Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր ընտանիքի անդամներին։ 38-ամյա հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նա իր մոր եւ քույրերի հետ է։ Լուսանկարն արվել է մեկ շաբաթ առաջ՝ Սանտա Մոնիկայում E! People's Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ։
«Ընտանիք», - մակագրել է լուսանկարը՝ ռեալիթի շոուի աստղը։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը, ինչպես արդեն գրել էինք Լոս Անջելեսում մասնակցել է Variety Criminal Justice Reform Summit գագաթնաժողովին։ Այն կազմակերպել էր Variety հայտնի հրատարակչությունը։
The Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը սկսել է համագործակցել Cut50-ի հետ։ Սա բապտիստական կազմակերպություն է, որը բանտարկյալներով է զբաղվում ԱՄՆ բոլոր 50 նահանգներում: Կազմակերպությունն աշխատում է Ջարեդ Քուշների հետ եւ հույս ունի Սպիտակ տան ուշադրությունը գրավել բանտերի խնդրի վրա ու պնդել երկրում բանտային լուրջ բարեփոխումների անցկացումը:
Իր ելույթի ժամանակ Քիմը չկարողացավ չխոսել Քանյե Ուեսթի մասին, ով հայտնի է ԱՄՆ ներկա նախագահ՝ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, չնայած վերջերս ռեփերը հայտարարել է, որ այլեւս չի հետաքրքրվում քաղաքականությամբ։ Քիմը որոշել է հիշել Քանյեի եւ Թրամփի հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ։
Ես տեսնում եմ, որ Քանյեին չեն հասկանում, նա բարդ կերպով է բացատրում եւ, ընդհանրապես, նա վատ զրուցակից է։ Երբ մենք զրուցում ենք քաղաքականության մասին մեր տեսակետները համընկնում են։ Ընդհանրապես նա ապաքաղաքակացված է։ Նրան պարզապես դուր է գալիս Թրամփի անձը, սակայն նա չի խորանում քաղաքականության մեջ։ Այնպես, որ ես ստիպված էի մի փոքր դաստիարակել նրան։ Սակայն ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան, որ ես կարող եմ հանգիստ ապրել մի մարդու հետ, որն ուրիշ կարծիք ունի», - հայտարարել է հայուհին։
Լուսանկարները՝ Getty, REX, Shuttesrtock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»