Հույս ունեմ, որ լավ կինոյի հանդեպ մեր սերը ոչ մի տեղ չի անհետացել, եւ մենք շարունակում ենք հիշել անցյալ տարիների ամենանշանային ֆիլմերը:
NEWS.am STYLE-ն այս անգամ կպատմի 1996 թվականի ֆիլմի՝ «Ջերրի Մագուայեր»-ի մասին:
Ռեժիսորական բազկաթոռին էր նստել Քեմերոն Քրոուն, ինքն էլ հենց գրել էր սցենարը, նաեւ ֆիլմի պրոդյուսերն էր, ինչը վկայում է այն մասին, որ Քրոուի համար իր հոգեզավակն անչափ թանկ էր, եւ նա ձգտել է իր վրա վերցնել կինոնկարի ամբողջ պատասխանատվությունը: Գլխավոր դերի համար ընտրել են լսարանի կեսի՝ գեղեցիկ սեռի տենչալի կերպար Թոմ Քրուզին:
Իհարկե, դրա պատճառով խնդիրներ սկսվեցին. պարզվեց՝ կնոջ գլխավոր դերը կատարողին գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ քասթինգի ժամանակ բոլոր դերասանուհիները Քրուզի հետ բացահայտ սիրախաղ էին սկսում: Ի վերջո՝ դերի համար հաստատեցին Ռենե Զելվեգերին, դերասանական կազմին միացավ նաեւ Կյուբա Գուդինգ կրտսերը:
Ըստ էության, ինչի՞ մասին է ֆիլմը: Սպորտային գործակալ Ջերրի Մագուայերի (Թոմ Քրուզ) մասին է, որն իր գործում բավականին հաջողակ է, սակայն ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով նրա ամբողջ կարիերան աչքի առաջ փլուզվում է: Անձնական կյանքում եւս համատարած անախորժություններ են. նա ընկերուհուց բաժանվում է:
Ջերրին աշխատանքից հեռանում է սկանդալով՝ գործընկերներին կոչ անելով իրեն միանալ, սակայն նրա կոչին արձագանքում է միայն Դորոթին (Ռենե Զելվեգեր): Վերջնականապես չկործանվելու համար նրանք պետք է լավ գործարք կնքեն ամերիկյան ֆուտբոլի խաղացողի համար:
Գիտեմ-գիտեմ, սինոփսիսը ստանդարտ է եւ շարքային, բայց հավատացեք՝ սա անհրաժեշտ է, որպեսզի դիտելիս ինքներդ զգաք ֆիլմի ամբողջ դրամատուրգիան: Սկզբից եւեթ ասեմ, որ այս ամենը դրամա չէ եւ սպորտային կրքեր… սա մեկ մեծ, մոտիվացնող եւ ուսուցանող պատմություն է մարդկային փոխհարաբերությունների, շփման ուժի մասին, որը պահպանել կարողանալը շատ կարեւոր է, այն մասին, թե որքան կարեւոր է վստահել կարողանալը եւ այդ վստահությունն արդարացնելը: Այն մասին է, որ մեզ բոլորիս, ով էլ որ լինենք, երբեմն պարզ մարդկային աջակցություն է պետք:
Ֆիլմը հեշտ է ընկալվում, որովհետեւ պաթոսային խոսքի «բաղադրություն» չէ: Դերասանների եռյակն իր դերը առավելագույն բարձրությամբ է կատարել, նրանց հավատում ես ու վստահում, իսկ ամենագլխավորը՝ նրանց համար ապրումներ ես ունենում՝ ուրախանում ես, երբ ճիշտ են վարվում, եւ վրդովվում ես, երբ տեսնում ես նրանց սխալները:Կյուբա Գուդինգ կրտսերը «Օսկար» է ստացել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար, եւ կարծում եմ՝ սա նրա դերասանական խաղի մասին վկայում է ցանկացած խոսքից ավելի լավ: Ֆիլմը 50 մլն դոլար բյուջեի պարագայում վարձույթում հավաքել է 273 մլն դոլար: Հավատացեք, որ 1996 թվականի համար սեփական բյուջեն ավելի քան 5 անգամ գերազանցելը մեծ ձեռքբերում է:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով