Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Երգը, ցավոք, իմ ընտրությունը չէր». Սոնա Դունոյանը՝ ռուսական «Ձայնը» նախագծում իր ելույթի եւ ժյուրիի կարծիքի մասին

14:15, 11 նոյեմբերի

Հայկական երաժշտական նախագծերից հայտնի 21-ամյա երգչուհի Սոնա Դունոյանն իր ուժերը փորձեց նաեւ ռուսական «Ձայնը» նախագծում: Երիտասարդ երգչուհին ժյուրիի առաջ ներկայացավ Էն Մերիի Ciao Adios երգով: Ժյուրիի անդամները՝ Բաստան, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակն ու Շնուրը խոստովանեցին, որ տպավորված են հայ երգչուհու ձայնային տվյալներով, սակայն նրա ելույթի ընթացքում, ցավոք, չշրջվեցին: Սոնան չանցավ նախագծի հաջորդ փուլ, սակայն չհանձնվեց եւ ժյուրիին հիացրեց իր ոչ մրցութային՝ հայելզու «Գութան» երգի ակապելլա կատարմամբ:

NEWS.am STYLE-ը զրուցել է Սոնայի հետ եւ պարզել՝ ինչ տպավորություններով է վերադարձել մրցույթից եւ արդյոք համաձա՞յն է ժյուրիի հնչեցրած կարծիքների հետ:

Սոնան խոստովանում է՝ միջազգային ֆորմատի այս նախագծին որոշել է մասնակցել հայտագրման մասին լսելուց անմիջապես հետո.

«Հայտը ուղարկելուց հետո սկսեց հեղափոխությունը` մեր բոլորիս պայքարի ու միասնության շրջանը, ու ես մի պահ մոռացա մրցույթի մասին։ Հետո, երբ ամեն ինչ խաղաղվեց, ես ստացա նամակ այն մասին, որ անցել եմ հայտագրման փուլը ու արդեն մի քանի օր հետո մեկնեցի Մոսկվա։ Այնտեղ ինձ սպասում էր մրցույթի վոկալ փուլը, որը շատ դաժան էր, (100-ից 20-նն էին անցնում)։ Զարմանալիորեն հաջող անցա այդ փուլը, քանի որ լավ երգիչները շատ էին, ովքեր մեկ անգամ չէ, որ մասնակցել էին մրցույթին»,-անկեղծացավ հայուհին՝ հավելելով, որ Էն Մերիի Ciao Adios երգն իր ընտրությունը չի եղել.

«Երգը, ցավոք, իմ ընտրությունը չէր, դա կախված էր որոշակի հանգամանքներից, որոնք ես նկատի կունենամ ապագայում (պետք էր մի փոքր համառություն,որը ես չդրսեվորեցի)»:

Ժյուրիի անդամները Սոնայի ձայնային տեմբրը նմանեցրել էին Շակիրայի տեմբրին: Նույնիսկ, կարծիք հայտնեցին, թե Սոնան նմանակում է հայտնի երգչուհուն:

«Դե, Շակիրայի հետ համեմատվելը մեծ պատիվ էր։) Իհարկե, կային որոշ նմանակման էլեմենտներ, բայց ոչ Շակիրայի երգեցողությունից։ Հաճախ մենք պետք է ընդունենք քննադատությունները` անկախ նրանից դրանք մեզ դուր են գալիս, թե ոչ, քանի որ դա անհրաժեշտ է հետագա ինքնակատարելագործման համար»,-ասում է երգչուհին՝ խոստովանելով, որ իր բոլոր ծանոթները հարցում են, թե ինչու մրցույթին չէր մասնակցել հենց հայալեզու կատարմամբ: Սակայն դրան եւս կա բացատրություն.

«Կային որոշակի անհամաձայնություններ երգի ընտրության հետ կապված։ Ես ցանկանում էի երգել ավելի զգացմունքային երգ, որը երաժշտական պրոդյուսերներին դուր չեկավ»:

Անկեղծությամբ աչքի ընկնող երգչուհին խոստովանում է՝ ելույթն իրեն չի գոհացրել.

«Ինձ դուր չեկավ ելույթս, հուզմունքս շատ էր։ Երբ դու բեմում ես, ամեն ինչ կախված է հենց քեզանից ու այս առումով գոհ չեմ ինձանից»:

Այնուամենայնիվ, Սոնային հրաժեշտ տալիս Մելաձեն նշեց, որ երգչուհուն կսպասի նաեւ նախագծի հաջորդ եթերաշրջանին: Սոնան էլ, կարծես թե, դեմ չէ իրականացնել երաժիշտի սպասելիքները:)

«Մի բան է քո երկրում մասնակցել մրցույթի, այլ բան է օտար երկրի բեմում ներկայանալը, միանգամայն տարբեր զգացումներ են։ Այդ զգացումները ինձ դուր եկան ու մյուս տարի նորից պիտի զգամ: Բացի այդ, Մելաձեին չեմ ուզում սպասեցնել»,-կաստակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սոնա Դունոյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել