Օրեր առաջ Երեւանում կայացավ «Թոփ մոդել ԱՊՀ 2018» գեղեցկության մրցույթը, որի շրջանակում Հայաստան էին ժամանել ԱՊՀ տարբեր երկրներից 21 գեղեցկուհիներ։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Բարանովան, իսկ մյուս մասնակիցներն արժանացան կազմակերպիչների եւ հովանավորների կողմից տարբեր մրցանակների։ Հայաստանը մրցույթում ներկայացնում էին 3 գեղեցկուհիներ, որոնց թվում էր նաեւ հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը, որն արժանացավ 4-րդ մրցանակին։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Եվան պատմել է մրցույթին մասնակցելու ցանկության, գրանցած արդյունքի եւ բեմում իր ինքնազգացողության վատթարացման մասին։
«Մրցույթում մասնակցելս շատ պատահական էր, ծանոթներիցս մեկն ասաց, որ տեղի է ունենալու «Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթը, որին մասնակցելու են 21 գեղեցկուհիներ, Հայաստանից էլ ներկայացված են 2 մասնակից, եւ դեմ չէին լինի, որ 3-րդ հայուհին էլ լիներ մրցույթում։ Քանի որ ես պրոֆեսիոնալ մոդել չեմ, եւ այս ասպարեզում քիչ փորձ ունեմ, ցանկացա ուժերս փորձել ավելի լուրջ մակարդակով»,-նշեց Եվան, որը մինչ այս մրցույթին մասնակցելը՝ 2013 թ-ին արդեն փորձել էր իր ուժերը Թիֆլիսում կայացած Elite Model Look մրցույթում։ Դերասանուհու հետ զրուցեցինք նաեւ մրցութային օրերի դժվարություններից։
«Դժվարությունների շարքում էր, օրինակ, բարձրակրունկների վրա երկար քայլելը, ինչին ես այդքան էլ սովոր չեմ»։
Խոսելով մյուս մասնակիցների եւ հաղթողի՝ Դարյայի մասին, Եվան նշեց.
«Մյուս աղջիկները շատ գեղեցիկ էին, պրոֆեսիոնալ եւ բավականին երկար ճանապարհ ունեին անցած մոդելային աշխարհում, մի քանիսի հետ արդեն հասցրել ենք ընկերանալ, անգամ նրանց մեկնելուց հետո շփումը կա։ Ունեի 3 ֆավորիտ մասնակիցներ, որոնք կարծում էի, որ պիտի հաջողություն ունենային մրցույթում, հաղթող մասնակիցն էլ՝ Դարյա Բարանովան, իմ ֆավորիտների ցանկում էր։ Իսկապես, արժանի հաղթանակ էր»։
Ի դեպ, մրցույթի ավարտին շատերի աչքից չվրիպեց այն փաստը, որ Եվայի ինքնազգացողությունը վատացել էր։ Դերասանուհին մեկնաբանեց նաեւ այդ միջադեպը.
«Մրցույթից հետո ինքնազգացողությունս իրոք վատացել էր, եւ ես ուշագնաց եղա։ Մոդելների մոտ, առհասարակ, մի սովորություն կա, որ քիչ են ուտում՝ կազմվածքը պահպանելու համար։ Ես համարյա երկու օր հաց չէի կերել, դրան գումարած՝ կոշիկներս էին ահավոր ցավեցնում, քանի որ մենք տասը օր անդադար պարապել էինք... Նաեւ դրան գումարվեց բեմի ծխի հոտը... Ես միայն այն եմ հիշում, որ մրցույթից հետո, երբ արդեն հաղթողներով լուսանկարվում էինք, հայտնվեցի գետնին:)»։
Մրցույթում 4-րդ հորիզոնականը Եվան համարում է մեծ հաջողություն, մանավանդ, երբ մասնակից մյուս աղջիկներն, ի տարբերություն իրեն, մոդելային ասպարզում արդեն հասցրել էին մի շարք հաջողություններ գրանցել։
«Նշեմ, որ սա գեղեցկության մրցույթ չէր, այստեղ հաշվի էին առնում քո հասակը, կազմվածքը եւ քայլվածքը, թե դու ինչքանով ես պատրաստված։ 21 գեղեցկուհիների մեջ, ովքեր այս ասպարեզում արդեն ունեն մեծ հաջողություններ, ստանալ մրցույթում 4-րդ հորիզոնականը, ինձ համար արդեն ուրախալի է»։
Դերասանուհին նաեւ հավելեց, որ դեմ չէր լինի հետագայում էլ շարունակել մոդելային գործունեությունը։
«Առաջին հայացքից այնքան հեշտ է երեւում ամեն ինչ, բայց հետագայի համար պետք է շատ աշխատել. ամեն դեպքում՝ հուսով եմ՝ անպայման կշարունակեմ»։
Եվան այժմ հեռուստատեսային դադարի մեջ է, բայց խոստանում է. «Երկար սպասեցնել չեմ տա»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Եվա Բաղդասարյանի Facebook-ի էջից եւ NEWS.am STYLE-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում