Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մենք միմյանց պետք է բարձրացնենք, ոչ թե ոչնչացնենք». Ալեքսեյ Չումակովի երեւանյան մենահամերգն ու մտահոգությունը (ֆոտո/վիդեո)

11:04, 22 հոկտեմբերի

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, մինչ մայրաքաղաքի տարբեր փողոցներում տեղակայված բեմահարթակներից շնորհավորում էին Երեւանի 2800-ամյակը, ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ հայկական արմատներ ունեցող Ալեքսեյ Չումակովը, Երեւանի տոնը շնորհավորեց Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած իր մենահամերգի ընթացքում:

Չումակովը հայ հանդիսատեսի համար կատարեց իր երգացանկի ամենասիրված ու հայտնի հիթերը, իսկ համերգի երկրորդ հատվածում նշեց, որ չնայած գնահատում է անվտանգության աշխատակիցների հիանալի աշխատանքը, սակայն ստիպված է «խոչընդոտել» դրան, քանի որ իր երկրպագուներին պետք է հրավիրի ավելի մոտ բեմին՝ իր հետ պարելու: «Այստեղ ինձ ոչ մի վտանգ չի սպառնում, անվտանգությունս պահպանելու կարիք չկա»,-կատակեց նա:

Երկրպագուներն, իհարկե, սիրով ընդունեցին երգչի հետ պարելու առաջարկն ու ավելի աշխույժ եւ ջերմ մթնոլորտում շարունակեցին վայելել նրա երգերը՝ չմոռանալաով նաեւ սելֆիների մասին:)

Համերգի ավարտին անգամ հանդիսատեսը դժվարությամբ բաժանվեց Չումակովից, բազմաթիվ ծափահարությունները երգչին ետնաբեմից կրկին  բեմ բերեցին, իսկ առավել մոլի երկրպասգուները դեռ մեկ ժամ պատրաստ էին սպասել իրենց սիրելի երգչին ետնաբեմի դռների մոտ՝ նրա հետ մեկ լուսանկար ունենալու նպատակով:

Մինչ երկրպագուները սպասում էին Չումակովին, NEWS.am STYLE-ը նրան հանդիպեց ետնամուտքի մոտ: Լրագրողների հետ զրույցում երգիչը կիսվեց երեւանյան մենահամերից ստացած տպավորություններով:

«Ես եւ այն երաժիշտներն, ովքեր ինձ հետ աշխատեցին համերգի շուրջ, երջանիկ ենք, քանի որ մեզ շատ հրաշալի ձեւով ընդունեցին: Այնքան ջերմ եւ հարազատ ընդունելություն էր, հուսով եմ` մենք էլ հանդիսատեսին երջանկացրինք»,-նշեց նա, այնուհետեւ անկեղծացավ՝ Երեւանը սիրում է, սակայն կային բաներ, որոնք իրեն մտահոգել են.

«Քաղաքը շատ եմ հավանում, ինչ-որ տեղ նման է Բարսելոնային, բայց կային բաներ, որոնք ինձ այնքան էլ դուր չեկան: Ընդհանրապես ճանապարհային երթեւեկության կանոնները չեն պահպանվում, հետիոտների հանդեպ ոչ մի հարգանք չկա, նաեւ ինձ դուր չեկավ այն, որ մարդիկ շատ-շատ են ծխում: Ես էլ բնույթով անտարբեր մարդ չեմ, առավել եւս, որ 50 տոկոսով ունեմ հայկական արմատներ, դրա համար էլ շատ կցանկանայի, որ դադարեիք այդքան շատ ծխել: Մոսկվայում, գրեթե, անհնար է տեսնել մեկին, որը քեզ ընդառաջ կգա՝ ծխախոտը ձեռքին, առավել եւս՝ երեխաների ներկայությամբ, կամ ինչ-որ հյուրանոցում: Ես՝ ինքս էլ չեմ ծխում: Կարծում եմ՝ մենք միմյանց պետք է բարձրացնենք, ոչ թե ոչնչացնենք: Իմ կարծիքով՝ այս հարցի շուրջ ղեկավարությունը պետք է մտածի»,-եզրափակեց երգիչը:

Ալեքսեյ Չումակովի երեւանյան մենահամերգի հետաքրքիր մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութերում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել