Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Շատ լավ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատվություն է ինձ վրա». Լեւոնը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացնելու մասին

12:08, 7 նոյեմբերի

Այս ամսվա ամենասպասված մանկական միջազգային մրցույթին՝ «Մանկական Եվրատեսիլ  2018»-ին, հաշված օրեր են մնացել: Նեյեմբերի 25-ին 20 երկրների մասնակիցներ իրենց հայրենիքը կներկայացնեն հեղինակավոր մրցույթում: Հայաստանն այս տարի կրկին կմասնակցի մրցույթին, իսկ մեր դեսպանը «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող՝ 12-ամյա Լեւոն Գալստյանն է, որը ներկայանում է L.E.V.O.N բեմական անվամբ: «Մանկական Եվրատեսիլ 2018»-ին հայ պատանին կներկայացնի հենց իր անունը կրող L.E.V.O.N երգը:

NEWS.am STYLE-ը զրուցել է Լեւոնի հետ՝ պարզելով, թե ինչպես են ընթանում մրցույթի նախապատրաստական աշխատանքները, ինչպես որոշեց մասնակցել հայաստանյան նախընտրական փուլին եւ ինչպես է տրամադրված եվրոպական բեմում ներկայանալուն:

Լեւոն, ինչպե՞ս ստացվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունդ: Քո ցանկությո՞ւնն էր, թե՞ կողքից ինչ-որ մեկը հուշեց:)

Լինելով «Արցախի ձայն» նախագծում և հետևելով Վովայի, Նաստյա Պետրիկի և Միշայի օրինակին՝ ունեի մեծ ցանկություն մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին: «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագիծն ինձ համար հրաշալի հնարավորություն էր իրականացնելու իմ երազանքը: Մասնակցության որոշումը կայացրել ենք բոլորս միասին՝ ես, ընտանիքս ու «Արցախի ձայներ»-ի թիմը:

Կպատմե՞ս երգիդ ստեղծման եւ L.E.V.O.N մականվան մասին:

Երգի հեղինակը Արտեմ Վալտերն է: Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Նաստյա Պետրիկի երգը նույնպես Արտեմն է հեղինակել: Ճանաչելով ինձ՝ Արտեմը գրել է էներգետիկ ու պարային երգ: Մենք ցանկանում էինք, որ իմ անունը լսելիս՝ մարդկանց տրամադրությունը բարձրանա և նրանց մոտ պարելու ցանկություն առաջանա: Երգը կոչեցինք հենց իմ անունով՝ L.E.V.O.N:

Ովքե՞ր են քեզ օգնել պատրաստվել մրցույթին: Ո՞ւմ խորհուրդներով ես առաջնորդվել եւ առաջնորդվում մրցութային օրերին:

Փուլ առ փուլ մեր թիմը դառնում է ավելի մեծ: Սկզբում աշխատում էի իմ պրոդյուսերի ու Արտեմ Վալտերի հետ, հետո նաև՝ խորեոգրաֆների և դիզայների: «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի ժամանակ աշխատեցի Հանրայինի մեծ ու պրոֆեսիոնալ թիմի հետ, ու հիմա նրանք իմ կողքին են լինելու նաև Մինսկում: Կարծում եմ՝ մայրիկիս ու հայրիկիս աջակցության մասին նշելու կարիք չկա. նրանք միշտ են իմ կողքին ու իրենց խորհուրդներով ու հոգատարությամբ սատարում են ինձ և զարգացնում իմ մեջ մարտական ոգին: Անչափ շնորհակալ եմ բոլորին:

Ինչպիսի՞ ելույթ ես պատկերացնում արդեն Մինսկում:

Շատ լավ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն է ինձ վրա: 6-8, երբեմն նույնիսկ 10 ժամ, յուրաքանչյուր օր նվիրում եմ փորձերին: Մեկ մեկ ընկերներս են նեղանում, որ իրենց չեմ հանդիպում, ուսուցիչներս նկատողություն են անում, ֆուտբոլ չեմ հասցնում խաղալ, բայց ոչինչ՝ պետք է պատվով ներկայանալ:

Երկու օր առաջ քո ինստագրամյան էջում հայտարարել ես քո չելենջի մեկնարկի մասին: Կպատմե՞ս մի փոքր:

Ինչպես բազմիցս նշել եմ, ուզում եմ, որ իմ երգը վարակի բոլորին ու պարելու ցանկություն առաջացնի: Հենց այդպես էլ առաջացավ այս չելենջի գաղափարը: Մասնակցելը շատ հեշտ է. անհրաժեշտ է հետևել իմ ինստագրամյան էջին` @levongalstyanofficial, նկարել իմ պարով տեսահոլովակ, տեղադրել այդ տեսահոլովակը անձնական ինստագրամյան էջում՝ նշելով #DESUDEN ու #JESC2018 հեշթեգերը: Ամենաշատ հավանություն (like) ստացած պարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ՝ «Մանկական Եվրատեսիլի 2018» համերգի 2 տոմս:

Ունե՞ս թալիսման, որը քեզ օգնում է:

Ելույթներումս թալիսմանս ակնհայտ երևում է. դա իմ խաչն է, որը միշտ ինձ հետ է: Մինսկ մեկնելուց հնարավոր է ևս մեկ թալիսման ավելանա... կտեսնեք:

Մասնակիցներից շատերի մոտ հենց քո երգն էր տպավորվել, իսկ քեզ համար ո՞ւմ երգն էր նաեւ տպավորիչ:

Չեմ կարողանա առանձնացնել, շատ երգեր կային, որոնք սիրեցի:

Ինչո՞վ ես սիրում զբաղվել, բացի երգից: Որտե՞ղ ես սովորում, որո՞նք են սիրելի առարկաներդ…
Նախասիրություններս փոփոխվում են կախված իմ տրամադրությունից կամ զբաղվածությունից: Սակայն ֆուտբոլի հանդեպ սերն ինձ մոտ անփոփոխ է: Սովորում եմ Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում: Տարեց տարի նոր առարկաներ ենք ուսումնասիրում, թերևս սիրելի առարկա առանձնացնել չեմ կարող: 

Արդեն սկսե՞լ ես նախապատրաստվել մրցույթին:

Վաղուց եմ սկսել ու մեծ հաճույքով եմ դա անում: Ինձ համար այդ ընթացքը նման է Ֆուտբոլի առաջնության մարզումներին. բոլորը հավաքվում են միասին ու սկսում օր ու գիշեր մարզվել: Այդպես էլ մենք՝ օր ու գիշեր պատրաստվում ենք:

Ո՞ւմ ես առաջնահերթ նվիրելու մրցույթում քո ելույթը:

Մեր սիրելի հայրենիքին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել