MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Երբ բեմում խենթություն է. աշխարհահռչակ ջազ երգչուհի Չայնա Մոսեսի ելույթը՝ Yerevan Jazz Fest-ի շրջանակում (ֆոտո/վիդեո)

10:05, 20 նոյեմբերի

Այս տարի Yerevan Jazz Fest-ն առատ է զարմանալի իրադարձություններով: Սեզոնը բացեց աշխարհահռչակ կուբացի շեփորահար, դաշնակահար եւ կոմպոզիտոր Արտուրո Սանդովալը: Իսկ երեկ՝ Ararat Jazz Night-ի շրջանակներում մելոմաններին իր կատարմամբ եւ վոկալով գերեց փարիզուհի, հոյակապ երգչուհի՝ Չայնա Մոսեսը:

Անմիջապես ասենք, որ Մոսեսը ականավոր ԴիԴի Բրիջուոթերի դուստրն է, որը 2016 թվականին նույնպես Հայաստան է այցելել՝ որպես պատվավոր հյուր ջազ-ֆեսթին մասնակցելու... Մոսեսը 16 տարեկանում ձայնագրել է իր առաջին՝ «Time» (1996) սինգլը, որի հիման վրա Ժան-Բատիստ Մոնդինոն հոլովակ է նկարահանել: Երգչուհու հանրաճանաչությունն սկսել է աճել «China», «On Tourne en Rond» եւ «Good Lovin’» երգերի թողարկումից հետո, որոնցից հետո նրան սկսել են ընդօրինակել R&B ժանրի ֆրանսիացի կատարողները: Նա իր ալբոմները թողարկել է շվեդական պրոդյուսերական Breaking Bread ընկերության համագործակցությամբ՝ այնպիսի հայտնիների հետ, ինչպիսին են՝ DJ Mehdi-ն, Diam’s-ը, Քարրի Ռեգինսը, Guru-ն, Էնթոնի Մարշալը...

Չայնա Մոսեսն երեկ երգել է Պետական ջազային նվագախմբի նվագակցությամբ՝ Արմեն Հյուսնունցի դիրիժորությամբ: Կատարել է ինչպես բոլորին լավ ծանոթ կոմպոզիցիաներ, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Երգչուհին յուրաքանչյուր կոմպոզիցիա եւ նոտա իր միջով էր անցկացնում՝ ներկայացնելով այն, ինչը բացարձակ ձայն է կոչվում, փոխանցելով տրամադրություն եւ զգացումներ, որոնք մելոմանները երկար ժամանակ չեն կարողանա մոռանալ, նաեւ կիսվելով իր իսկ կյանքի պատմություններով՝ սեր, հիասթափություն, վեճեր, ընկերություն... Համերգի ավարտին նա ստիպոեց բոլորին հետեւել իր ռիթմերին, պարել, երգել եւ ձայնակցել իրեն ելույթի ընթացքում, ինչը հանդիսատեսը սիրով կատարեց:

Երեկոյի մյուս զարդը հայտնի բաս թավջութակահար Արտյոմ Մանուկյանն էր, որն ԱՄՆ-ում է բնակվում, բայց պարբերաբար մեզ ուրախացնում է իր հյուրախաղերով: Արտյոմն իսկական պրոֆեսիոնալ է, այն երաժիշտներից, որոնց մասին ասում են՝ խելացի երաժիշտ, ում ստեղծագործությունները նրա մեկնաբանմամբ մշտապես ուղիղ սրտիդ մեջ են հայտնվում...

NEWS.am STYLE-ի թղթակիցը ներկա էր համերգին եւ ներկայացնում է դրա ամենավառ դրվագները:

Նշենք, որ այս տարի լրանում է Հայաստանի Պետական ջազային նվագախմբի 80-ամյակը, եւ հենց այս պատճառով Yerevan Jazz Fest-ի կազմակերպիչ, Ջազի հայկական ասոցիացիան որոշեց միջոցառումը նվիրել նվագախմբի հիմանդրի՝ դիրիժոր Արտեմի Այվազյանի հիշատակին։

Սյունե Առաքելյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել