Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վատ երաժշտություն չկա, կան վատ երաժիշտներ». Արտո Թունջբոյաջյանը՝ Հայաստան այցի եւ շարժումից ոգեշնչված նոր երգի մասին

13:04, 20 հոկտեմբերի

Աշխարհահռչակ հայ երգիչ, երաժիշտ, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմիի» դափնեկիր Արտո Թունջբոյաջյանն այս օրերին Հայաստանում է: Երաժիշտը հայրենիք է ժամանել Ֆրանկոֆոնիային մասնակցելու նպատակով, սակայն այցի ընթացքում եղել են նաեւ համերգային ծրագրերի առաջարկներ: NEWS.am STYLE-ը Թունջբոյաջյանին հանդիպեց հերթական համերգից առաջ. թեեւ շտապում էր ելույթին, բայց իրեն բնորոշ անկեղծությամբ ու խորությամբ զրուցեց ամենատարբեր թեմաների շուրջ՝ առավել կարեւորություն տալով հայաստանյան ներկայիս փոփոխություններին, ինչն էլ նրան ոգեշնչել է նոր ստեղծագործության:

«Մոտավորապես 5 շաբաթ է՝ այստեղ եմ: Այստեղ ժամանել եմ Ֆրանկոֆոնիային մասնակցելու, համերգների նպատակով: Բայց ամեն դեպքում պետք է գայի: Այս շարժման համար ամեն մարդ իր ձեւով պետք է պատասխանատվություն ունենա: Կարեւոր չէ մասնագիտությունդ, թե որտեղից ես, աղջիկ ես, թե տղա»,-զրույցն այսպես սկսեց,-«Դուռն արդեն բացել եք, հիմա պետք է ոչ միայն ձեր սիրած մարդկանց կամ մտերիմների հետ քայլեք, այլեւ միասին»:

Արտոն նշում է՝ երկրում տեղի ունեցած դրական փոփոխություններն, անշուշտ, ազդել են նաեւ իր երաժշտության ոգեշնչման վրա.

«Իմ երաժշտությունն իմ կյանքից է, անշուշտ միշտ փոփոխություններ են լինում այնտեղ: Հիմա, օրինակ, Նիկոլի մասին երգի վրա եմ աշխատում, այն հասանելի կլինի նոյեմբերի 22-ին: Իր քայլի մասին եմ պատմում: Ստեղծագործությունը կունենա նաեւ տեսահոլովակ»:

Շուտով երաժիշտը մեկնելու է Հայաստանից, բայց նախքան մեկնումը հոկտեմբերի 21-ին պատրաստվում է ելույթ ունենալ նաեւ Երեւանի 2800-ամյակին՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում կազմակերպված համերգին: Թունջբոյաջյանը հաջորդ անգամ հայրենիք կժամանի նոյեմբերի 23-ին: Ասում է՝ մտադրություն ունի «կամաց-կամաց» վերադառնալ Հայաստան.

«Մնալու համար ինձ գաղափար է պետք: Իմ մտքերով, գաղափարներով կիսվում եմ: Եթե 100 տոկոսն ինձ սիրեն, դա էլ մի բան չէ»,-ասում է նա՝ հավելելով, որ առհասարակ իրեն արտիստ չի համարում.  «Ես այդ արտիստը չեմ, դուք եք ինձ այդպիսին սարքել: Հիմա դիջեյների հետ եմ աշխատում, բայց ուզում եմ մի շարժ լինի, միայն կոճակը սեղմելով չլինի: Բենդի իմաստը դա է: Պատրատվում ենք, միգուցե, մեկ տարի հետո Armenian Navy Band-ի հետ էլ նման համագործացությունների շարք սկսենք: Երաժիշտների հայտնի լինելն ինձ համար կարեւոր չէ համագործակցության համար, կարեւորը տաղանդն է: Թե չէ՝ մեկը շորերը հանի, դուրս գա փողոց, հաջորդ օրը հայտնի կդառնա: Ինձ նայելով չպետք է սովորեն, ամեն ինչ փոխվում է քո մեջ: Գալիս են, ինձ ասում՝  ձեր երաժշտությունը շատ ենք սիրում, ասում եմ՝ դե երկրորդ երգն էլ ասեք, հնչում է «Արարատը», օրինակ… Դա ինձ համար լավ չէ, երբ ինձ դնում եք բանտի մեջ, ասում՝ միայն այսպիսի երգեր երգեք: Չեմ կարող միայն մի բանի մեջ լինել»,-ասում է, նաեւ հավելում. «Վատ երաժշտություն չկա, կան վատ երաժիշտներ: Երաժշտությունը ազգ ու կրոն չունի: Ես ինքս պատրաստ եմ լսել մտքեր եւ շարունակել համագործակցությունը»:

Երաժիշտը նշեց՝ մի ցանկություն ունի, որպեսզի ամբողջ աշխարհում հայերին չտարանջատեն.

«Քաղաքացիությունը չպետք է շեշտված լինի, Սփյուռք բառը չպետք է լսենք հաճախ: Մենք ազգ ենք՝ հայ ենք, միայն այդպես մեզ պետք է ճանաչեն: Մեր ընդհանուր տան անունը Հայաստան է»:

Իսկ հարցին, թե ինչպիսին է Հայաստանը պատկերացնում 10 տարի անց, պատասխանեց.

«Պետք է վաղվա համար մտքեր առաջարկենք: 10 տարի հետո…ես 71 տարեկան կլինեմ (ծիծաղում է): Այդ հարցը ես պետք է երիտասարդներին տամ: Պատրա՞ստ եք ավելի լավը լինել: Բոլորս էլ պատրաստ ենք մեռնելու, բայց այդ օրերն ավարտվեցին: Անցյալն անցել ենք, բայց եթե ուշադիր չլինենք, նույն սխալները կլինեն: Հիմա բոլոր անհատներն էլ կարեւոր են, եթե չլինի անկեղծություն, ոչինչ չի լինի: Ես պատասխանատու եմ իմ երաժշտության համար, ամեն մարդ պետք է իր պատասխանատվությունն ունենա»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել