Քիմ Քարդաշյանը պատմել է քրոջ բոյֆրենդի հետ հանդիպման մասին՝ վերջինիս դավաճանությունից հետո։ Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի վերջին հաղորդման ժամանակ Քիմը պատմել է զարմուհու՝ Քլոեի դստեր՝ Թրուի ծնունդի մասին։
Տարվա սկզբին Քլոեն դուստր ունեցավ, սակայն երեխայի ծնունդից երեք օր առաջ ԶԼՄ-ները հրապարակել էին նրա բոյֆրենդի՝ բասկետբելիստ Թրիսթան Թոմփսոնի՝ երեք մերկապարուհիների հետ դավաճանության մասին նյութը։
Սկանդալ էր բարձրացել, սակայն Թրիսթանը գնացել էր հիվանդանոց՝ ծննդաբերությունից հետ տեսակցելու Քլոեին, որտեղ եւ հանդիպել է Քորթնիի ու Քիմ Քարդաշյան, ինչպես նաեւ ընտանիքի մոր՝ Քրիս Ջենների հետ։
«Ամեն անգամ, երբ ես մտածում եմ, որ մենք գնացինք Քլոեն տեսակցելու, ես զղջում եմ։ Դա տհաճ հանդիպում էր։ Երեւում էր, որ Թրիսթանին հոգնեցրել էր այդ թեման, նա զղջում էր եւ ցանկանում էր շուտ մոռանալ այդ պատմությունը։ Սակայն ինձ զայրացրեց այն փաստը, որ նա տեղի ունեցածի համար չէր զղջում, այլ, որ նրան նկարում էին տեսախցիկները։
Քանզի դրա համար խաղի ժամանակ նրան սուլոցներով էին դիմավորել երկրպագուները։ Ես նրա հետ խոսել եմ հիվանդանոցում, սակայն հետո մենք սկսեցինք բղավել միմյանց վրա։ Ես նրան ասացի, որ եթե նա ցանկանում է հանդիպոլ փողոցայինների հետ, ապա պետք է թողնի Քլոեի հետ ընտանիք կազմելու մտքերը։ Մենք սկսեցինք միմյանց անպատվել։
Քլոեի համար կարեւոր էր, որ Թրիսթանն այդ պահին լիներ նրա կողքին եւ նա որոշեց պարզաբանել դավաճանության հետ կապված պատմությունը ավելի ուշ, չնայած, որ Թրիսթանին տականք էր համարում։ Սակայն ինձ համար կարեւոր էր, որ Թրիսթանը զգար իր սխալը, ինձ համար նա ոչ ոք է, դրա համար Քոեն մինչեւ այժմ չի կտրել հարաբերությունները», - հայտարարել է Քիմը։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար