MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Տրամադրությանս գույնը դեղին է». Լիա Զախարյանի աշնանային զբոսանքն ու ֆոտոշարքը

13:25, 14 նոյեմբերի

Դերասանուհի Լիա Զախարյանը, որին կարելի է միշտ ասոցացնել պայծառ արեւի հետ, այս սեզոնին որոշել է փոխել իր տրամադրության գույնն ու իրականացնել աշնանային ֆոտոշարք՝ անձրեւային զբոսանքի ներքո: Լիան իր նոր լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ պատասխանել մեր աշնանային բլից հարցմանը:)

Լիա, ո՞ւմ հետ ես իրականացրել նոր ֆոտոշարքդ:

Ֆոտոշարքս իրականացրել եմ ընկերուհուս՝ Լունա Դաշյանի հետ: Ոճը հենց նա է ընտրել:

Հետաքրքիր դեպք, որը պատահեց նկարահանումների ընթացքում:

Երեւի միակ հետաքրքիր բանն այն էր, երբ կարմիր լույսի ժամանակ  դեղին գծերի վրա նկարահանումներ էինք անում, ավտոմեքենաները կանգնած էին, վարորդները առանց որեւէ ռեպլիկի հետեւում էին այդ ընթացքին, նույնիսկ, երաժշտություն էին միացնում մեզ համար:) Հինգ անգամ կարմիր լույսի ժամանակ կանգնել, լուսանկարվել ենք, բնականաբար տարբեր ավտոմեքենաներ էին անցնում ու հետաքրքիր էր այն, որ բոլորն էլ մեզ հաճելի երաժշտությամբ էին ապահովում:)

Առհասարակ, սիրո՞ւմ ես աշունը, թե՞ դու էլ շատերի նման ամռանից հետո դժվար ես համակերպվում եղանակային փոփոխություններին:

Սիրում եմ աշունը՝ իր երանգներով եւ եղանակային փոփոխություններով հանդերձ:

Երբեւէ բախվե՞լ ես աշնանային դեպրեսիային:

Չգիտեմ՝ դա ինչ է, հետեւաբար՝ չեմ բախվել:)

Աշնան հետ հագուստի ո՞ր դետալն ես ասոցացնում: Ի՞նչ ես սիրում հագնել այս սեզոնին:

Նախապես ոչինչ չեմ պլանավորում: Շատ եմ սիրում տաքուկ ժակետներ, գլխարկ… Չեմ սիրում անձրեւանոց վերցնել, ինչը նշանակում է՝ չեմ սիրում անձրեւային եղանակին դրսում լինել: Սիրում եմ անձրեւը պատուհանից այն կողմ վայելել:

Ամեն դեպքում, երբ անձրեւի ժամանակ դրսում ես լինում, քայլում ես անձրեւանոցո՞վ, թե՞ առանց դրա:

Անձրեւի ժամանակ բացարձակ չեմ սիրում քայլել, բայց հարկ եղած դեպքում՝ անձրեւանոցով: Չեմ սիրում թրջվել:

Տրամադրությանդ գույնն այս պահին:)

Դեղին:)

Երաժշտություն, որը խորհուրդ կտաս լսել այս աշնանային եղանակին:

Հիմա շատ եմ լսում Ne-Yo-ի Mad, XXXTentacion-ի Why I am so in Love եւ 6LACK Luving U երգերը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել