Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ» տեսահոլովակի փակ շնորհանդեսն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

12:21, 19 նոյեմբերի

Երգչուհի Իվետա Մուկուչյանը երեկ՝ նոյեմբերի 18-ին, փակ միջոցառման շրջանակում ներկայացրեց իր նոր՝  «Հայաստանի աղջիկներ» տեսահոլովակը, որի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Երգը Հովհաննես Շիրազի համանուն բանաստեղծության հիման վրա է ստեղծվել, իսկ երաժշտությունը հեղինակել են Lazzaro-ի հետ համագործակցելով:

«Այս երգը ծնվեց, քանի, որ ես եւ Lazzaro-ն ցանկանում էինք կրկին համագործակցել, իսկ Հովհաննես Շիրազի  «Հայաստանի աղջիկներ» բանաստեղծությունն իմ ամենասիրելիներից է: Երբ նա ինձ նմուշն ուղարկեց այդ երգի համար, ես միանգամից սկսեցի երգել մտքումս եւ այդպես ստեղծվեց այս գործը»,-նշեց Իվետան:

Եչգչուհին եւ ռեժիսորը՝ Արեն Բայադյանը, ցանկացել են հայ աղջիկներին ներկայացնել նորովի՝ հայեցի, բայց միեւնույն ժամանակ մոդեռն եւ նորաոճ կերպարներում.

«Երբ Արենի հետ խոսեցինք տեսահոլովակի մասին, երկուսս էլ նույն կարծիքն ունեինք, որ մենք չենք ուզում տարազ, չենք ցանկանում հայ աղջիկներին հին ձեւով ներկայացնել: Ինձ համար այսօր հայուհիները շատ նորաոճ են, հասկանում են ադ ոլորտից, թեթեւ գժուկ են, կիրթ են, միեւնույն ժամանակ դիցուհիներ են: Մենք ցանկացել ենք այդ ամենը ցուցադրել տեսահոլովակի մեջ: Ամբողջովին ֆեմինիստական տեսահոլովակ է: Նաեւ իմ սիրած նկարչին՝ Մինաս Ավետիսյանին էի ցանկանում ներառել տեսահոլովակում: Այդ պատճառով էլ տեսահոլովակի մի դրվագում աղջիկները նրա կտավների նկարներով զգեստներ են կրում: Այդ տեսարանը նկարահանվել է Ազգային պատկերասրոհում: Այնտեղ, ի դեպ, նկարահանումներն արգելված են, բայց մեզ թույլ տվեցին դա անել»:

Տեսահոլովակում ներկայացված զգեստների հեղինակը դիզայներ Մերի Ստեփանյանն է, որն Իվետայի խոսքով՝ իրեն գրավել է տարբերվող ոճով եւ մտածելակերպով, իսկ խորեոգրաֆը Սոնա Եսայանն է:

«Մերին ինձ համար նոր հայուհու խորհրդանիշ է, ունի շատ մոդեռն ձեռագիր»,-նշեց երգչուհին՝ անդրադառնալով նաեւ Արենի հետ իր հերթական համագործակցությանը.

«Բոլոր մեր ռեժիսորները շատ լավն են, իսկ Արենը, կարծում եմ, էսթետիկն ու գեղեցիկը շատ լավ է ներկայացնում: Երբ լսեց երգը, միանամից ցանկացավ անցնել գործի: Լսել էի, որ Արենը միշտ բղավում է նկարահանումների ժամանակ, բայց սա մեր երկրորդ համագործակցությունն է «Սիրահարվել եմ» տեսահոլովակից հետո, որն անցավ շատ ջերմ մթնոլորտում եւ շատ ուրախ: Մեզ մոտ ստացվել է լինել նորաոճ, բայց ոչ մի բաց տեսարան այնտեղ չներառել»:

Ի դեպ, այս տեսահոլովակը ոչ մի առնչություն չունի երգչուհու եռագրության հետ, որի շրջանակում առաջին երկու տեսահոլովակներն Իվետան արդեն ներկայացրել է.

«Այստեղ ներկայացված պատմությունն այլ է, բառերը հայերեն են… Սա Հայաստանի շուկայի համար է ստեղծված: Իսկ եռագրության երրորդ մասը կներկայացնենք արդեն մյուս տարի»:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել Իվետայի տեսահոլովակի շնորհանդեսին եւ ֆիքսել օրվա ամենահետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել