Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը՝ Գերմանիայից

21:44, 6 նոյեմբերի

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի 80.3 հազար հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Սեւահեր հայուհին այժմ գտնվում է Գերմանիայում, ինչի մասին վկայում է նրա լուսանկարն ու վերջին օրերի հրապարակումները։

Երիտասարդ դերասանուհին  միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Էլենը կրում է սեւ, երկարափեշ զգեստ, արեւային, սեւ ակնոց, իսկ նրա կերպարն ամբողջացնում եւ լրացնում է գլխաշորը։ Լուսանկարին կից, սակայն, նա ոչ մի մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Էլեն Ասատրյանը լուսանկար էր հրապարակել, որին կից կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Պիտի գտնենք նրան, ում կսպասենք, երբ հեռու լինի, երբ ուշ տուն գա, երբ չգա տուն։ Պիտի գտնենք նրան, հանուն որի կզոհենք մեր քունը՝ չենք քնի գիշերը, կզոհենք մեր նյարդերը, երբ չպատասխանի կամ անջատի զանգերը, կզոհենք մեր աչքերը, երբ ինքը տուն չգա, իսկ մենք հա՛ լացենք ու ճամփին նայենք։ Պիտի գտնենք նրան, ում կարոտից ջերմություն կունենանք ու չենք կարողանա ոչինչ անել՝ուտել, քնել, քայլել...երազում էլ միայն նրան կտեսնենք, եթե հաջողվի քնել։ Պիտի գտնենք նրան, ում անունը կսիրենք հենց իրենով: Ու վերջապես պիտի գտնենք նրան, ով կսիրի մեզ։ Պարզ կսիրի։ Ուղղակի կսիրի։ Պիտի նրան գտնենք, ով կսիրի մեզ մեր տեսակի մեջ, չի՛ ուզենա փոխել կամ կառավարել մեզ ու մեր քայլերը։  Չպիտի փնտրենք, բայց պիտի գտնենք նրան, ով կսիրի մեր տեսակը, մեր երեխայական խենթությունը, մեր մեծական լրջությունը, խորը մտածելն ու երբեմն չմտածելը... Իդեալականներ չենք փնտրի, բայց մեր միակին իդեալական կհամարենք։ Մենք կգտնենք նրան, ումով կփայլեն մեր աչքերը։ Մենք պիտի գտնենք նրան, ում աչքերի փայլի համար կպայքարենք մինչև վերջին շունչը։ Պիտի գտնենք նրան, ում համար պատրաստ կլինենք տալ մեր կյանքն ու..վերջին շունչը»։

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել