Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ցավում եմ, որովհետև քանակն այսօր սպանեց որակը»․ Նազենի Հովհաննիսյանի՝ հեռուստատեսության համաշխարհային օրվան նվիրված գրառումը

17:42, 21 նոյեմբերի

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Այսօր սիրելի հաղորդավարուհին իր Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արված են տարբեր հաղորդուներ, միջոցառումներ վարելիս։ Լուսանկարներին կից Նազենին խոսել է հայկական հեռուստատեսության, իր մտահոգությունների, առկա խնդիրների մասին։ Նա գրել է․

«Հեռուստատեսությունը հանրության դիմագիծն է. իբրև բիզնես- պրոյեկտ,ուսումնական ծրագիր, ազգային- մշակութային «բարձրախոս», տեսակ ու որակ հաղորդող՝անունն էական չէ,գործառույթն է կարևոր։

Ինչպիսի՞ն է այսօր այդ դիմագիծը, կա՞ արդյոք....

Աշխարհի տարբեր երկրների հեռուստատեսությունը տարբեր պահանջարկ ունի, ու ներկայանում է համապատասխան,,,, Ես 18 տարուց ավելի է, ինչ ԱՊՐՈՒՄ ԵՄ Հեռուստատեսային ոլորտում, ավելի շատ տեսախցիկի առջև եմ, քան իմ տանն ու կարող եմ ցավով փաստել,որ մենք չունենք հայկական հեռուստատեսության խորքային ընկալում, տեսլական ու նրա զարգացման քաղաքականություն։ Երբ բարկանում եմ այս կամ այն անգրագետ կամ անիրազեկ մեկի ներկայությունից՝ թվ- ում, ինձ բերում են ՌԵՅՏԻՆԳՆԵՐԸ, իբրև կարևոր ցուցանիշ։ Այսինքն, կա ՊԱՀԱՆՋԱՐԿ, ցավոք, այն անորակության, որը հաճախ կարող ենք տեսնել թվ- ներում, ու ես ցավում եմ։ Ցավում եմ, որովհետև քանակն այսօր սպանեց որակը, սպանում է կիրթ ու պատասխանատու մասնագետին, որի բովանդակային լեցունությունն ու մասնագիտական որակավորումն ուղղակի պարտվում է մասսայական հեռուստատեսային կամ ռադիո «ֆասթ- ֆուդին»։ Որովհետև ինտերնետ հարթակում կարելի է անել ինչ ուզում ես, իսկ հեռուստատեսությամբ հարցազրույց տալիս պետք է իրոք պատրաստված լինել, էլ ուր մնաց եթե ինքդ ես հարցեր տվողը։ Դրա համար եմ ասում.«մարդը նման է իր տված հարցին... ու իր դրած հացին»։ Մերօրյա համատարած իրար մեղադրականներ շպրտելու տհաճ գործընթացում քննադատությունն է՛լ էլ առողջ չէ, այնպես որ միակ բանը,որը կարող է անել հանրությունը՝ ԸՆՏՐԵԼ, Ընտրել ՈՐԱԿՈՎ հաղորդաշարը, ֆիլմը, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ի վերջո, ընտրել ԳՐԱԳԵՏ ու բովանդակային տեսակը, կիրթ ու հիգիենիկ կերպարներին, իրենց ուշադրությամբ սնել հետաքրքիրն ու ուսումնականը, որ շատանան ու զարգանան։ Ռեյտինգ ասվածը օդից չի, իրական է, և ձևավորվում է ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ շնորհիվ։

Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է՝ սրտանց շնորհավորում եմ իմ գործընկերներին, ընկերներին ու հեռուստադիտողին. մաղթում, որ ՈՐԱԿԸ դառնա թելադրող այնքան, որ զարգանա (բովանդակային առումով նաև) տեղական ֆիլմարտադրությունը, զարգանա լրագրողությունը, հեռուստատեսային վերլուծականը, հայրենական ՈՐԱԿՈՎ սերիալները, ինտելեկտուալ հաղորդումները (Ամենախելացին, «Ինչ, որտեղ, երբ» և այլն) փաստավավերագրական, մշակութային ու լուսավորող հաղորդումները՝ մատուցված գեղագիտորեն ու կիրթ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել