Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Դավիթն ու Անուշիկը՝ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարությունը ստանձնելու եւ առաջիկա անելիքների մասին

12:03, 13 նոյեմբերի

Հայաստանն այսուհետ ունի եվրատեսիլյան պատվիրակության նոր ղեկավարներ. դիմավորեք Անուշիկին եւ Դավիթին, որոնք երկար տարիներ լինելով եվրատեսիլյան պատվիրակության կազմում՝ այժմ միասին գլխավորելու են այն եւ մեր մասնակիցներին առաջնորդնելու դեպի համաեվրոպական այս մրցույթը:

NEWS.am STYLE-ը հարցազրույց է ունեցել Դավիթ Ծերունյանի եւ Անուշիկ Տեր-Ղուկասյանի հետ, որոնք պատմել են իրենց նոր աշխատանքի եւ եվրատեսիլյան հետագա ուղու մասին:

Դավիթ եւ Անուշիկ, կրկին շնորհավորում եմ:) Մի փոքր կներկայացնե՞ք՝ ինչպե՞ս ստացվեց, որ այսուհետ դուք եք լինելու «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարները: 

Դավիթ. Ինչպես գիտեք, պատվիրակության նախկին ղեկավար Գոհար Գասպարյանը վերջերս սկսեց իր հեղինակային «Հայրենեան» ծրագիրը, որն արդեն 2 ամիս է, ինչ հեռարձակվում է Առաջին ալիքի եթերում: Նախագիծը լայնածավալ նկարահանումներ է իրականացնում Հայաստանի տարբեր անկյուններում, ուստի ժամանակային առումով շատ բարդ էր համատեղել «Եվրատեսիլ»-ն ու հեղինակային նոր նախագծի նկարահանման աշխատանքները:

Մենք մի քանի տարի է, ինչ պատվիրակության կազմում էինք. ես որպես մամուլի հետ կապերի պատասխանատու, Անուշիկը՝ պատվիրակության ղեկավարի օգնական: Ուստի Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը հենց մեզ վստահեց «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարման գործը, ինչի համար իսկապես շատ ուրախ ենք:

Հայաստանը դեռ չէր ունեցել միանգամից երկու պատվիրակության ղեկավար:) Երկուսով լինելու հանգամանքը Ձեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում: 

Դավիթ. «Եվրատեսիլ»-ում շատ կարևոր է լավ թիմային աշխատանքը: Որոշումները երբեք էլ մեկ անձի կողմից չեն կայացվել, բոլորս ունեցել ենք մեր ասելիքը: Բացի այդ «Եվրատեսիլ»-ի նախապատրաստական աշխատանքները հսկայածավալ են, շատ բաներ հաճախ մնում են կադրի հետևում: Մենք կիսել ենք ղեկավարի պարտականությունները և օգնում ենք միմյանց յուրաքանչյուր հարցում: Այս առումով գործը փոքր ինչ հեշտացել է:) Եվ, իհարկե, մեր կողքին են Հանրայինի մեծ թիմի մեր գործընկերները, որոնց ներդրումը Հայաստանի եվրատեսիլյան հաջողությունների հարցում իսկապես անգնահատելի է:     

«Եվրատեսիլ»-ով վաղո՞ւց եք հետաքրքրվում: Կարո՞ղ եք հիշել՝ երբ եք առաջին անգամ առնչվել այս մրցույթին: 

Անուշիկ. Հայաստանի մասնակցության առաջին իսկ տարվանից հետաքրքրված եմ եղել «Եվրատեսիլ»-ով։ Հայրիկիս հետ ոչ մի եթեր բաց չէինք թողնում, դիտում էինք մինչև վերջին վայրկյանը՝ գրանցում բոլոր ելույթները և առանձնացնում եզրափակիչ փուլի տասը հավակնորդներին։ Արդեն ուսանողական տարիներին՝ միջոցառումների ժամանակ, առիթը բաց չէի թողնում եվրատեսիլյան երգերը կատարելու համար։ Հիշում եմ՝ ինչպես հերթական միջոցառումներից մեկի ժամանակ Գոհար Գասպարյանը, ով համերգի հաղորդավարն էր, ասաց. «Վստահ եմ՝ մի օր կհայտնվես եվրատեսիլյան բեմում»: Այդ ժամանակ մտքովս անգամ չէր անցի, որ տարիներ անց կլինեմ Իվետայի և Արծվիկի բեք վոկալիստը։ 2011թ. Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ի կամավորներից էի: Երազում էի, որ մի օր աշխատանքի առաջարկ կստանամ Հանրային հեռուստաըներությունից և այդպես էլ եղավ: Գոհար Գասպարյանը, ով այդ տարիներին «Եվրատեսիլ»-ի պատվիրակության ղեկավարն էր, ինձ  առաջարկեց դառնալ իր օգնականը։ Միանշանակ կարող եմ ասել, որ կյանքիս ամենաերջանիկ պահերից էր: 2013թ-ին արդեն «Դորիանս» խմբի հետ միասին մեկնեցի Շվեդիա։ Ահա, այսպես սկսվեց եվրատեսիլյան իմ ճանապարհորդությունը։

Դավիթ. 11 տարեկան էի երբ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլին: Այդ օրվանից ես և դասարանցիներս յուրաքանչյուր մայիս մեկնում էինք Ծաղկաձոր և միասին դիտում մրցույթը, երկրպագում մեր մասնակցին: Երբ 2011թ-ին «Մանկական Եվրատեսիլ»-ն անցկացվում էր Երևանում, ես ուսանում էի ԱՄՆ-ում: Հիշում եմ՝ որքան էի տխրել, որ Հայաստանը հյուրընկալել է մրցույթը, իսկ ես երկրում չեմ: Ամբողջ գիշեր չէի քնել, որպեսզի ուղիղ եթերում դիտեի «Եվրատեսիլը»: Այդ պահին երազում էի գոնե մեկ անգամ հայտնվել եվրատեսիլյան բեմի մոտ՝ որպես երկրպագու և բարձրացնել մեր եռագույնը: Չէի էլ կարող պատկերացնել, որ ընդամենը 3 տարի անց ես կընդգրկվեմ Հայաստանի պատվիրակության կազմում և Արամ MP3-ի հետ միասին կմեկնեմ Դանիա: Դա իմ առաջին և անմոռանալի եվրատեսիլյան պատմությունն էր: 

Ինչպե՞ս եք աշխատում երկուսով, ինչպիսի՞ գործընկերներ եք միմյանց համար:

Անուշիկ. Դավիթն իմ ճանաչած ամենախելացի, տաղանդավոր և բազմակողմանի զարգացած մարդկանցից մեկն է, ով նաև անփոխարինելի ընկեր է: Նման կոլեգա-ընկերոջ հետ աշխատելն իսկապես ավելի հաճելի և հեշտ է։ Տարիներ շարունակ միասին աշխատում ենք և անչափ ուրախ եմ, որ այս պատասխանատու և բարդ գործը կիսում ենք Դավիթի հետ՝ շատ հարցերում օգնելով ու լրացնելով մեկս մյուսին։

Դավիթ. Անուշիկը տաղանդավոր և ստեղծագործ մտքի տեր մարդ է, իսկապես սիրում է իր գործը և որ ամենակարևորն է՝ լավ ընկեր է: 2016թ-ին Անուշիկը պատվիրակության ղեկավարի օգնականն էր, եվրատեսիլյան օրագրերի, այնուհետև հատուկ վավերագրական ֆիլմի պրոդյուսերը, ինչպես նաև Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստը: Իվետայի հետ միասին բարձրանում էր բեմ, երգում, այնուհետև վերցնում խոսափողն ու տեսախցիկը և գնում մյուս երկրների մասնակիցների հետ հարցազրույցներ անելու: Կարծում եմ՝ այս պատմությունն ամենալավն է ներկայացնում Անուշիկին՝ մարդ, ով իսկապես նվիրված է իր աշխատանքին և թիմակիցներին:

Երբ հայտնի դարձավ, որ այսուհետ Գոհարին դուք եք փոխարինելու «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնում, բնականաբար կարծիքներ հնչեցին, թե ինչ-որ կոնֆլիկտ է եղել...:) Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խոսակցությունները:

Անուշիկ. Այս հարցով շատերն են կես կատակ կես լուրջ դիմում մեզ:) Իհարկե, կոնֆլիկտ չի եղել: Նախ պետք է մեր մեծ շնորհակալությունը հայտնենք Գոհարին՝ այս տարիների ընթացքում կատարած քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար: Պատվիրակության ղեկավար լինելը շատ բարդ և պատասխանատու գործ է: Գոհարն իր խորհուրդներով միշտ օգնել և աջակցել է մեզ յուրաքանչյուր հարցում։ Գիտենք, որ հիմա ևս հարկ եղած դեպքում նա միշտ մեր կողքին կլինի։

Առաջիկայում ձեր առաջին համատեղ պաշտոնական փորձն է լինելու՝ որպես «Եվրատեսիլի» պատվիրակության ղեկավարներ: Ինչպե՞ս եք տրամադրված «Մանկական Եվրատեսիլին» եւ ինչ-որ նորամուծություններ մտցնելո՞ւ եք ձեր կողմից:

Դավիթ. Այս տարի մենք արդեն հասցրել ենք համատեղ լինել «Դեպի Եվրատեսիլ» և «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծերի պրոդյուսերները: Այս նախագծերը ստացված և շատ բարձր վարկանիշ ունեցող հեռուստատեսային ձևաչափեր են, որոնց մասին բազում լավ արձագանքներ ենք ստացել, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտեկրից: Գալիք «Մանկական Եվրատեսիլը» կլինի մեր առաջին համատեղ աշխատանքը` որպես պատվիրակության ղեկավարներ: Սա շատ պատասխանատու գործ է և հուսով ենք, որ արդյունքը կգոհացնի բոլորիս:   

Առհասարակ, այս տարիների ընթացքում նկատե՞լ եք բաց կողմեր, որոնք փորձելու եք լրացնել:

Անուշիկ. Հանրայինի թիմը միշտ փորձել է անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս լավ ներկայացնի Հայաստանը համաեվրոպական բեմում: Իհարկե, «Եվրատեսիլն» անկանխատեսելի մրցույթ է: Բայց մի բան միանշանակ է. Հայաստանը միշտ տարբերվում է մասնակից այլ երկրներից: Իսկ մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի նոր շունչ հաղորդենք եվրատեսիլյան մեր ընթացքին:  

Նախապատրաստական ի՞նչ փուլում եք, ե՞րբ եք մեկնելու մրցույթին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Դավիթ. Նոյեմբերի 18-ին մեր պատվիրակությունը կմեկնի Մինսկ, որտեղ Հայաստանը կներկայացնի մեր պատվիրակ Լևոնը: Արձագանքները ավելի քան դրական են, ինչը շատ ուրախալի է և ոգևորող: Այս շաբաթ մենք կհրավիրենք մեր ավանդական մամլո ասուլիսը, որի ընթացքում կպատմենք ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև Լևոնի բեմադրության մասին: Սիրով կսպասենք բոլորիդ:)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել