Ջրհոս
Ջրհոսները բոլոր նշաններից երկար ու հաճախ են հայտնվում իրենց կոչման և համընդհանուր հարգանքի որոնումների մեջ: Նրանք կարող են տարեց տարի փնտրել աշխատանքային հերթական ոլորտը՝ սեփական էգոն բավարարելու համար: Ջրհոսներին հատուկ է «ներշնչել» շրջապատին իրենց ճիշտ կարծիքը, այդ իսկ պատճառով էլ վեճն իրենց հետ անիմաստ է: Միշտ համարում են, որ իրենք ճիշտ են: Նրանց ուղեղում անընդմեջ հերթական մի պլան է հասունանում, որն իրականացնելը բավականին բարդ է, սակայն հնարավոր:
Ձկներ
Նրանք չեն ձգտում իշխանության, սակայն միշտ պատվավոր տեղում են, Ձկներին կարելի է կարևոր խնդիր վստահել, քանի որ իրենք համառորեն կգնան մինչև վերջ: Սովորել չեն սիրում, սակայն իրենց գործը շատ լավ գիտեն: Ձկների մոտ լավ զարգացած է ինտուիցիան, և հաջողության հասնելն իրենց համար միայն ժամանակի հարց է:
Ղեկավարները նրանց գնահատում են, չէ՞ որ իրենք ամբողջությամբ տրվում են գործին: Ձկների համար գոյություն չունեն հստակեցված աշխատանքային ժամեր։ Նրանք կարող են գործը տանել տուն, իսկ արձակուդի ժամանակ չեն անջատում հեռախոսը:
Խոյ
Կարիերայի առաջընթացի հարցում Խոյը չի սիրում միապաղաղություն և 09:00-18:00 կարծրացած աշխատանքային գրաֆիկը նրանց համար չէ: Նա փնտրում է այն հնարավորությունները, որտեղ կարող է ցույց տալ իր ամբողջ ներուժն ու տաղանդը: Խոյը հստակ գիտի, թե որ հարցերում է արհեստավարժ, իսկ որտեղ՝ ոչ, և նա բոլոր հնարավոր ճանապարհներով կփորձի օգտագործել միայն սեփական գիտելիքներն ու արժանիքները՝ կարիերայի սանդուղքով բարձրանալու ճանապարհին:
Ցուլ
Ցուլերն իրենց գործում միշտ արհեստավարժ են: Պրակտիկ մտքի ու «ոսկե ձեռքերի» գերազանց համադրություն է Ցուլը: Նրանց չի վախեցնում ամենօրյա միապաղաղ աշխատանքը. նրանք կարևորում են արդյունքը:
Սեփական հաջողությունների բերկրանքը իրենց կարիերայի կարևորագույն խթանն է:
Երկվորյակներ
Միապաղաղությունը սպանում է Երկվորյակների ստեղծագործական մտքի հոսքը, գողանում նրանց ֆիզիկական ուժը և ընկճախտի առաջին ցուցանիշն է հանդիսանում: Թեպետ Երկվորյակների ընկճախտն էլ ակնթարթային երևույթ է: Սակայն այս նշանն իր պահապան-հրեշտակն ունի՝ հաջողությունը միշտ իրենց հետ է, և ցանկացած գործում նրանք արհետսավարժ են դառնում: Սակայն միապաղաղությունը կրկին ձանձրացնում է նրանց, և Երկվորյակները «թթվածին» են փնտրում մեկ այլ վայրում:
Խեցգետին
Խեցգետինները գերազանց աշխատակիցներ են, սակայն իրենց շատ զգույշ է պետք ղեկավարել: Նրանք չեն սիրում ճնշումը և պետք է համոզված լինեն, որ կատարած աշխատանքը իզուր չէ: Միայն մոտիվացիան կարող է խրախուսել իրենց աշխատանքային պահերին: Նրանց կարելի է վստահել աշխատանքի ողջ ընթացքը, նրանք կհանձնեն բոլոր նախագծերը ժամանակին և առանց որևիցե սխալի: Կարևոր է չխանգարել խորհուրդներով, քննադատաություններով կամ հուշումներով. դա միայն նյարդայնացնում է այս նշանի ներկայացուցիչներին:
Առյուծ
Հիմնականում Առյուծները ղեկավարող պաշտոններ են զբաղեցնում: Իրենց հետ լավ հարաբերությունների մեջ լինելու համար Դուք պետք է ընդունեք, որ Առյուծն ամենատաղանդավոր, ստեղծարար, իմաստուն և ամեալավ ղեկավարն է աշխարհում: Նա պետք է տեսնի Ձեր աշխատասիրությունը, որպեսզի հասկանա, որ Դուք այն եք, ինչ նրան անհրաժեշտ է: Նա չգիտի, թե ինչ է «մերժելը», այնպես որ նույնիսկ չփորձեք մերժել նրա խնդրանքները: Դուք պետք է զբաղեցնեք իր ուշադրությունը այլ նախագծերով, կամ բարձրաձայնեք իր խելացի և հստակ որոշումներն ու առաջարկները այս կամ այն խնդրի լուծման հարցում: Եվ շուտով նա կմոռանա իր հանձնարարությունների մասին, ինչը կթեթևացնի Ձեր կյանքը և ավելի հետաքրքիր կդարձնի:
Կույսեր
Կույսերը կարող են արժանանալ «ամսվա լավագույն աշխատողը» տիտղոսի: Նրանք կարգապահ են, ճշտապահ, բարեկիրթ և պատասխանատու: Իրենց համար կարևոր է սիրել գործը, և այդ ժամանակ ամեն բան կստացվի: Ուշադիր են ուրիշների ցանկությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ իրենցից հրաշալի հոգեբաններ, բժիշկներ խոհարարներ, դիզայներներ են ստացվում: Իրենք չեն սիրում աղբն ու խառնաշփոթը և ամեն բան պահում են թղթապանակներում և դարակներում և միշտ ակնթարթորեն գտնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Նրանք չեն սիրում ստել, և ավելի ազնիվ աշխատակից Դուք հաստատ չեք գտնի: Եթե Դուք ցանկություն հայտնեք Կույսերին աշխատանքի ընդունել, ապա երբեք չեք հիասթափվի այս ընտրությունից:
Կշեռք
Այս մարդիկ ընդհանուր լեզու են գտնում ցանկացած կոլեկտիվում: Նրանք հարգանքովեն վերաբերվում հակառակորդներին և իրենց մասին միշտ միայն լավն են խոսում: Նրանք ունակ են լուծել ցանկացած խնդիր և միշտ ուժ կգտնեն ցանկացած նպատակին հասնելու համար: Կշեռքները ամեն ինչում հավասարակշռություն են փնտրում, և իրենց կարելի է վստահել ամենաբարդ գործերը՝ գիտակցելով, որ կհաղթահարեն ամենաբարդ խոչընդոտը: Կշեռքները խաղաղապահներ են և ունակ են հարթել ցանկացած իրավիճակ և փոխել իրադարձությունների ընթացքը: Աշխատանքի իրենց սխեման գրեթե միշտ պահպանողական է, սակայն ինչ-որ պահի նրանք կարող են փոխել այն՝ չվախենալով սուզվել նորարարությունների մեջ: Կշեռքները տաղանդավոր, ընդունակ և ստեղծարար աշխատակիցներ են:
Կարիճ
Այս նշանի ներկայացուցիչները հրաշալի հոգեբաններ են, այդ պատճառով էլ պետք է աշխատեն մարդկանց հետ: Նրանք սիրում են վերլուծել իրավիճակը, փնտրել տարբեր հարցերի պատասխաններ, նաև ունակ են հարթեցնել ցանկացած կոնֆլիկտ՝ օգտագործելով իրենց խարիզման, հմայքն ու ֆլիրտը: Հիմնական հաջողությունը գալիս է նրանց մոտ արդեն իսկ մի քանի տարի աշխատելուց հետո, երբ իրենք արդեն մի որոշ քայլեր են արել կարիերայի մի քանի սանդուղքներով: Հաջորդիվ՝ իրենց հեղինակությունն է ապահովում առաջընթացը: Կարիճները նպատակասլաց են և ռիսկային, և հաջողությունը սիրում է իրենց սրամտությունն ու վճռականությունը:
Աղեղնավոր
Աղեղնավորներնը միշտ ուշանում են աշխատանքից, և իրենց հարկավոր է ճկուն գրաֆիկ և ղեկավարության ըմբռնումը: Չեն ընդունում սահմանափակումերը և պետք չէ իրենց ասել, որ «այսպես ապրում է ամբողջ երկիրը»: Նրանք ինքնուրույն կգտնեն միջոցներ ապրելու այնպես, ինչպես իրենք են ուզում: Եթե Աղեղնավորը սիրահարված է իր նախագծին, ապա կտրամադրի սիրված աշխատանքին իր անբողջ ժամանակն ու ուժը: Աղեղնավորը չի սիրում սովորել դպրոցում, սակայն հետագայում մեծ սիրով կուսանի այն, ինչն իրեն և իր ըտանիքին կապահովվի ապագայում:
Այծեղջյուր
Այս նշանի ներկայացուցիչները անընդհատ գտնվում են աշխարհը բացահայտելու պրոցեսի մեջ: Նրանք չեն հոգնում բացահայտել և ուսումնասիրել իրենց մասնագիտության տարբեր ճյուղերի նոր բնագավառները: Բարձր աշխատավարձը կարևորագույն դրդապատճառն է իրենց գործում: Այծեղջյուրներն ի սկզբանե գիտեն, որ կոլեկտիվում կլինեն լավագույնը: Նրանց նպատակները միշտ համաչափ են իրենց հնարավորություններին:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»