MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Դավիթ Բադալյանը՝ Нэйтс անվամբ հանդես գալու եւ ռուսական շոու-բիզնես մտնելու իր առաջին քայլերի մասին

16:31, 28 նոյեմբերի

Չզարմանաք, եթե Դավիթ Բադալյանի ծանոթ եւ ինքնատիպ վոկալը լսեք Нэйтс անվան ներքո եւ ռուսալեզու երգերում: Երգիչն այսուհետ հանդես է գալու հենց այդ բեմական անվամբ եւ իր քայլերն է կատարելու դեպի ռուսական շուկա:

Դավիթն  NEWS.am STYLE-ին պատմել է իր կեղծանվան եւ ռուսալեզու երգացանկի անցնելու մասին:

Պարզվում է՝ անվանափոխվելու որոշումը երգիչը կայացրել է դեռ երկու տարի առաջ.

«Սկզբնական շրջանում մտածում էի՝ անգլալեզու երգերի վրա աշխատել: Հետո երբ ուսումնասիրեցի երաժշտական բիզնեսի մենեջմենթը, հասկացա, որ ռուսական շուկան շատ ավելի բաց է ու ազատ եւ փորձարկումների ավելի լայն հնարավորություն է տալիս: Այդպես որոշեցի Neitz կեղծանունն օգտագործել ռուսերենով եւ ռուսալեզու երգեր ձայնագրել»,-ասում է երգիչը:

Нэйтс կեղծանունը ոչինչ չի խորհրդանշում, դա պարզապես տառերի շարան է, որը ծնվել է երգչի եւ իր թիմի մտքում:

«Անկեղծ ասած՝ պատահական տառերի հերթականություն ենք ընտրել, ինչ-որ մեծ իմաստ չկա այդ ամենի մեջ, ուղղակի Нэйтс -ը սազում էր այն երաժշտությանը, որը պատրաստվում ենք անել, կարճ է, հիշվող է, եւ ոչ մի արտիստ նման անունով դեռ հանդես չի եկել»:

Ռուսալեզու կատարումներ թողարկելուց հետո Դավիթի հաջորդ քայլը կլինի ռուսական շուկա մտնելու փորձը.

«Միտում ունեմ, տրամադրված եմ, ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ իմ տեղը գրավել այնտեղ: Այն ոճը, որը ցանկանում եմ առաջ տանել, այնտեղ կարելի է ասել՝ զարգացած չէ»:

Երգչից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք  հետագայում կրկին հանդես կգա իր սեփական անուն-ազգանունով, թե՞ այսուհետ նրան լսելու ենք միայն Нэйтс անվան ներքո.

«Չեմ մտածել այդ ուղղությամբ: Որպես Դավիթ Բադալյան՝ ավելի շատ զբաղվում եմ պրոդյուսինգով, ունեմ ընկերություն, որը զբաղվում է հենց երեխաների եւ թինեյջերների պրոդյուսինգով, իսկ որպես երգիչ՝ կարծում եմ՝ այսուհետ հանդես կգամ Нэйтс անվան ներքո: Կարծում եմ՝ հետագայում հանդես կգամ  նաեւ անգլալեզու կատարումներով: Բայց իմ ռուսերեն երգելը նրանից չէ, թե ինձ այստեղ ոչ ոք չի հասկանում եւ այլն, ուղղակի, փորձում եմ ավելի մեծ շուկա մտնել. հույս ունեմ, որ իմ հայրենակիցներն առաջինն  ինձ կաջակցեն այս հարցում, որպեսզի երգը տարածվի եւ հնարավորություն ունենամ մտնել այդ շուկա: Ռուսական շուկայում այսօր շատ են օտարազգիները, բայց հայերն այդքան շատ չեն ու ակտիվ չեն, իսկ ես կցանկանայի այդ տեղը զբաղեցնել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դավիթ Բադալյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել