«Տրամադրություն չունե՞ս: Իսկ դու մի բան կեր»,- մայրս է այսպես ասում, երբ տեսնում է, որ անտրամադիր եմ: Ընդ որում՝ նա պատմում է, որ սա նախատատիս խոսքն է: Գուցե եւ այդպես է: Ես պրոֆեսիոնալ ֆուդ-բլորգեր չեմ, ոչ էլ փորձագետ, բայց ասում են, որ ուտելիքից, այնուամենայնիվ, հասկանում եմ: Իհարկե, ոմանք համացանցում ինչ-որ բան են գրել իմ խոհարարական դիտարկումների մասին. իբր, «прожарка» բառն իմացող ամեն մեկն ուտելիքի մասին դատելու իրավունք չունի: Աստված նրանց հետ: Թող գրեն: Ես դեմ չեմ...
Երեւանում հիմա բազմաթիվ վայրեր կան, որտեղ համեղ ու որակյալ ուտեստ է մատուցվում՝ թանկ եւ ոչ այնքան: Ի դեպ, հոռետեսներ կան, որոնք կարծում են, որ մեզ մոտ ոչ մի հետաքրքիր բան չկա, որ ամեն տեսակի համեղությունները ինչ-որ տեղ Մոսկվայում են կամ նույնիսկ հարեւան Թբիլիսիում: Դե ինչ, եկեք միասին փորձենք: Եվ համեմատենք:
Այսպես՝ դուք միս սիրո՞ւմ եք: Ես՝ նայած երբ: Մերթ կարող եմ մսի մասին ընդհանրապես չհիշել, մերթ հանկարծ զգում եմ, որ առանց հյութեղ սթեյքի չեմ դիմանում:
Այնպիսի սթեյքի, որ կտրելիս փափուկ լինի, իսկ չորուկը՝ թավշե: Եվ սթեյքի հյութն էլ ուղիղ հոսի ափսեի մեջ կողքին դրված գրիլ-բանջարեղենի եւ կարտոֆիլի վրա...
Սովորաբար, երբ նման ֆանտազիաներ եմ ունենում, ուղղակի «Անկյուն» («Ankyun») եմ գնում՝ քաղաքում հայտնի վայրերից մեկը: Այո՛, այնտեղ էժան չէ: Եվ այո՛, այնտեղ համեղ է: Շա՜տ: Այսինքն՝ երբ ինձ հարցնում են՝ որտեղ տանել կարեւոր հյուրերին եւ չամաչել, ես սովորաբար, ի թիվս այլոց, նշում են նաեւ այս ռեստորանը:
Նուրբ, մտածված ուտեստներ, աղցաններ. «Ցեզարի» մեջ առանց տարատեսակ մայոնեզի եւ խանութից գնված չորահացի: Ցանկացած տեսակի պաստա. ալդենտե, սոուսը՝ չափավոր... Դե, իսկ սթեյքը: Ասում են՝ եփելուց առաջ միսը (ի դեպ, տեղական) այնտեղ ինչ-որ տեղ են դնում եւ ինչ-որ ժամանակ պահում են որոշակի ջերմաստիճանի պայմաններում:
Չնայած տեղաբնակներն այս մանրուքների կարիքը չունեն: Փոխարենը, վստահ եմ, օգտակար կլինի իմանալ, որ ինչ աստիճանի տապակած սթեյք էլ ընտրեք, կմատուցեն հենց այն, որը պատվիրել եք: Եվ միսը կծամվի, եթե անգամ դա well done է (լավ տապակված), ինչը մեր երեւանյան իրականության մեջ շատ հազվադեպ է պատահում: Ի դեպ, սթեյքի իրական գնահատողները well done-ը գաստրո-այլասերում են համարում: Բայց ճաշակին ընկեր չկա...
Անձամբ ես պատվիրեցի medium rare. սա այն է, ինչն արյունախառն է, բայց չափավոր: Միսն այնպես է կտրվում, ասես կարագ լինի: Ի դեպ, վրան կարագ էլ կա՝ կանաչիով եւ սխտորի նուրբ բույրով: Կտրվածքի ջերմաստիճանից այն թեթեւակի հալչում է եւ ցած ծորում: Մի խոսքով՝ ամբողջ հիացմունքը, գովերգն ու ներբողները բաժին են հասնում մսին եւ խոհարարին, որը դրանից այս հրաշքն է արարել: Եթե ցանկանում եք նոր տպավորություններ, սպասեք 10 րոպե, կարմիր գինի ըմպեք, որ մսի հետ եք պատվիրել, եւ անցեք աղանդերին:
Պանակոտա: Եվրաիտալական աղանդեր՝ սերուցքից, շաքարից, ժելատինից եւ վանիլից: Այս դիետիկ նրբահամ աղանդերն ընդհանրապես ծագումով Պյեմոնտայից է: Այն բառացի թարգմանվում է «եփած կրեմ», բայց սա, ավելի շուտ, կրեմով պուդինգ է՝ տարատեսակ թոփինգների, մրգերի, ընկույզի եւ այլնի հավելումով: Բոլոր պանակոտաներից, որոնք համտեսել եմ Երեւանում, մտապահվել է միայն «Անկյուն»-ում պատվիրած ելակինը:
Ո՛չ ժելատինի ավելցուկ, ո՛չ կաթի փոշու համ. նուրբ, թեթեւ եւ շատ բուրավետ: Չեմ պնդում, բայց ըստ համի՝ այս պանակոտայում վանիլը էժանագին փոշու խառնուրդ չկա...
Չեմ գնահատի ռեստորանն ու ճաշատեսակները, ինչպես սովորաբար անում են նորաձեւ ֆուդ-բլոգերները: Պարզապես կասեմ, որ ինձ համար «Անկյուն»-ում ամեն բան ոչ միայն համեղ է, այլեւ հոգեհարազատ: Գիտեք, մի տեսակ տան զգացողություն կա, մեղմ լուսավորություն եւ հաճելի, շատ պատրաստված անձնակազմ: Գնամ՝ մի բան ուտեմ: Դեռ կզրուցենք:
Աննա Սաթյան
Գլխավոր ֆոտո - pikabu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»