Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, մինչ մայրաքաղաքի տարբեր փողոցներում տեղակայված բեմահարթակներից շնորհավորում էին Երեւանի 2800-ամյակը, ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ հայկական արմատներ ունեցող Ալեքսեյ Չումակովը, Երեւանի տոնը շնորհավորեց Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած իր մենահամերգի ընթացքում:
Չումակովը հայ հանդիսատեսի համար կատարեց իր երգացանկի ամենասիրված ու հայտնի հիթերը, իսկ համերգի երկրորդ հատվածում նշեց, որ չնայած գնահատում է անվտանգության աշխատակիցների հիանալի աշխատանքը, սակայն ստիպված է «խոչընդոտել» դրան, քանի որ իր երկրպագուներին պետք է հրավիրի ավելի մոտ բեմին՝ իր հետ պարելու: «Այստեղ ինձ ոչ մի վտանգ չի սպառնում, անվտանգությունս պահպանելու կարիք չկա»,-կատակեց նա:
Երկրպագուներն, իհարկե, սիրով ընդունեցին երգչի հետ պարելու առաջարկն ու ավելի աշխույժ եւ ջերմ մթնոլորտում շարունակեցին վայելել նրա երգերը՝ չմոռանալաով նաեւ սելֆիների մասին:)
Համերգի ավարտին անգամ հանդիսատեսը դժվարությամբ բաժանվեց Չումակովից, բազմաթիվ ծափահարությունները երգչին ետնաբեմից կրկին բեմ բերեցին, իսկ առավել մոլի երկրպասգուները դեռ մեկ ժամ պատրաստ էին սպասել իրենց սիրելի երգչին ետնաբեմի դռների մոտ՝ նրա հետ մեկ լուսանկար ունենալու նպատակով:
Մինչ երկրպագուները սպասում էին Չումակովին, NEWS.am STYLE-ը նրան հանդիպեց ետնամուտքի մոտ: Լրագրողների հետ զրույցում երգիչը կիսվեց երեւանյան մենահամերից ստացած տպավորություններով:
«Ես եւ այն երաժիշտներն, ովքեր ինձ հետ աշխատեցին համերգի շուրջ, երջանիկ ենք, քանի որ մեզ շատ հրաշալի ձեւով ընդունեցին: Այնքան ջերմ եւ հարազատ ընդունելություն էր, հուսով եմ` մենք էլ հանդիսատեսին երջանկացրինք»,-նշեց նա, այնուհետեւ անկեղծացավ՝ Երեւանը սիրում է, սակայն կային բաներ, որոնք իրեն մտահոգել են.
«Քաղաքը շատ եմ հավանում, ինչ-որ տեղ նման է Բարսելոնային, բայց կային բաներ, որոնք ինձ այնքան էլ դուր չեկան: Ընդհանրապես ճանապարհային երթեւեկության կանոնները չեն պահպանվում, հետիոտների հանդեպ ոչ մի հարգանք չկա, նաեւ ինձ դուր չեկավ այն, որ մարդիկ շատ-շատ են ծխում: Ես էլ բնույթով անտարբեր մարդ չեմ, առավել եւս, որ 50 տոկոսով ունեմ հայկական արմատներ, դրա համար էլ շատ կցանկանայի, որ դադարեիք այդքան շատ ծխել: Մոսկվայում, գրեթե, անհնար է տեսնել մեկին, որը քեզ ընդառաջ կգա՝ ծխախոտը ձեռքին, առավել եւս՝ երեխաների ներկայությամբ, կամ ինչ-որ հյուրանոցում: Ես՝ ինքս էլ չեմ ծխում: Կարծում եմ՝ մենք միմյանց պետք է բարձրացնենք, ոչ թե ոչնչացնենք: Իմ կարծիքով՝ այս հարցի շուրջ ղեկավարությունը պետք է մտածի»,-եզրափակեց երգիչը:
Ալեքսեյ Չումակովի երեւանյան մենահամերգի հետաքրքիր մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութերում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը