Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Քեզ համար Ազնավուր» խորագիրը կրող համերգային ծրագիրը, որն ամբողջությամբ նվիրված էր լեգենդար շանսոնյեին: Հայկական շոու-բիզնեսի աստղերը՝ Էրիկը, Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սեւակ Ամրոյանը, Գոռ Սուջյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանն ու Էվա Ոսկանյանը ներկայացրեցին մեծն շանսոնյեի երգացանկի ամենասիրված հիթերը, իսկ երեկոն վարեց Հայկ Պետրոսյանը, որն, իհարկե, եւս չէր կարող չներկայացնել սիրելի Ազնավուրի հիթերից մի քանիսը: Համերգի համար հատուկ Հայաստան էր հրավիրվել ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվերը, որը հայ հանդիսատեսին հասցրել էր գերել «Հայկական վալս» երգով: Հենց այդ ստեղծագործությունն էլ նա կատարց «Քեզ համար Ազնավուր» համերգին:
Համերգային ծրագրի հատուկ հյուրը Վարդան Պետրոսյանն էր, որը երկար տարիներ անց կրկին փայլեց հայկական բեմում իր ելույթներով եւ Ազնավուրի մասին հուշերով:
«Ես երբեք չէի մտածում, որ Ազնավուրն այդքան ներկա է իմ կյանքում: Պատանեկան տարիներ, երիտասարդ տարիներ, սիրահարված տարիներ…Նույնիսկ կալանքում Ազնավուրն ինձ հետ էր: Ես հիշում եմ՝ մոտենում էր առաջին Նոր Տարին կալանքի, ընկերներս ուզում էին, որ ես երգեի: Ես այդքան սիրտ չունեի երգելու, թոքերս էլ ջարդրդված էին, բայց նրանք ինձ համար այնքան բան էին արել, որ ես ցանկանում էի մի տեսակ վարձահատույց լինել: Երգեցի La Boheme` մեր բոհեմը: Լուռ լսում էին , կարծես անարցունք լալիս: Հետո տղաներից մեկը եկավ, խնդրեց՝ տեքստը գրեմ, որ անգիր անի, հետո իրար փոխանցեցին: Հետո այդ երգն արդեն շատ ավելի հաճախ էին երգում՝ որպես մեր բոհեմը: Անցան տարիներ… Երբ մեծ ընդմիջումից հետո սպասում էի իմ բեմին եւ պետք է մեկնեի Միացյալ Նահանգներ՝ առաջին ելույթին, հրաշքի պես մի բան կատարվեց՝ Ազնավուրը եկավ մեր տուն: Անսովոր էր… Կարծես հարազատ լիներ, ընտանիքից մեկը: Եկավ, կարծես օրհնություն տար, կանաչ ճանապարհ ու ահա… գնալով կարծես՝ ինձ վերադարձրեց մեր հայկական բեմ: Ներկա եղավ ամբողջ կյանքում: La Boheme երգը մանկուց լսեցի, երգեցի, նույնիսկ, անազատության մեջ»,-իր ելույթում նշեց դերասանը:
«Քեզ համար Ազնավուր» համերգի մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութերում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Տեսանյութերը՝ Դավիթ Խուդավերդյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 3 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը19:18, 3 փետրվարի
Wine Story Թեւան Պողոսյանի հետ․ յուրաքանչյուր գինեգործ ռոմանտիկ է (ֆոտո)18:49, 3 փետրվարի
BRUNETTE. ճանաչելի ոճի նրբությունները18:05, 3 փետրվարի
Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի14:15, 3 փետրվարի
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին13:22, 3 փետրվարի
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան13:20, 3 փետրվարի
Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում12:30, 3 փետրվարի
Շերի զգեստը կցուցադրվի ամենամյա բարեգործական Julien's Auctions-ում (ֆոտո)11:26, 3 փետրվարի
Ինչպիսին է Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի շինություն (ֆոտո)