Քաղաքական իրավիճակի հումորային վերլուծություններ եւ սեփական կյանքից զավեշտալի դեպքեր՝ ArmComedy-ի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը երեկ՝ նոյեմբերի 17-ին, երեւանյան հանդիսատեսին ներկայացան «Մեծ, չաղ, հայկական SAND UP» շոուով:
Սերգեյն ու Նարեկը բեմում ներկայացան ե´ւ առանձին համարներով, ե´ւ համատեղ ելույթով: Նրանց աչքից չէր վրիպել քաղաքական ոչ մի անցուդարձ, նրանց պատմություններում հայտնվել էին ներկայիս քաղաքական ոլորտի ամենաքննարկվող դեմքերը, սակայն հանդիսատեսի մոտ առանձնահատուկ ծիծաղ առաջացրեցին նաեւ տղաների սեփական կյանքից դրվագները:
Շոուից հետո սիրված հաղորդավարները (թեեւ միայն Սերգեյն է իրեն այդպես անվանում, բայց եկեք չբացառենք նաեւ Նարեկին:)), տպավորություններով կիսվեցին լրագրողների հետ՝ հայտնելով, որ գոհ են հանդիսատեսի արձագանքից:
Մինչ երեւանյան շոուն Սերգեյն ու Նարեկը ելույթներ ունեցել են նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:
«Ամեն քաղաքում փորձում ենք մտցնել տեղային կոլորիտ: Գյումրիում, օրինակ, այնտեղին վերաբերող քաղաքական կատակներ էին, նույնն էլ՝ Վանաձորում: Երեւանում ավելի բազմազան էին խորացումները քաղաքական իրավիճակի վրա եւ մենք շատ գոհ ենք եւ երջանիկ, որ մարդիկ ծիծաղում էին»,-նշեց Սերգեյը, Նարեկն էլ հավելեց՝ շոուն շարունակական բնույթ կկրի եւ կներկայացվի նաեւ Հայաստանի այլ մարզերում, նաեւ դրսում՝ Գլենդելում, Տորոնտոյում եւ Մոսկվայում. համենայն դեպս՝ իրենք նման ցանկություն ունեն.
«Տարին շատ հագեցած էր, մենք էլ փորձեցինք ամփոփել այն, մեր տեսլականը ցույց տալ:Քանի որ ե´ւ Գյումրիում էինք ելույթ ունեցել, ե´ւ Վանաձորում, հասցրել էինք հասկանալ՝ որ կատակներն են ավելի շատ ծիծաղ առաջացնում, այնպես որ՝ այստեղ ամեն ինչ իդեալական էր»,-ավելացրեց նա:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է stand up շոուից փոքրիկ հատված եւ ֆոտոռեպորտաժ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ