Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հայկ Կասպարովը՝ Լուիզա Ներսիսյանի եւ Դիանա Շատվերյանի հետ ստեղծած իր երգի եւ տեսահոլովակի զվարճալի դրվագների մասին

14:25, 15 նոյեմբերի

Գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովն օրերս ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Իմ ամեն ինչ» երգի հիման վրա: Երգը ստեղծվել է այն ժամանակ, երբ Հայկը «Դեպի Եվրատեսիլ» նախագի շրջանակում եկել էր Հայաստան: Ընկերների՝ Գոռ Մարգարյանի, Դիանա Շատվերյանի եւ Լուիզա Ներսիսյանի ջանքեևրով էլ գրվել են երգի խոսքերը:

Հայկը NEWS.am STYLE-ին պատմել է երգի ստեղծման զվարճալի ընթացքի եւ Ամստերդամում նկարահանված տեսահոլովակի զավեշտալի դրվագների մասին:

«Տեսահոլովակը նկարահանվել է Ամստերդամում, տեսահոլովակի ռեժիսորը Yuron է, որը նաեւ իմ վերջին տեսահոլովակների ռեժիսորն է եղել: Ինչ վերաբերում է երգին՝ ստեղծման շրջանում գիտեինք միայն, որ վերնագիրը պետք է լինի «Իմ ամեն ինչ»: երբ երաժշտությունն ու գործիքավորումն արդեն պատրաստ էին, ընկերներով հավաքվեցինք, ամեն մեկս մի բան էինք ասում, մտածում… Այդ պրոցեսը շատ զվարճալի էր, չէինք կարողանում կենտրոնանալ եւ հասկանալ՝ ինչ կարելի է անել, ինչ-որ բաներ գրեցինք, որն արդեն մշակեց մեր լավ ընկեր եւ ռեժիսոր Գոռ Մարգարյանը»:

Տեսահոլովակի նկարահանուներին գրանցված զվարճալի դեպքերը հիմնականում կապված են փողոցային նկարահանման եւ անծանոթների արձագանքների հետ.

«Քանի որ փողոցում էինք նկարահանում, բնականաբար բոլորը մեզ էին նայում, նաեւ մի կադր կա, որը ես նայելուց միշտ ծիծաղում եմ, երբ մի աղջիկ ուշադիր նայում է տեսախցիկին:) Ամեն մեկը մի դիրք էր ընդունում, որպեսզի երեւար կադրում: Մի աղջիկ էլ մոտեցավ եւ ցանկություն հայտնեց ինձ հետ նկարվել, ասաց, որ ունի հայ ընկերներ եւ որ ուզում է լուսնկարվել եւ իր ընկերուհուն ցույց տալ լուսանկարը:) »:

Իսկ հարցին, թե ում է նվիրված իր նոր ստեղծագործությունն ու արդյոք կա՞ այն անձնավորությունը, որը երգչի համար ամեն ինչ է, պատասխանեց.

«Երգն իրականում պատվեր է եղել: Այս երգն անակնկալ է եղել փեսայի եղբոր կողմից: Նա բնակվում էր Գերմանիայում եւ թղթաբանության հետ կապված խնդիրների պատճառով չէր կարող գալ Հայաստան եւ մասնակցել հարսանիքին,այդպես երգը պատվիրեց եւ որպես անակնկալ մատուցեց նրանց: Յուրաքանչյուր սիրահարված զույգի համար սա կարող է խորհրդանշական երգ լինել, ինձ համար եւս այն բարի եւ լուսավոր երգ է»:

«Դեպի Եվրատեսիլ» նախագծից հետո Հայկը տեւական ժամանակ մնաց Երեւանում, ասում է՝ կարոտը խեղդում էր, այժմ էլ վերդառնալու ցանկությունը մեծ է.

«Շատ էի կարոտել Երեւանը, ծնողներիս, ընկերներիս: Բավականին շատ գործեր արեցինք այդ ընթացքում, համագործակցեցի Նիկ Էգիբյանը հետ: Աշխատանքս համատեղեցի հանգստի հետ, նաեւ կարոտս առա: Ցանկություն կա վերադառնալու, որովհետեւ կարոտը խեղդում է, մտովի միշտ ծնողներիս եւ ընկերներիս հետ եմ: Տեսնենք՝ ինչպես կստացվի»:

Երգիչը նաեւ նշեց՝ մեծ ցանկություն ունի դեկտեմբերի 14-ին լինել Հայաստանում եւ ծննդյան օրը նշել ծնողների եւ ընկերների հետ.

«Արդեն 6-րդ տարին է լրանում, որ ծնունդս նշում եմ ընտանիքիցս հեռու: Բայց չգիտեմ՝ ինչպես կստացվի, դեռ մեկ ամիս ժամանակ ունեմ, ես էլ մի քիչ անկանխատեսելի մարդ եմ, հնարավոր է՝ վերջին պահին տոմս գնեմ եւ գամ Հայաստան: Նոր երգ ունեմ, երբ վերջնական պատրաստ լինի, կցանկանամ տեսահոլովակը նկարահանել Հայաստանում: Դա նաեւ պատճառ կլինի, որ էլի ինչ-որ ժամանակ անցկացնեմ իմ հայրենիքում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հայկ Կասպարովի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել