Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Հասկանում եմ, որ Երեւանի 2800-ի համեմատ իմ 36-ն իրոք, ոչինչ է ու հուսադրվում եմ». Նազենի Հովհաննիսյան

17:45, 21 հոկտեմբերի

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի նորաձեւություն թելադրող հայտնիներից մեկն է: Նրա յուրաքանչյուր նոր կերպար արձագանք է գտնում երկրպագուների շրջանում:

Այս անգամ Նազենին թարմացրել է գեղեցիկ ու շքեղ լուսանկարների շարքը՝  Instagram-ում նոր լուսանկար տեղադրելով: Ինչպես գիտենք, հեռուստահաղորդավարուհին սիրում է մատը պահել իրադարձությունների կիզակետի զարկերակին, ուստի նա չէր կարող չանդրադառնալ քաղաքամայր Երեւանի 2800-ամյակին:



Շքեղ լուսանկաին կից նա գրել է. «Երևանը 2800 տարեկան է...) ընդամենը կամ արդեն։ Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ, որ Երևանի 2800-ի համեմատ իմ 36- ն իրոք, ոչինչ է ու հուսադրվում եմ։
Երևանն իրեն սիրող ու նույնիսկ չսիրողների քաղաքն է, էնքան մեծ սիրտ ունի, որ ներում է ամենին ու ամեն ինչ. իր բազամադարյա իմաստությամբ՝ սֆինքսի պես է, գիտի, որ հողմերը գալու են ու գնանք, ինքը մնալու է։ 
Ես սիրում եմ Երևանյան հաճելի թոհուբոհը, բակերում խաղացող երեխաների ձայները, երեկոյան քամիներն ու կիրակնօրյա պատարագի զանգերը... Ես... չեմ սիրում, երբ Երևանը գոռում է...մեր քաղաքը սիրո ու հոգատարության կարիք ունի, մեկ մեկու նկատմամբ ուշադրության, Լսելու կարողության ու միասին երբեմն ԼՌԵԼՈՒ կարիք ունի։ Քաղաքը հոգնում է գոռոցից։ 
Երևանը հավերժական սիրո պես է, ոչ նա պրծում ունի մեզնից, ոչ էլ մենք՝ նրանից))) Մենք կապված ենք... պորտալարով։ Պորտալարով կապված մարդիկ իրար «լսում» են անգամ առանց խոսելու, իրար սիրում են առանց նախապայմանի ու իրար զգում են նույնիսկ հեռավորության վրա։ 
Իմ Երևանը նուրբ է, անասելի նուրբ ու մարդկային խնամքի կարոտ, որ չաղտոտվի, չճաքի ու չմաշվի։ Խնամքի կարոտ կին է մեր քաղաքաՄայրը։ ...կարոտում եմ Երևանը անգամ Երևանում....
Երևանի սիմվոլն ինձ համար կռունկն է՝ շինարարական կռունկը, որն աչքերս բացած օրվանից տեսել եմ, որն ունի ամենկարևոր խորհուրդը՝ հավերժ շենացող, կառուցվող, նորոգվող ու ԱՌՈՂՋԱՑՈՂ քաղաքի խորհուրդը։ 
Շնորհավոր մեր Տոնը Երևան) որ դեռ կանք ու օրհնված ենք՝ ունենալու ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ!!!
Ժպիտով ու անհատնում կարոտով քո քաղաքացի Ն.Հ.
Շնորհավոր 2800 ԱՄՅԱԿԴ՝ Երևան ջա՜ն»։



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել