Հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում «առեղծվածային» դռան առջեւ է կանգնած։
«Եկել եմ Վենետիկի ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման գլխավոր վարչության ղեկավարի մոտ՝ վերցնելու համար մակույկը, որն էվակուացվել է սխալ կայանման պատճառով»,- լուսանկարը մակագրել է Գարիկ Մարտիրոսյանը։
Ի դեպ, օրերս Գարիկ Մարտիրոսյանը մասնակցել էր «Прожарка» շոուին։ Նրա կինը՝ Ժաննա Լեւինան, հաղորդման նկարահանումը մեկնաբանել էր իր միկրոբլոգում․ «Երեկ Գարիկը մասնակցել է «Прожарка» հաղորդմանը։ Դրա ընթացքում երիտասարդներն, ովքեր երազում են հայտնի դառնալ, կատակում են մարդկանց վերաբերյալ, ովքեր արդեն իսկ հայտնի են։
Անկեղծ ասած՝ Գարիկը, ճանաչելով իմ բռնկուն բնավորությունը, չէր ցանկանում ինձ իր հետ տանել՝ անհանգստանալով երեխաների հոգեբանական եւ ֆիզիկական վիճակի մասին, ովքեր ճակատագրի կամքով պարտավոր էին կատակներ անել իր մասին։ Բայց ես խոսք էի տվել, որ ոչ մի բառ չեմ ասի։
«Բացարձակապես ծիծաղ չառաջացնող» կատակներից հետո ես ձեռնոց էի նետում երեխաներին եւ լուռ «գոռում», որ բոլորին մենամարտի եմ հրավիրում։ Երեխաներն, ովքեր ծնվել են այլ դարաշրջանում, առհասարակ չէին հասկանում իմ ուղերձը եւ նետածս ձեռնոցներն ընդունում էին որպես գովազդային ակցիա։
Հետո ես սկսեցի բութ մատիս կտրուկ շարժումով կտրել կոկորդս՝ ակնարկելով․ «Եթե չդադարեք ծաղրել ամուսնուս, ձեր վերջը եկել է»։ Ծերացած դեռահասներն ինձ այս անգամ էլ չհասկացան, սկսեցին ջուր բերել՝ մտածելով, որ հուզմունքից կոկորդս չորացել է։ Իմ մյուս ժեստն այն մասին, որ խոստանում եմ բոլորին իրենց տեղը ցույց տալ, նույնպես լուրջ չընդունվեց։ Հաղորդման ավարտին ես սպառել էի ժեստերի լեզվով սպառնալիքներ հնչեցնելու պաշարը եւ հոգնած մի լավ ծիծաղեցի։
Հ․Գ․ Հաղորդումը շատ լավ է ստացվել, կեցցեն երեխաները, հիանալի հումորիստներ են։ Նրանց մուտքը չեմ տեսել, բայց ավարտը հրաշալի էր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին