Հայազգի Էնդի Սերկիսը նմանակել է Թերեզա Մեյին

«Հայ տղամարդիկ լավ ամուսիններ են»․ Ելենա Յամպոլսկայա

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայն»-ի եզրափակչում կատարեց Շառլ Ազնավուրի La bohème երգը

Ռուսական «Ձայնում» Շահեն Օգանեսյանին փրկեց Բաստան

POPcorn blog. Ի՞նչ հագնել 2019-ի ձմռանը

Թռչող մոտոցիկլետ, սադո-մազո Ալյոնկան` Comedy club-ի նոր եթերում

«Գահերի խաղը» սերիալի 8 եթերաշրջանի նոր թիզերը

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայնի» եզրափակչում է

«Որդան Կարմիր». Ավանդական հայկականը` ժամանակակից հավաքածուում

«Գոլոս»․ Արփի Աբգարյանի եւ Ամիրխան Ումաեւի ելույթը վեճ է առաջացրել ժյուրիի անդամների շրջանում

POPcorn blog. Սխալներ, որ պետք չէ թույլ տալ բաժանվելիս

«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովայի մեծ մենահամերգը Երեւանում

PROFFY. Դիզայնի ու ձեռագործ արվեստի դասեր Արցախում

«Իմ կյանքը սա է». Ջիվան Գասպարյանի 90 տարիների պատմությունը՝ երեւանյան բեմում

Լեւոնի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթում

Ռուս միլիարդատեր, ֆինն գեղեցկուհի, Թոնի Ռոբինսոնին ծաղրել եւ մղձավանջային դետեկտիվ նոր Comedy club-ում

Նարեկ Գեւորգյանն ու Լեւան Կբիլաշվիլին իրենց ելույթով «պայթեցրել» են ռուսական «Գոլոս»-ի բեմը

Շահեն Օգանեսյանը ռուսական «Ձայնում» հոյակապ երգեց եւ անցավ հաջորդ փուլ

Հագուստն՝ ըստ Կենդանակերպի նշանների

21:12, 17 նոյեմբերի

Խոյ՝ սպորտն իմ ամեն ինչ է

Այս նշանի ներկայացուցիչները ձգտում են պահարանում սպորտային ոճի հագուստ ունենալ։ Խոյերի կարգախոսը՝ ոչ մի ճնշում և մաքսիմալ հարմարավետություն։ Այս մարդիկ միշտ գերադասում են հարմարավետ, շարժումները չսահմանակափակող ազատ հագուստը։ Իրենց անդավաճանելի սերն են վայելում սպորտային կոշիկները։ Խոյերը պատրաստ են համատեղել դրանք ոչ միայն ջինսերի և սպորտային համազգեստի հետ, այլ նաև դասական տաբատների և շրջազգեստների հետ։ Հագուստի Բոլոր գույներին Խոյերը նախընտրում են ալ կարմիրը և բոլոր համարձակ գույները՝ հրաժարվելով նուրբ և պաստելային երանգներից։ Սա զարմանալի չէ. չէ որ երկնային հովանավորների շարքերում գտնվում է ռազմատենչ ու ագրեսիվ Մարսը։ 

Ցուլ՝ կեցցե տվիդը, մետաքսն ու կաշմիրը

Լավ ու ամուր կտորը Ցուլի համար միշտ առաջին տեղում է։ Իրենք սիրում են շոշափելով ընտրել հագուստը, չնայած չեն մոռանում ոճի մասին։ Բացի այդ գնահատում են հարմարավետությունը։ Ամենօրյա հագուստի համար նարնք ընտրում են փափուկ սվիտերը, հարմարավետ թվիդային կոստյումները և ազատ տրիկոտաժե զգեստները։ Գունային ներկապնակից նախընտրում են մոխրագույնը, մարմնագույնը, վարդագույնն ու երկնագույնը։

Երկվորյակներ՝ ավելի նորաձև և արտասովոր

Առաջին հերթին նարնց սազում է նորաձև և օրիգինալ հագուստ։ Բացի այդ այս նշանի ներկայացուցիչները միշտ ըստ արժանվույն կգնահատեն ոչ ավանդական, ազատ ձևը և հետաքրքիր նախշերը՝ նախընտրելով այս սեզոնում թրենդային և միշտ ակտուալ համարվող վանդակավորը։ Սիրած հագուստից են պիջակներն ու բաճկոնները։ Սիրում են թաք երանգները, հատկապես բաց-շագանակագույնը, արևային դեղինը։

Խեցգետիններ՝ էլեգանտ և ոչ ձևաչափային

Խեցգետինը ամենից բարձր է գնահատում դասականի և ռետրոյի պարզությունը, էլեգանտությունն ու զսպվածությունը։ Նրանք մի փոքր հնաոճ են, սակայն հմտորեն վերածում են իրենց այդ կողմը հետաքրքիր մի ոճի։ Երբեք չեն հետևում քմահաճ նորաձեւության քայլերին։ Այս նշանի ներկայացուցիչների հագուստը տարիներ շարունակ կարող է մնալ պահարանում և մնալ ֆավորիտների շարքերում։ Գունային գամմայի հարցում Խեցգետինները պահպանողական են։ Սիրած գույները հիմնականն են՝ սևը, սպիտակն ու մողխագույնը։ Թեև աստղագետները խորհուրդ են տալիս խառնել դրանք հյութալի մանուշակագույն և զմրուխտե երանգներով։ 

Առյուծ՝ թանկ և նորաձև

Առյուծներն ամենաքմահաճն են բոլոր կենդանակերպի նշաններից։ Նրանց պահարանում անպայման պետք է լինեն թանկարժեք, վառ, փայլուն և ճչացող իրեր։ Առյուծները պաշտում են թանկ բնական մորթին, զարդերն ու առաջատար նորաձևության տների հագուստը։ Իրենց սիրած ոճը գլամուրայինն է։ Նախընտրում են արքայական մանուշակագույնը, բուրգունդի, ինդիգո և դեղին-նարնջագույն գույների գամման։

Կույս՝ միշտ նորաձև

Քայլել նորաձևությանը համահունչ՝ Կույսի գլխավոր սկզբունքն է զգեստապահարանն ընտրելիս։ Սիրում են թրենդայինը, սակայն չեն սիրում գումար ծախսել նորաձև իրեր գնելիս։ Կույսերը նախընտրում են թե մանրանախշ, թե երկրաչափական, թե գնդավոր պրինտները։  Կույսերը բարձր պահանջներ ունեն հագուստի նկատմամբ, սակայն որակյալ իրերի վրա գումարներ ծախսել չեն սիրում։ 

Կշեռք՝ ոճի զգացում ամեն հարցում

Նրանց միշտ կարելի է ճանաչել անբասիր նորաձև և թրենդային կերպարով։ Աստղաբանները կարծում են, որ այս նշանի ներկայացուցիչները ոճի և ճաշակի բնածին զգացումով են օժտված։ Նախընտրում են վերջին միտումների ազատ և հարմարավետ հագուստը․ քիչ հավանական է, որ իրենք անհարմար և կիպ զգեստներով տեսնեք։ Սիրում են բոլոր պաստելային երանգները։

Կարիճ՝ էպատաժը որպես կենսաոճ

Վառ, հիշվող և երբեմն ցնցող կերպարները Կարիճի սիրած «հնարքներից» է։ Երբեք իրենց թույլ չեն տա բոլորի նման հագնված և զուգված տանից դուրս գալը։ Նույնիսկ արտառոց հանդերձանքով այս նշանի ներկայացուցիչները կարողանում են պահպանել նորաձևության կանոնները։ Կարիճների սիրած գունային պալիտրան՝ վառ գույներ և համարձակ փրինտեր։

Աղեղնավորներ՝ նորաձև չափազանցություն

Աղեղնավորներն ինչպես և Կարիճները սիրում են վառ և արտահայտիչ հագնվել, սակայն, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է կերպարների մեջ չափ պահպանել։ Արտասովոր ձևած շրջազգեստներ և կոստյումներ, աչքի ընկնող մոդելներ, որոնք հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի հագնել, բացի իրենցից։ Այնուամենայնիվ աստղագետները խորհուրդ են տալիս նախընտրություն տալ կապույտ և բորդո գույներին կամ կարմիրին։ Իսկ ավելի լավ է կերպարի բալանսը պահպանելու համար ընտրել մեկ վառ ակցենտ՝ ստվերելով այդ կերպ հանդերձանքի գունային ներկապնակը։

Այծեղջյուր՝ նորաձև պահպանողականություն

Պաշտում են դասական, խիստ ոճը։ Կերպարների  զսպվածությունն ու արիտոկրատիզմը Այծեղջյուրների գլխավոր տարբերանշանն է կենդանակերպի նշանների մյուս ներկայացուցիչներից։  Տղամարդու կերպարի և կանացի դասական զգեստների խառնուրդը  ՝ իրենց զգեստապահարանը լի է անակնկալներով, սակայն միշտ նորաձև է և անբասիր։ Իդեալական գույները՝ սև, մոխրագույն, կանաչ և շագանակագույն։

Ջրհոս՝ ոչ ստանդարտ մտածողություն

Ինքնատիպությունը և կերպարի ոչ տրիվիալ լուծումները նշան է, որ Ձեր դիմաց Ջրհոս է։ Այս նշանի ներկայացուցիչները պաշտում են նորաձև փորձարկումները, սակայն կարողանում են մնալ լավ ճաշակի վառ օրինակ։ Աստղագետները խորհուրդ են տալիս կապույտի և կանաչի բոլոր երանգների, ինչպես նաև վարդագույն գույների իրեր ունենալ զգեստապահարանում։

Ձկներ՝ նորաձևության կարծրատիպերից դուրս

«Նորաձևություն և միտում» բառերը խորթ են Ձկների ականջին։ Իրենք ավելի շատ նախընտրում են հարմարավետությունը։ Նրանց զգեստապահարանը միշտ լի է գործած կարդիգաններվ և սվիտերով, հարմարավետ ջինսերով և պարզ վերնաշապիկներով։ Ձկները սիրում են ընտրել հագուստն ըստ տրամադրության՝ անկախ նրանից նորաձև է այն այսօր, թե ոչ։ Այս նշանի ներկայացուցիչները նախըտրում են հանգիստ, աչքի չընկնող գույները։




Աղբյուրը՝  Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության