Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Թոփ 5 ռուս երգչուհիներ, որոնք դարձել են դիզայներ

10:04, 25 նոյեմբերի

Ժամանակակից աշխարհում իրենց դիզայներ հռչակած մարդկանց թիվն այնքան շատ է, որ գլխապտույտ է առաջացնում։ Արդեն մարդիկ չեն զարմանում, երբ հաջող համատեղվում է երգչի եւ դերասանի մասնագիտություններն ու կարիերան։ News.am Style-ը փորձելէ պարզել, թե ինչպես է ռուսական շոու բիզնեսի աստղերին հաջողվում բեմը համատեղել դիզայների կարիերայի հետ։

1․ Օլգա Բուզովա

Թե ով է կարողանում միաժամանակ հավատեղել մի քանի դերեր, ապա դա «Ռուսաստանի ամենացանկալի հարսնացու» Օլգա Բուզովան է։ Աղջիկը երկար ճանապարհ է անցել․ նա «Դոմ 2» հեռուստանախագծի հաղորդավարուհուց դարձել է մեդիադաշտի ռուսական շոու բիզնեսի ամենաբազմակողմանի անձանցից մեկը։

Աստղը թողարկել է իր ալբոմը, գրել է գիրք, ստեղծել է իր կրիպտոդրամը, ինչպես նաեւ իրեն հաջողությամբ դրսեւորել է նաեւ նորաձեւության բնագավառում։ Olga Buzova Design ապրանքանիշը ռուս ոճային գեղեցկուհիների կողմից սիրվել է իր հասանելի գնի եւ տարատեսակ ապրանքների համար։ Կարելի է առանձնացնել հատկապես սպորտային վերնաշապիկները, որոնց վրա հեշթեգերով գրված են Բուզովայի երգերի անվանումները՝ #принимайменя, #малополовин, #мнебольшенебольно։

2․Աննա Սեդակովա

Դիզայներական ոլորտում փորձեր է կատարում նաեւ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի՝ Աննա Սեդակովան։ Երեք երեխաների մայրը զբաղվում է ոչ միայն երգչուհու իր առանձին կարիերայով, այլեւ՝  La Story Store ապրանքանիշի հագուստի արտադրությամբ․ սպորտային վերնաշապիկներ եւ համազգեստներ, նաեւ արդեն ապրանքանիշի «հիթը» դարձած երկկողմանի ձմեռային, տաք, օվերսայզ բաճկոններ։ Շատ հաճախ սոցցանցերում Աննայի հագուստով ներկայանում են նրա ընկերուհիները՝ Նաստասյա Սամբուրսկայան եւ Նատալյա Ռուդովան։ La Story Store-ը ներկայացված է նաեւ ամերիկյան շուկայում։

3․ Քեթի Թափուրիա (A`Studio խմբի մեներգչուհի)

A`Studio խմբի մեներգչուհին որոշել է հետ չմնալ իր գործընկերներից եւ նույնպես զբաղվում է նորաձեւությամբ։ KETIone ապրանքանիշը շեշտը դրել է զգացմունքայնության վրա եւ միեւնույն ժամանակ կենտրոնանում է մինիմալիզմի վրա․ լակոնիկ ձեւվածք, մինիմում դեկոր եւ պարզ, համապատասխան գույների համադրություն։ Սակայն, չնայած ապրանքանիշի հաջողությանը, աստղը պնդում է, որ նա առաջին հերթին երգչուհի է։

4.Ալեքսա

«Фабрики звезд 4»-ի ամենավառ եւ ամենաոճային մասնակիցներից մեկը՝ Ալեքսան անոնսելով իր դիզայներական կարիերան, խոստովանել է, որ ամբողջ կյանքը երազել է դրա մասին։ Աղջիկը հայտնի նախագծին մասնակցելուց հետո «անհետացել էր» բնագավառից, սակայն անկրկնելի աճով գրավելով Ինսթագրամը գեղեցկուհին վերջապես որոշել է նորաձեւությունը ներկայացնել հասարակությանը եւ իր տաղանդը ցուցաբերել է, որպես դիզայներ։

Դեռ իր ընկերուհու՝ Կամիլլայի հետ համատեղ հավաքածուում արդեն ներառված է երկու զգեստ, իսկ երրորդն արդեն պատրաստման փուլում է։ Այդուհանդերձ Ալեքսան խոստացել է, որ երկրպագուներին շատ անակնկալներ են սպասվում, իսկ մենք կհետեւենք նրա նոր կարիերայի ճանապարհին։

5․Վերա Բրեժնեւա

«ՎԻԱ Գրա» խմբի եւս մեկ նախկին մեներգչուհի՝ Վերա Բրեժնեւան իրեն նույնպես փորձում է դիզայների դերում։ Մեկ տարի առաջ հայտնի երգչուհին ռուսական «Pe» ապրանքանիշի համար թողարկել է Ververa հագուստի սահմանափակ հավաքածուն։ Հայտնի շիկահերի հավաքածուի մեջ ներառված էին smart casual  ոճի հինգ զգեստ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել