Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 21 նոյեմբերի

ԽՈՅԵՐ

Օրը բարենպաստ է թախծոտ տրամադրության եւ մի քիչ տխրելու համար։ Տխրությունն ավելի «լուսավոր» կլինի, եթե կիսեք այն սիրելի էակի հետ։ Նրանից պահանջվում է ընդամենը գրկել ձեզ, սեղմել իր կրծքին եւ համբուրել։ Միասին ընկեք հիշողությունների գիրկը եւ երազեք համատեղ ապագայի մասին։

ՑԼԵՐ

Այսօր սիրելի անձնավորության համար դժվար կլինի համաձայնել լուրջ փոփոխություններ անել անձնական կյանքում, ինչը կազդի նաեւ ձեր անձնական կյանքի վրա։ Բայց եթե օգնեք սիրելիին, ապա հնարավոր կլինի բացասական հետեւանքներից խուսափել։ Մնում է միայն ցանկություն ունենալ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Նոյեմբերի 21-ին փորձեք որքան հնարավոր է զուսպ եւ զգոն լինել՝ հետեւելով ձեր վարքագծին։ Աստղերը հուշում են, որ դա այնքան էլ հեշտ չի լինի, քանզի հայտնվելու եք բավականին դժվար իրավիճակում։ Ձեր անհետեւողականության պատճառով բարդ խնդրի առաջ կարող է կանգնել նաեւ սիրելի էակը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հարաբերություններում ինչ-որ յուրահատուկ եւ անկրկնելի քայլ անելու ցանկություն առաջանա ձեզ մոտ։ Փորձեք բոլոր ուժերը կենտրոնացնել հենց այդ գործին, որպեսզի ջանքերը զուր չլինեն։ Այսօր աստղերը բարենպաստ եւ հաջող օր են կանխատեսել ձեր խենթությունների համաև։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Նոյեմբերի 21-ին տեխնիկան դեմ կլինի ձեր հարաբերությւոններին։ Բջջային հեռախոսները, ինտերնետը, մեքենաները, տարբեր սարքերը կխոչընդոտեն ձեր հանդիպմանը։ Սակայն եթե դուք անկախ ամեն ինչից հանդիպեք, ուրեմն անմոռանալի տպավորություններ կստանաք օրվանից։

ԿՈՒՅՍԵՐ

Մի ամաչեք ու եւս մեկ անգամ զանգեք սիրելի էակին, հարցրեք նրան գործերի մասին, հիշեցրեք ձեր զգացմունքների մասին։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է օրական 125 անգամ զանգել սիրելիին, բայց մեկ-երկու անգամը հաստատ չի խանգարի, եւ դուք դրանով կարտահայտեք ձեր սերն ու ջերմությունը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելի էակը մի քիչ հիասթափված է լինելու, եւ միայն դուք կկարողանաք հանգստացնել եւ հանդարտեցնել նրա խռոված հոգին ու կրկին շունչ տալ նրան։ Փորձեք անել դա ավելի նուրբ ու քնքուշ կերպով եւ իհարկե, սիրով։ Իսկ թե ինչպես է պետք անել դա, դուք բոլորից լավ գիտեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Նոյեմբերի 21-ին ձեր սիրելի էակը կվիրավորի ձեզ, բայց դա միտումնավոր չի ստացվի։ Նրա ծրագրերում ձեզ վիրավորելը ներառված չէր, բայց դա կլինի անկախ նրա ցանկության։ Փորձեք հասկանալ նրան եւ չնեղանալ։ Ավելի հանդուրժող եղեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ վրա հրավիրել սիրելիի ուշադրությունն ինչ-որ արտասովոր եղանակով։ Օրինակ՝ անսովոր հագուստով, պահվածքով կամ անտարբերությամբ։ Նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն արդարացված են։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Նոյեմբերի 21-ին մի մոռացեք ձեր սիրո մասին։ Նույնիսկ եթե դուք չցանկանաք մտածել դրա մասին, ձեր զգացմունքները կհիշեցնեն՝ վերհուշի տեսքով։ Պատրաստ եղեք նաեւ սիրելիի հետ պատահական հանդիպմանը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսներին բավականին բարդ օր է սպասվում։ Ընտանեկան հարցերից բացի, կլինեն նաեւ խնդիրներ երեխաների հետ։ Կհաջողվի՞ ձեզ պատվով դուրս գալ այս իրավիճակից։ Կախված է ոչ միայն ձեր ազատ ժամանակից, այլեւ վճռականությունից։ Չի բացառվում է, որ ինչ-որ մեկին ստիպված եք լինելու պատժել։

ՁԿՆԵՐ

Նոյեմբերի 21-ին սիրելի էակի համար կարեւոր կլինի իմանալ, որ նա ամենապատասխանատու պահին կարող է դիմել ձեզ։ Նույնիսկ եթե դուք նման գիտելիքներ չունեք, ցուցադրեք նրան ձեր օգնելու մեծ ցանկությունը։ Նա կգնահատի դա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել