Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին հային մեղադրել է երեսպաշտության մեջ

11:32, 21 նոյեմբերի

Օրերս հաղորդվել էր, որ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան համաձայնության են եկել դստեր՝ Դրիմ Ռենեի խնամակալության հարցում: Քիմի եղբայրը եւ պարուհին որոշել էին իրենց կյանքը չբարդացնել: Եվ իսկապես, ինչո՞ւ մշտապես վճարեն փաստաբաններին, եթե հնարավոր է ամեն ինչի շուրջ ինքնուրույն արագ պայմանավորվել:

Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան պայմանավորվել էին դստերը հետեւել եւ խնամել 50x50 գրաֆիկով: Աղջիկը 4 օր անցկացնում է ծնողներից մեկի հետ, ասենք՝ Ռոբի, 3 օր՝ մյուսի (Չայնայի): Մեկ շաբաթ հետո գրաֆիկը փոխվում է, մյուս ծնողը (արդեն Չայնան) դստերը պահում է 4 օր, իսկ Ռոբը՝ 3 օր:

Իհարկե, կա մի նրբություն: Քանի որ Ռոբն առանձնապես փող չի վաստակում, ապա նա Չայնային երեխային խնամելու համար վճարում է 20 հազար դոլար:

Ռոբը հայտարարել է, որ իր գործերը լավ չեն ընթանում (Քիմի եղբայրը հաջողությամբ տապալում է գուլպաների արտադրության բիզնեսը եւ այնպես, որ նրա ընկերությունը մասնակիորեն գնել է մայրը՝ Քրիս Ջենները): Ռոբը պահանջում է, որ դատարանը չեղարկի իր կողմից փողի վճարումը, անգամ ավելին՝ Քիմի 31-ամյա եղբայրը պնդում է, որ Չայնան միլիոններ է վաստակում, եւ որ նա պետք է պահի դստերը:

Սրան Բլեքը պատասխանել է իր Instagram-ում հրապարակած զայրալից մենախոսությամբ:«Այսինքն՝ իմ երեխաներն արժանի չեն շքեղ կյանք վարելու, ինչպես նրանց հայրերը (Չայնան նաեւ որդի ունի ռեփեր Tyga-ից): Որպես միայնակ մայր՝ ես ամեն ինչ անում եմ, որ նրանք նույնպիսի կյանք ունենան»,- գրել է Չայնան:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել