Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 8 նոյեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կցանկանաք նեղանալ սիրելիից։ Այդ զգացմունքի դեմ ոչինչ անել չեք կարող։ Ավելի լավ է սպասեք վաղվան, որպեսզի սկսեք կարեւոր խոսակությունը։

ՑԼԵՐ

Միգուցե, դուք ձեր սիրելիի համար այլեւս այնքան էլ հետաքրքիր չեք, քանի որ նա համարում է, որ ձեր մասին ամեն ինչ գիտի։ Փորձեք նրան հակառակն ապացուցել՝ ձեզ դրսեւորելով խորհրդավոր կերպով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երեկույթ կազմակերպեք եւ հրավիրեք մտերիմ ընկերներին եւ ծանոթներին։ Երբ դուք միասին եք, այնքան աշխուժություն է տիրում որ տխրելու ժամանակ, պարզապես, չեք ունենա։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք շատ եք մտածում որեւիցե քայլ ձեռնարկելուց առաջ, ինչը շատ լավ է, քանի որ պետք է յուրաքանչյուր քայլ կշռադատված լինի, որպեսզի հետագայում արդարացնի ձեր սպասումները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աշխատեք նոր ծանոթություններ չհաստատել։ Ձեր սիրելին շատ խանդոտ կլինի եւ ձեզ ցանկացածի հանդեպ կխանդի, ինչը խնդիրներ կստեղծի ձեր հարաբերություններում։

ԿՈՒՅՍԵՐ

Աշխատեք այսօր ամեն ինչ շատ մանրակրկիտ բացատրել ձեր սիրելիին, այլապես նա ձեզ ոչ մի կերպ չի հասկանա։ Դուք այսօր կնմանվեք երկու տարբեր մշակույթների պատկնող անձանց, որոնք խոսում են տարբեր լեզուներով։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ տխուր կլինի։ Դուք միակ մարդն եք, որը կարող է բարձրացնել նրա տրամադրությունը։ Այնպես որ՝ եղեք հնարավորինս ուշադիր եւ հոգատար նրա հանդեպ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելիի խորհրդավորությունն ու գաղտնապահությունն այսօր մի վերագրեք անվստահության։ Միգուցե, նա, պարզապես, ցանկանում է որեւէ օրիգինալ անակնկալ մատուցել ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ որեւէ արժեքավոր խորհուրդ կտան, որը ստիպված կլինեք կյանքի կոչել, քանի որ հակառակ դեպքում՝ խորհրդատուն կվիրավորվի ձեզանից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն շատ տարօրինակ կպահի, ինչի պատճառով ստիպված կլինեք փոխել ձեր կարծիքը նրա մասին։ Այդ փոփոխությունը տարբեր կերպ կարող է ազդել ձեզ վրա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կհասկանա ձեր նպատակներն ու ցանկությունները։ Ստիպված կլինեք մի քանի անգամ կրկնել ձեր միտքը, որպեսզի նա հասկանա ձեզ։

ՁԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս աշխատանքը մի կողմ թողնել եւ ամբողջ ուշադրությունը սեւեռել անձնական կյանքի վրա։ Մոռացեք թղթաբանական եւ այլ հարցեր եւ մի ամբողջ օր ձեզ ազատ զգացեք։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել