Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Գարիկ Մարտիրոսյանը «սարսափելի» լուսանկար է հրապարակել

10:09, 30 նոյեմբերի

Հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իսկապես կարողանում է ինտրիգներ ստեղծել։ Շոումենն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը «սարսափելի» ենք անվանել։ Լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը կանգնած է «Դռնից այն կողմ ամեն բան անիմաստ է» գրության մոտ։

«Դուրս մի արի սենյակից»,- լուսանկարը մակագրել է Գարիկ Մարտիրոսյանը։

Ի դեպ, օրերս Գարիկ Մարտիրոսյանը մասնակցել էր «Прожарка» շոուին։ Նրա կինը՝ Ժաննա Լեւինան, հաղորդման նկարահանումը մեկնաբանել էր իր միկրոբլոգում․ «Երեկ Գարիկը մասնակցել է «Прожарка» հաղորդմանը։ Դրա ընթացքում երիտասարդներն, ովքեր երազում են հայտնի դառնալ, կատակում են մարդկանց վերաբերյալ, ովքեր արդեն իսկ հայտնի են։

Անկեղծ ասած՝ Գարիկը, ճանաչելով իմ բռնկուն բնավորությունը, չէր ցանկանում ինձ իր հետ տանել՝ անհանգստանալով երեխաների հոգեբանական եւ ֆիզիկական վիճակի մասին, ովքեր ճակատագրի կամքով պարտավոր էին կատակներ անել իր մասին։ Բայց ես խոսք էի տվել, որ ոչ մի բառ չեմ ասի։

«Բացարձակապես ծիծաղ չառաջացնող» կատակներից հետո ես ձեռնոց էի նետում երեխաներին եւ լուռ «գոռում», որ բոլորին մենամարտի եմ հրավիրում։ Երեխաներն, ովքեր ծնվել են այլ դարաշրջանում, առհասարակ չէին հասկանում իմ ուղերձը եւ նետածս ձեռնոցներն ընդունում էին որպես գովազդային ակցիա։

Հետո ես սկսեցի բութ մատիս կտրուկ շարժումով կտրել կոկորդս՝ ակնարկելով․ «Եթե չդադարեք ծաղրել ամուսնուս, ձեր վերջը եկել է»։ Ծերացած դեռահասներն ինձ այս անգամ էլ չհասկացան, սկսեցին ջուր բերել՝ մտածելով, որ հուզմունքից կոկորդս չորացել է։ Իմ մյուս ժեստն այն մասին, որ խոստանում եմ բոլորին իրենց տեղը ցույց տալ, նույնպես լուրջ չընդունվեց։ Հաղորդման ավարտին ես սպառել էի ժեստերի լեզվով  սպառնալիքներ հնչեցնելու պաշարը եւ հոգնած մի լավ ծիծաղեցի։

Հ․Գ․ Հաղորդումը շատ լավ է ստացվել, կեցցեն երեխաները, հիանալի հումորիստներ են։ Նրանց մուտքը չեմ տեսել, բայց ավարտը հրաշալի էր»։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել