Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ռուսական եւ ուկրաինական աստղեր, նոր ցուցադրություն, հայկական տարրեր եւ ժամանակակից նորաձեւություն․ Դիզայներ Հայկ Ավանեսյանը նոր նախագծերի եւ նորաձեւության մասին

11:10, 5 նոյեմբերի

Ուկրաինայում բնակվող դիզայներ Հայկ Ավանեսյանի մասին մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք։ Այս անգամ NEWS.am STYLE –ը որոշել է նրա հետ զրուցել նոր ցուցադրության մասին (ի դեպ, այս թեմայի շուրջ Հայկը դեռ ոչ ոքի հետ չի խոսել), որին պատրաստվում է Հայկը, սակայն չկարողացանք չշոշափել ժամանակակից նորաձեւության թեման եւ դիզայներից հետաքրքրվեցինք նորաձեւության աշխարհի նոր կոնցեպցիաների մասին։

- Հայկ, Դուք այժմ աշխատում եք նոր հավաքածուի վրա, մի փոքր մանրամասնեք նախապատրաստական աշխատանքների մասին։

Նոր հավաքածուի վրա սկսել են աշխատել ամռանը, մոտավորապես հունիսին։ Որոշել էի սկսել նախապես, որովհետեւ դժվար աշխատանք է, ձեռքի աշխատանքը շատ է։ Իսկ ցուցադրությունը լինելու է մի քանի շաբաթից։

- Իսկ ի՞նչ թեմայով է հավաքածուն։

Ես վերցրել եմ զարդանկարները, նայել են, թե ինչպիսի հետաքրքիր դետալներ կան։ Հիմնականում ուսումնասիրել եմ հայկական գորգերի զարդանախշերը։ Այնպես, որ կարելի է ասել հայկական զարդանկար, հայկական գորգ։

- Ինչպե՞ս եք ոգեշնչվել թեման բացահայտելիս։

Երբ Հայաստանում էի, շատ էի քայլում, նայում։ Հաճախում էի վայրեր, որտեղ գորգ էին գործում եւ վաճառում դրանք։ Նայում էի, ոգեշնչվում եւ հետաքրքրվում էի։ Շատ զարդաքանդալներ կային շենքերի վրա, գեղեցիկ զարդաքանդակներ եմ հանդիպել Հանրապետության հրապարակում։ Ուսումնասիրել եմ եկեղեցիների պատերը, ծատ գեղեցիկ նախշեր եւ որմնանկարներ։ Եվ նվեր եմ ստացել երկու գիրք, մեկը հայկական որմնանկարների մասին, մյուսը՝ հայկական տառերի հետաքրքիր մատուցում։

- Հայկ, իսկ ինչու՞ եք ընտրել հենց այս թեման։

Մենք շատ ենք օգտագործում ասեղնագործությունը։ Մտածում եւ վերամշակում ենք բազմաթիվ նկարներ եւ նախշեր։ Այս տարի ես ցանկացա, որպեսզի դա լինի մերը։ Ցանկանում եմ, որպեսզի մեր հաճախորդներն ու աստղերը կրեն հայկական զարդանախշերով զգեստներ։ Սակայն ցանկանում եմ նշել, որ ազգային հագուստ չի լինելու։ Հավաքուն ներառում է իրեր, որոնք ունեն հայկական զարդանախշերից վերցված դետալներ։ Ինչ-որ տեղ փոխել ենք գույնը, ինչ-որ տեղ՝ ձեւը, ինչ-որ բան ավելացրել կամ հանել ենք։  Սա լինելու է ժամանակակից մատուցում, այն է՝ իմ ոճով ։

- Ձեր հագուստը նախընտրողների եւ հաճախորդների մեջ կան շատ հայտնի աստղեր։ Նրանց նույնպես հրավիրելու եք ցուցադրությանը։

Այո, իհարկե։ Ոմանց արդեն հրավիրել եմ։ Մենք ուրախ ենք նրանց տեսնել։ Պարզապես աստղերը հագեցած ժամանակացույց ունեն, շատ շրջագայություններ եւ եթե այդ օրը նրանք չունենան ելույթներ եւ լինեն Կիեւում, կարծում եմ, նրանք անպայման ներկա կլինեն։

- Հավաքածուն եւ ցուցադրությունը տարբերվելու՞ են նախորդներից։

Հավաքածուն տարբերվելու է նոր աշխատանքներով եւ ներ թեմայով։ Կլինեն նոր գույներ, որոնք չկային անցած տարի։ Սակայն կլինի նաեւ այն, ինչը միշտ մենք օգտագործում ենք, օրինակ՝ կանաչ գույնի զգեստ։ Շատ նոր բաներ կլինեն, առանց նորի զարգացում չկա։ Ցուցադրության ձեւաչափը կլինի ինչպես նախկինում։ Լինելու է փակ ցուցադրություն, մուտքը միայն հրավիրատոմսերով եւ սահմանափակ թվով մարդիկ։ Ինչպես եւ նախկինում կլինի թանգարանային մթնոլորտ՝ իմ էսքիզների ցուցադրությունը։

 - Հայկ, Ձեր զգեստները գեղեցիկ են։ Սակայն, ցանկանում ենք զրուցել նաեւ նորաձեւության բացասական կողմերի մասին։ Երբեմն Նորաձեւության շաբաթների ժամանակ որոշ ցուցադրությունները թվում են բացարձակապես աբսուրդային եւ մարդկանց համար անհասկանալի։

Ժամանակակից աշխարհի յուրաքանչյուր բնագավառում, ոչ միայն նորաձեւության մեջ, շատ հայտնի է մի այսպիսի հասկացողություն՝ փիար (хайп): Ինձ թվում է, որ որոշ դիզայներներ սկսել են հատուկ անել այդպիսի բաներ, հնարավոր է, որ իրենք նույնպես դա համարում են ոչ այնքան գեղեցիկ եւ գայթակղիչ, սակայն  փորձում են դրանով փիար անել։ Այժմ նորաձեւության մեջ կան բաներ, որոնք ես ինքս չեմ հասկանում։ Երբ մարդկանց պոլիէթիլային տոպրակներ են հագցնում եւ փորձում են դա անվանել պրետ-ա-պորտե։ Երբ կանացի հագուստը փոխակերպվում է տղամարդկանց, իսկ տղամարդկանց հագուստը՝ կանացիի։ Տղամարդու հագուստով կնոջը ես կարող եմ ինչ-որ տեղ հասկանալ, ասենք օրինակ սմոկինգները շատ տարածված են։ Սակայն հակառակը, ես մեծ դժվարությամբ եմ հասկանում։

- Հայկ, իսկ սովորական մարդիկ, ոչ պրոֆեսիոնաները ինչպես հասկանան թրենդները եւ տենդենցները, ինչպես լինել նորաձեւ եւ ծիծաղելի տեսք չունենալ։

Որպեսզի ոճային տեսք ունենաք, պարտադիր չէ կրել այն ամենը, ինչ ցուցադրում են Նորաձեւության շաբաթնեևի ցուցադրությունների ժամանակ։ Նորաձեւության մեջ մարդիկ բաժանվում են չափավորների, պահպանողականների եւ ավանգարդների։ Եթե դուք ավանգարդ տեսակ եք նախընտրում, ապա չպետք է հագուստ ընտրեք այնպիսի դիզայներների հավաքածուից, ով պահպանողական է։

Հագուստի ընտրության հարցում կարեւոր է դրա տեղին լինելը։ Այն կախված է, թե ուր ես գնում, ժամը քանիսն է։ Հաճախ կարելի է լսել այս արտահայտությունը՝ «սրանով խանութ չես գնա»։

Նույնպես հարկավոր է հասկանալ, որ կա հագուստ, որը խանութից հաց գնելու համար չէ։ Օրինակները շատ են, ուղղակի պետք է իմանալ, թե որտեղ ինչ կրել։ Ես դա անել միշտ։ Եթե դու հասկանում ես քեզ, ապա հասկանում ես նաեւ, թե ինչ ես սիրում եւ ինչնէ  քեզ համապատասխանում այս մեծաքանակ թրենդների մոջ, որոնք հայտնվում են եւ որոնցից ընտրում ես քոնը։

Միանշանակ, նորաձեւ, ոճային լինելու համար հարկավոր է հետեւել նորաձեւությանը, հասկանալ ինչ նորույթներ կան, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում նորաձեւության մեջ, դեպի ուր է շարժվում աշխարհը եւ ամենակարեւորը, սա չպետք է վերաբերի միայն նորաձեւությանը, այլ առհասարակ։ Հիմա թրենդները փոխվում են շատ արագ, այն ինչ այսօր նորաձեւ է, հաջորդ տարի կարող է անճաշակություն համարվել։

-Եվ վերջին՝ ավանդական հարցը․ ի՞նչ նոր պլաններ ունեք ապագայում։

Աստղերի համար հայկական զարդանախշերով հագուստ ստեղծել եւ նրանց հագցնել (ծիծաղում է)։

Պարույր Սինյավսկի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել