«Գինեկոլոգները գինի պատրաստողներն են»․ «IQ-իկ»-ի 3-րդ թողարկումը

Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

«Բարձրանալ բեմ եւ վայելել հիշարժան երեք րոպեները»․ Լեւոնին խորհուրդ են տվել հայկական պատվիրակության ներկայացուցիչները

17:05, 25 նոյեմբերի

«Մանկական Եվրատեսիլ 2018»-ի մեր պատվիրակը՝ Լեւոնը, շատ լավ ու դրական է տրամադրված այսօր կայանալիք իր ելույթին. այս մասին NEWS.am STYLE-ին հայտնեց «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը, որը նաեւ մեզ պատմեց, թե ինչպես են անցնում Լեւոնի փորձերը, ինչ կարծիքներ են ստացել կազմակերպիչներից եւ ինչպես հնարավոր կլինի այսօր քվեարկել Լեւոնի օգտին:

«Իրականում շատ լավ ենք տրամադրված, որովհետեւ այս տարի, իսկապես, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Երեւի «Մանկական Եվրատեսիլ»-ի այսքան տարիների ընթացքում իմ տեսած ամենալավ կազմակերպված մրցույթն է՝ թե լուսավորությունը, թե լեդ էկրանները, թե բեմը մեծ հնարավորություններ են տալիս բոլոր մասնակիցներին»,-նշեց Անուշիկը՝ հավելելով, որ Լեւոնի ելույթներից էլ շատ գոհ են.

«Ոչ միայն մենք ենք գոհ Լեւոնից, նաեւ մրցույթի կազմակերպիչներից են մոտենում, նշում, որ ամեն ինչ շատ լավ էր, որ Լեւոնը մրցույթի ֆավորիտներից է: Նման կարծիքներն, իսկապես, շատ ոգեւորիչ են: Երեկ էլ՝ նոյեմբերի 24-ին, կայացավ  ժյուրիի համար նախատեսված փորձը, որի ընթացքում Լեւոնը շատ լավ երգեց: Այդ ելույթը եւս շատ կարեւոր էր, քանի որ ժյուրին իր ձայնը տվել է հենց այդ ելույթից ելնելով, ինչպես գիտեք՝ քվեարկությունը բաշխվելու է ժյուրիի եւ jesc.tv-ի հայտարարած առցանց քվեարկության 50/50% ձայների հարաբերակցությամբ»:

Ինչ վերաբերում է մրցույթի մեր պատվիրակին՝ Լեւոնին, Անուշիկի փոխանցմամբ՝ նա շատ ոգեւորված է. դրան նպաստում է ոչ միայն լավ ելույթը, այլեւ այն ջերմ խոսքերն ու աջակցությունը, որը նա ստանում է այս օրերի ընթացքում: Իսկ երեկ էլ մեր մասնակիցը եվրատեսիլյան ամենահայտնի՝ Wiwibloggs կայքի հայտարարած օնլայն քվեարկության արդյունքում ճանաչվել է առաջատար, ինչը եւս ուրախացրել է թե Լեւոնին, թե մեր պատվիրակությանը:

«Լեւոնը շատ ոգեւորված է: Երեկ շատ էր աշխատել վոկալի վրա: Այսօր էլ շատ լավ ու մարտական է տրամադրված ելույթին: Մենք նրան խորհուրդ ենք տվել բարձրանալ բեմ ու վայելել այն 3 հիշարժան րոպեները, որոնք նրան սպասվում են: Նաեւ մեր ամբողջ պատվիրակության կողմից ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին եւ ընկերներին, որոնք այս ընթացքում մեր կողքին եղան եւ սոցիալական ցանցերի իրենց էջերում հայտարարեցին Լեւոնի օգտին քվեարկության մասին: Դա նրան եւս շատ էր քաջալերել»:

Լեւոնը մրցույթին կներկայանա այն կերպարով, որով ելույթ էր ունեցել «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթին: Անուշիկի խոսքով՝ նա հենց այդ կերպարով էր սիրվել մրցույթի երկրպագուների եւ միջազգային ժյուրիի կողմից, այդ էր պատճառը, որ նրա կերպարը որոշել են անփոփոխ թողնել: Ինչ վերաբերում է մրցույթի մյուս մասնակիցներին՝ ըստ մեր պատվիրակության ղեկավարի՝ բոլորն էլ այս տարի ուժեղ են.

«Շատ լավ մասնակիցներ կան այս տարի, օրինակ՝ Ավստրալիայի, Լեհաստանի, Վրաստանի, Ռուսատանի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ՝ բոլորն էլ ուժեղ են: Ինչ վերաբերում է Լեւոնին՝ նա իր բոլոր ուժերը ներդնելու է իր ելույթի մեջ եւ ամեն ինչ անելու է Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար»:

Այս տարի ամբողջ աշխարհի եւ Հայաստանի հայերը կարող են քվեարկել Լեւոնի օգտին jesc.tv կայքի միջոցով: Քվեարկությունն ավարտվելու է մինչեւ ուղիղ եթերի մեկնարկը, այնուհետեւ վերսկվելու է մրցութային ելույթներից հետո, երբ հայտարարվի քվեարկության մասին: Քվեարկության երկրորդ փուլի ընթացքում նորից բոլորը՝ անկախ նրանից արդեն մասնակցել են քվեարկությանը, թե ոչ, կկարողանան քվեարկել մեր պատվիրակի օգտին:

«Մանկական Եվրատեսիլ 2018»-ը կմեկնարկի Հանրայինի ուղիղ եթերում՝ 19:00-ին: 12-ամյա Լեւոնը կներկայանա 17-րդ համարի ներքո եւ կկատարի Արտեմ Վալտերի հեղինակած L.E.V.O.N երգը:

Այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին կմասնակցի 11-րդ անգամ: Մրցույթում մեր երկրի առաջին դեսպանն էր  «Արեւիկ» խումբը, որը զբաղեցրել է մրցույթում երկրորդ հորիզոնականը: Իսկ մասնակցությունից 3 տարի անց՝ 2010 թ-ին, մեր մասնակից Վլադիմիր Արզումանյանին հաջողվել է իր «Մամա» երգով զբաղեցնել առաջին հորիզոնականը եւ հաղթանակը բերել Հայաստան: 2011  թ-ին Հայաստանը հյուրընկալել է «Մանկական Եվրատեսիլը»:

Ի դեպ, այսօր շոուն Հանրայինի ուղիղ եթերում կմեկնաբանեն նախորդ տարիների մեր մասնակիցներից Դալիթան եւ Միկան, որոնք եղել են «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախգծի հանդիսավարները:

Ինչ վերաբերում է մեր այս տարվա պատվիրակին՝ Լեւոնին, նա 12 տարեկան է, ծնունդով Ստեփանակերտից է: Լեւոնը ելույթ է ունենում «Արցախի ձայներ» նախագծի կազմում. մրցույթին հենց իր թիմի խորհուրդով եւ ոգեշնչմամբ է մասնակցել:

«Լինելով «Արցախի ձայն» նախագծում և հետևելով Վովայի, Նաստյա Պետրիկի և Միշայի օրինակին՝ ունեի մեծ ցանկություն մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին: «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագիծն ինձ համար հրաշալի հնարավորություն էր իրականացնելու իմ երազանքը: Մասնակցության որոշումը կայացրել ենք բոլորս միասին՝ ես, ընտանիքս ու «Արցախի ձայներ»-ի թիմը»,-NEWS.am STYLE-ի հետ նախորդ զրույցի ընթացքում նշել է նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ