MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Արփինե Կոշտոյանը՝ գալիք սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ նորաձեւությունն ու հարմարավետությունը համադրելու մասին (ֆոտո)

15:25, 24 նոյեմբերի

Մոտենում է ձմեռը, որի անունն անգամ արդեն դեպրեսիա է առաջացնում շատերի մոտ, հատկապես նրանց, ովքեր մտածում են, թե ձմռանը հնարավոր չէ լինել եւ նորաձեւ, եւ հարմարավետ: Դիզայներ Արփինե Կոշտոյանը համաձայն չէ այս տեսակետին. NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա թվարկում է գալիք սեզոնին թրենդային համարվող հագուստի դետալներ, որոնք կլինեն նորաձեւ, տաք եւ միեւնույն ժամանակ հարմարավետ:

Արփինե, շուտով մոտենում է ձմեռը. ի՞նչ խորհուրդ կտաս՝ երբվանի՞ց սկսած աղջիկները կարող են թարմացնել իրենց զգեստապահարանները: Ո՞ր ոճն է գերակայելու գալիք սեզոնին:

Առհասարակ, անկախ սեզոնից՝ աղջիկներիս մոտ սովորություն կա թարմացնել զգեստապահարանը, կարծես՝ դա դեպրեսիվ շրջանի անցում է լինում: «Ինչ-որ բան այն չէ» հոգեվիճակից հետո ցանկանում ենք ունենալ նոր look-եր, նոր ու թարմ կերպար, եւ հավատացնում եմ՝ դա շատ ճիշտ տեսակետ է, քանի որ, երբ կնոջ հագուստն իր սրտով է լինում, արտաքին էլ անթերի է դառնում, կինն ավելի ինքնավստահ է դառնում:

Չկա որեւէ հստակ սահմանված ոճ, որին խորհուրդ տամ ուշադրություն դարձնել: Ցանկացած կին ինքն է ընտրում իր ոճը եւ հենց այդտեղ է արտահայտվում նրա անհատականությունը, հակառակ դեպքում բոլորս նույն արտաքինը կունենայինք: Ամեն մարդ թող կրի այն, ինչ ինքն է ցանկանում: Ճիշտ է՝ նորաձեւությանը պետք է հետեւել, բայց պետք չէ դրա զոհը դառնալ: Շատ տարրեր կան, որոնք միգուցե մեզ չեն համապատասխանում, որքան էլ, որ դրանք նորաձեւ համարվեն: Ոճը  մնայուն է, նորաձեւությունն անդադար փոխվում է:

Որքան էլ, որ դիզայներներն ու ոճաբանները հաճախ խուսափում են այն հարցից, թե որ գույնն է նորաձեւ լինելու տվյալ սեզոնին՝ նշելով, որ ամեն մարդ պետք է կրի այն, ինչ իրեն է սազում, ամեն դեպքում, ամեն սեզոն էլ առանձնանում է իր թրենդային երանգներով: Այս տարվա ձմեռը ո՞ր գույներն է թելադրելու:

Հատկապես այս տարի այնքան շատ գույներ է թելադրում նորաձեւությունը: Թվում է՝ ինչ էլ կրես, նորաձեւ է համարվելու: Իսկապես, շատ տարբերակներ կան, բայց կփորձեմ մի քանիսն առանձնացնել՝ հագեցած կարմիրը, գինու գույնը, մոխրագույնը՝ իր բոլոր երանգներով, ծովի ալիքի գույնը, գունատ վարդագույնը, զմրուխտ կանաչը, գունատ նարնջագույնից մինչեւ պաստելային դեղինը, դարչնագույնը… Այս ամենի մեջ գլխավորում է՝ մետալիկը՝ ոսկեգույն մետաքսե գործվածքներով: Ինչպես ասում էի՝ տարբերակները շատ են:) 

Առհասարակ կարծիք կա, թե ձմռանը դժվար է լինել նորաձեւ, որովհետեւ ստիպված ես ուղղակի տաք հագնվել եւ հարմարավետ: Ի՞նչ խորհուրդ կտաս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձմռանը լինել եւ հարմարավետ, եւ նորաձեւ:

Ձմռանն էլ ավելի հեշտ է լինել նորաձեւ: Չեմ ընդունում այն կարծրատիպը, թե ձմռանը պետք չէ լինել նորաձեւ: Ոճային մարդիկ ամեն պարագայում այդպսին են. դա ապրելակերպ է՝ անկախ եղանակից: Եթե ներսումդ կա ստեղծագործելու ջիղը, զգեստապահարանդ բացելուն պես կարող ես հետաքրքիր միքս գտնել՝ ստանալ եւ հարմարավետ, եւ թրենդային look: Այսօր այդ ամենն ավելի հեշտ է, քանի որ համաշխարհային նորաձեւությունը թելադրում է հարմարավետություն: 

Կարո՞ղ ես նշել հագուստի դետալներ, որոնք թրենդային են լինելու այս սեզոնին:

80-ականների ոճով լայն զգեստները, oversize վերարկուները՝ որքան տարօրինակ կտրվածքով, այնքան ավելի հետաքրքիր, լայն փողքերով կոմբինիզոնները, խոշոր գործվածքների սվիտերները, մեծ ու հետաքրքիր պրինտերով շարֆերը, ամենապարզ ճտքակոշիկները… Casual ոճի այս տաքուկ եւ ոճային կերպարից կարող եք անցում կատարել դեպի դասականը: Կարող եք կրել բարձր վզով բլուզներ միատոն կոստյումների հետ՝ բրդյա գործվածքներից: Կան շատ հաստ կոստյումներ, որոնց պիջակները կարող եք համադրել եւ շորիկների, եւ տաբատների հետ: Ի դեպ, այսօր համաշխարհային աստղերը հաճախ կրում են կոստյումներ. դրանք շատ ակտուալ են, հատկապես, երբ համադրվում է դասականն ու սպորտայինը, նաեւ ակտուալ են զոլավոր պրինտներով եւ էթնո նախշերով կոստյումները:

Իսկ որո՞նք են լինելու ձմեռային սեզոնի հակաթրենդները:

Այն, ինչը անհարմարավետ է, ձեւական եւ պարտադրված, դառնում է անտիթրենդ: Օրինակ՝ անցած տարի սվիտերների վրայից հաճախ էին կրում կորսետ գոտիներ, որոնք այժմ նորաձեւ չեն:

Անհարմարավետ կոշիկները, բլուզների վրայի փափուկ գնդիկները, գրվածքներով եւ ասեղնագործած զեստները նորաձեւ չեն:

Այս ձմռան անտիթրենդներից կլինեն նաեւ մարմինն ընդգրկող, նստեցրած վերարկուները, ինչպես նաեւ մինչեւ ծունկը հասնող կամ ավելի կարճ վերարկուները. դրանց փոխարինելու են եկել մեծ չափսերի՝ oversize տարբերակները: Հաճախ այն ամենը, ինչը լինում է նորաձեւության գագաթնակետում, մեկ կամ լավագույն դեպքում՝ երկու սոզոն հետո դառնում է հակաթրենդ: Դրա համար եմ ես միշտ հիշեցնում՝ նորաձեւությունն անցողիկ է, ոճը՝ մնայուն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արփինե Կոշտոյանի եւ Instagram-ից` ootd_fashionalthun, rita.tesla, best_outfits_, fantasy.in.fashin էջերից:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել