Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շաուրջ են։
Այսօր սիրելի հաղորդավարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ տեսք ունի․ նա կրում է կարմիր զգեստ, կերպարն ամբողջացնում է կարմիր շրթներկը։ Իսկ լուսանկարին կից նա իր օրագրից մի հատված է հրապարակել՝ գրելով․
«Ես սիրում եմ լսել. գործի բերումով «բարձրախոսն» իմ ձեռքում է միշտ, բայց ես սիրում եմ ԼՍԵԼ։ Ասելիք ունեցողը լսելու և ընկալելու ունակություն պիտի ունենա առաջնահերթ։ Ժամանակները շատ են փոխվել, հիմա ոչ լսող կա, ոչ էլ լսողին խնայող կամ լսողով հետաքրքրվող։ Բոլորը հիմա «ասող» կամ «ասիչ» են դարձել... Եթե սոցկայքերին, կամ ընդհանրական համացանցին նայենք իբրև իրական մի «բակի»՝ բնակելի շենքերով շրջապատված, ու մի պահ պատկերացնենք, որ ով ինչ ուզում պատուհանից նետում է այդ բակ, որ անցորդն ինչ ասես իր հետևից չի թողնում, որ էդտեղ մնում են գետնին նետած մարդկային ճակատագրեր ու անցորդներն անցնում են հայհոյելով, ընկածին խփելով կամ լրիվ անմեղ մի մարդու աքացի տալով՝ կհասկանանք թե ԻՆՉ Է կատարվում մերօրյա համացանցային աշխարհում։ Քաոս։ Աստված քաոսից ստեղծեց Աշխարհը, մենք՝ մարդիկ, ներդաշնակն ու գեղեցիկը վերածեցինք քաոսի... Ես սիրում եմ լսել։ Ու խոսքը գնահատողն ու փայփայողը միայն կհասկանա լսելու կամ լռելու գինը։ Արժեք է խոսքը, իսկ մենք այն աղբի պես հա նետում ենք «բակ»... ոչ մաքրող կա, ոչ սաստող... «ազատություն է»։ ...ազատության թյուրընկալում է աջ ու ձախ «ԿԱՐԾԻՔ» արտահայտելը՝ էնքան որ «թեմայի մեջ լինելու համար», սխալն ու անգրագիտությունը դիմացինին փաթաթելը՝ իբրև նորություն կամ ժամանակակցի առհավատչյա,ի վերջո «բոլորի» պես մտածել ստիպելը... Ես հին եմ, և այո, ԵՍ ՍԻՐՈՒ՛Մ ԵՄ ԼՍԵԼ, բայց էս համատարած «աղմուկի» մեջ ոչ խոսք կլսվի ախր, ոչ միտք կծնվի... Շշնջալ է պետք, լսողը կլռի, որ լսի։ Չլսողն էլ... թող շարունակի անիմաստ աղմկել։
Միևնույնն է, ի սկզբանը բանն էր... իսկ վերջում՝ լռությունը ) (հատված՝ իմ օրագրից) Ն.Հ.»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով