Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Այրված անուրջներ»-ի Էմկայի դերակատար Էլեն Ազնավուրյանը՝ իր հերոսուհու եւ Սարգիս Եղիազարյանի հետ իրական հարաբերությունների մասին

13:05, 22 նոյեմբերի

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Այրված անուրջներ» հեռուստասերիալը շարունակում է հեռուստաէկրանների առջեւ պահել հերոսների ճակատագրերով հետաքրքրված հեռուստադիտողներին: Սերիալի շնորհիվ մեր հեռուստաեթերում հայտնվեցին նոր ու թարմ դեմքեր, որոնցից է, օրինակ, Էմկային մարմնավորող դերասանուհի Էլեն Ազնավուրյանը: Էլենը սովորում է Երեւանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսում: Հայ հեռուստադիտողը  նրան տեսել է նաեւ «Երանի» հեռուստասերիալում, որտեղ նրա դերն այդքան էլ մեծ չէր: NEWS.am STYLE-ին դերասանուհին պատմել է «Այրված անուրջներ»-ում հայտնվելու, իր հերոսուհու հետ նմանությունների եւ տարբերությունների եւ խաղընկերոջ՝ Սարգիս Եղիազարյանի հետ իրական հարաբերությունների մասին:

««Երանի»-ում դերս այդքան էլ մեծ չէր, բայց դա ինձ առաջին հերթին փորձ տվեց առաջ գնալու՝ ավելի մեծ համարձակություն եւ ինքնավստահություն: «Այրված անուրջներ»-ում նկարահանվելու աաջարկը ստացա մեր տնօրեն Հարություն Մովսեսյանից, բնականաբար մասնակցեցի քասթինգին եւ անցա այն, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ աշխատում եմ նման պրոֆեսիոնալ թիմի հետ»,-նշեց Էլենը՝ հավելելով, որ որեւէ նախագծում նկարահանվելու առաջարկն ընդունելուց առաջ պարտադիր կարեւորում է հերոսուհու կերպարը.

«Ինձ համար կարեւոր է, թե ինչ հերոսուհու պետք է մարմնավորեմ՝ ինչ բնավորության գծեր եւ զբաղմունք ունի: Հայտնիությունն ինձ համար առաջնային չէ, այդ է պատճառը, որ ցանկացած առաջարկ չէ, որ ընդունում եմ»:

Հեռուստասերիալում Էմկան գլխավոր հերոսուհու՝ Սոնայի մտերիմ ընկերուհին է: Էլենն ու Սոնայի դերակատար Մարիամ Ալեքսանյանն ընկերուհիներ են նաեւ իրական կյանքում.

«Մարիամին վաղուց եմ ճանաչում, պարզապես ծանոթներ ենք եղել, բայց նկարահանումների ընթացում շատ ենք մտերմացել: Ինչպես սերիալում, այնպես էլ իրական կյանքում նա շատ լավ մարդ է, լավ ընկերուհի… Միշտ օգնում է իր լավ խորհուրդներով: Շատ կենսուրախ աղջիկ է, եւ նրա հետ ժամանակդ զուր չի անցնում: Երբ իրար «խելքի ենք ընկնում», մեր բարձր ծիծաղը ոչ ոք չի կարող կանգնեցնել»:

Անդրադառնալով իր եւ հերոսուհու՝ Էմկայի նմանություններին եւ տարբերություններին՝ Էլենը նշեց.

«Էմկայի հետ նմանություններ շատ ունենք՝ երկուսս էլ բնավորությամբ հանգիստ ենք, ընկերներին նվիրված, բայց ես իրական կյանքում ավելի համարձակ եմ՝ եւ իմ արած քայլերում, եւ զգացմունքներում: Չեմ սիրում վախով եւ գաղտնիքներով ապրել, եթե սիրեմ, դրա մասին առաջինը ծնողներս կիմանան, իսկ Էմկան վախենում է խոսել իր զգացմունքների մասին»:

Հեռուստասերիալում Էլենի հերոսուհու՝ Էմկայի սիրելին Սերոբն է, որին մարմնավորում է երգիչ-դերասան Սարգիս Եղիազարյանը:

«Սարգիսին մեկ տարուց ավել է, ինչ ճանաչում եմ, լավ ընկերներ ենք, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ միասին կաշխատենք:) Շատ հեշտ ու արագ ենք իրար հասկանում, երբեք խնդիրներ չենք ունենում նկարահանման հրապարակում: Կարող եմ ասել, որ նա շատ լավ խաղընկեր է»,-հավելեց դերասանուհին:

Ինչպես հաճախ է պատահում, երկրպագուները Էլենի եւ Սարգիսի հերոսներին սիրավեպ վերագրեցին նաեւ իրական կյանքում: Դերասանուհին մեկնաբանեց նաեւ այդ խոսակցությունները:

«Նամակներ շատ եմ ստացել այդ թեմայով: Բայց դա փաստում է այն, որ մենք ճիշտ ենք ներկայացրել մեր զույգին, մարդիկ էլ հավատացել եւ սիրել են: Բամբասանքներ եւ քննադատություններ էլ միշտ լինում են, որքան էլ փորձենք խուսափել դրանցից: Ուղղակի փորձում եմ անտեսել վատ քննադատությունները, իսկ լավ մեկնաբանություններին եւ նամակներին, որոնք իմ էջում գերակշռում են, անպայման պատասխանում եմ: Իհարկե, շնորհակալ եմ բոլոր լավ մարդկանց՝ լավ արձագանքների համար»,-նշեց դերասանուհին՝ հավելելով, որ այս ընթացքում աճել է նաեւ փողոցում իրեն ճանաչողների թիվը, սակայն դա Էլենին չի խանգարում՝ միայն ուրախացնում է:

Ինչ վերաբերում է՝ սերիալից դուրս առօրյային, այն Էլենի կյանքում շատ հագեցած է.

«Անընդհատ զբաղված եմ, հազվադեպ եմ ունենում ազատ ժամանակ: Չեմ էլ հասկանում՝ ինչպես եմ ամեն ինչ հասցնում: Ընկերներս միշտ բողոքում են, որովհետեւ չեմ հասցնում, նույնիսկ, իրենց տեսնել: Նկարահանումներից բացի՝ այլ աշխատանքով էլ եմ զբաղվում: Մոդել Աննա Դեմիրխանյանի հետ միասին բացել ենք մոդելային դպրոց, որն իր տեսակով եզակիներից է Հայաստանում, նաեւ հարսանյաց սրահներից մեկի համար հանդիսանում եմ ֆոտոմոդել: Դրան գումարած՝ համալսարանական դասերս…Դերասանական կարիերայի հետ կապված ունեմ նպատակներ, որոնք անպայման կիրագործեմ գալիք տարում: Դերասանական կրթություն չունեմ, բայց անպայման պիտի լրացնեմ այդ բացը»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Էլեն Ազնավուրյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել