն տունն ու սեփական հարմարավետությունը: Այդ պատճառով նրանցից շքեղ նվերներ ակնկալել պետք չէ: Եթե Խեցգետնին առաջարկեք դնել օծանելիք կամ հեռուստացույց, նրանք կընտրեն վերջինը: Այդ պատճառով Խեցգետինների տունը շատ հարմարավետ է՝ նոր վերանորոգմամբ, տեխնոլոգիական վերջին նորույթներով:

Կույսերը փողերը քամուն չեն տալիս եւ անհարկի չեն բացում դրամապանակը: Բայց դա չի նշանակում, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շքեղ ու թանկարժեք իրեր չեն գնում: Գնում են, բայց միայն իրենց համար: Սակայն Կույսերը հեշտությամբ մանիպուլյացիայի են ենթարկվում, արդյունքում նրանցից մի քանի հազար պոկելն այնքան էլ դժվար չէ:

Ահա եւ հասանք Կենդանակերպի նշաններից ամենաժլատ եւ մանրախնդիր ներկայացուցչին: Առաջին տեղում Այծեղջյուրներն են, որոնք բացահայտ ժլատներ են: Նրանք պատրաստ են ծախսել բացառապես իրենց համար: Ընկերները, սիրելիներն ու հարազատներն առանց թանկարժեք նվերի կմնան: Նրանք երկար եւ համառորեն շրջում են խանութներում, նույնիսկ մի քանի դրամով էժան ապրանք գտնելու համար:

 

Աղբյուրը՝ Klibber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել