Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Աստղիկ Սաֆարյանը, աշունն ու քամին. երգչուհու նոր տեսահոլովակն ու աշնանային ֆոտոշարքը

13:31, 30 նոյեմբերի

Աստղիկ Սաֆարյանը երեկ ներկայացրել է նոր տեսահոլովակ։ Տեսահոլովակը նոր է, բայց երգն արդեն վաղուց հայտնի ու սիրված։ Հարութ Փամբուկչյանի կատարմամբ հայտնի «О քամի, քամի» երգը այս  տարիների ընթացքում դարձել է նաեւ Աստղիկի այցեքարտը, ահա, թե ինչու երգչուհին որոշեց այն ներկայացնել նաեւ տեսահոլովակով։ NEWS.am STYLE-ը շնորհավորել է Աստղիկին նոր տեսահոլովակի առթիվ եւ զրուցել իր երաժշտական նորության մասին։ Աստղիկը նաեւ մեզ է տրամադրել լուսանկարներ տեսահոլովակի նկարահանումներից։

«Նոր տեսահոլովակս նկարահանվել է երկրպագուներիս խնդրանքով ՝ նրանց ամենասիրելի երգի հիման վրա։ Խոսքը «Օ քամի, քամի» երգի մասին է, որի իմ մեկնաբանությունն արդեն տարիներ շարունակ հանդիսանում է իմ այցեքարտը»,-նշեց երգչուհին։

«Ուրախ եմ, որ այսօր  այդ երգը ներկայացնում եմ տեսահոլովակով։

Երգն արդեն երկար տարիներ է՝ սիրված է և իմ բոլոր համերգների ամենասպասված կատարումներից մեկն է միշտ եղել։ Ամեն համերգից հետո ինձ մոտեցել են շատ շատերը և խնդրել, որ երգը ներկայացնեմ նաև տեսահոլովակով։ Միշտ ստանում եմ նամակներ նմանատիպ խնդրանքներով, որոշներն անգամ զարմանում էին՝ իմանալով, որ այն, լինելով այդքան սիրված, այդպես էլ տեսահոլովակ չէր ունեցել։ Սա կարելի է ասել ավելի շատ իմ լսարանի ցանկության իրականացումն էր»,-հավելեց երգչուհին։

Տեսահոլովակը նկարահանվել է Երևանում, ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է, օպերատոր՝ Հովհաննես Պողոսյան։ Սյուժետային գծով զբաղվել է ՎարուԺան Գալթակյանը, դիմահարդարումը՝ Մարի Աբելյանի, իսկ կերպարների ոճով զբաղվել է հենց ինքը՝ Աստղիկը։

«Չկա հատուկ սցենար, հերոսներ, քանի որ չենք փորձել նման մոտեցումներով ծանրացնել տեսահոլովակը, ավելի շատ փորձել ենք աշնանային գունեղ տրամադրություն ստանալ, մերօրյա երիտասարդական ոգով փոխանցել երգի ուժը և ևս մեկ անգամ նոր շունչ տալ երգին արդեն տեսահոլովակի միջոցով։ Արդյունքն ինձ դուր է եկել, հուսամ այն դուր կգա նաև իմ լսարանին և նորովի կվերհիշեն ու ավելի կսիրեն երգն ու տեսահոլովակը»,-եզրափակեց նա։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել