Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ֆլորա Մարտիրոսյանի լավատեսության եւ անավարտ նպատակների մասին. ընկերոջ` Լեւոն Բաղդասարյանի հուշերը

17:59, 1 դեկտեմբերի

Նոյեմբերը հայ երաժշտասերների համար մեծ կորուստի ամիս է… 6 տարի առաջ՝ նոյեմբերի 20-ին, կյանքից հեռացավ աշխարհահռչակ հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artist for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, մեծ արտիստուհի եւ մեծ խաղաղասեր Ֆլորա Մարտիրոսյանը:

Տիկին Մարտիրոսյանի անսպասելի մահը ցնցեց բոլորին՝ թե մտերիմներին, թե ընկերներին, թե երկրպագուներին… Մեծ երգչուհին դեռ այնքան շատ բան ուներ անելու՝ այնքան նպատակներ, նախագծեր, համերգներ… Եվ այս ամենը հանուն հայ մշակույթի բարձրաձայնման ու աշխարհի խաղաղության…

Տիկին Ֆլորայի անավարտ նախագծերից մի քանիսի մասին NEWS.am STYLE-ին պատմել է նրա գործընկերն ու ընկերը՝ Metris B.V. հոլանդական ընկերության տեխնիկական ղեկավար Լեւոն Բաղդասարյանը.

«Ֆլորա Մարտիրոսյանի հետ ծանոթությունը շատ պատահական է ստացվել. այն հետագայում զուգակցվել է համագործակցությամբ: Շատ տարիներ առաջ Metris B.V.-ի տնօրենի հետ միասին Հոլանդիայից Փարիզ էինք գնում:

Մեքենայի մեջ միացրած էր Ֆլորա Մարտիրոսյանի ձայնասկավառակը, «Դլե Յաման» երգն էր հնչում, որը մտածեցի՝ օտարին միգուցե խորթ հնչի, որոշեցի փոխել այն: Սակայն այդ պահին տնօրենս խնդրեց, որ միացրած թողնեմ այդ երգը: Հարցրեցի՝ արդյոք իրեն հաճելի՞ է, հասկանո՞ւմ է երգի իմաստը, նա էլ պատասխանեց, որ այո՝ Հայոց Ցեղասպանության մասին է»:

Այս պատմությունից տարիներ անց էր միայն Լեւոն Բաղդասարյանին վիճակված անձամբ ծանոթանալ տիկին Ֆլորա Մարտիրոսյանի հետ: Սպասված հանդիպումը տեղի ունեցավ 2010 թ-ին, երբ ընդհանուր ընկերներից մեկի՝ Արաբկիր շրջանի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի հետ միասին հյուրընկալվեց տիկին Ֆլորայի տանը. «Ծանոթացա Ֆլորա Մարտիրոսյանի հետ եւ պատմեցի նրան այս պատմությունը, որը նրան շատ հետաքրքրեց: Դրանից հետո սկսվեց ավելի հետաքրքիր համագործակցություն: Ես կատարում եմ ձայնային հետազոտություններ, որոշեցինք իրականացնել մի այդպիսի հետազոտություն, թե ինչպես Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը կարող է ազդել մարդու նյարդային համակարգի վրա: Տարբեր երկրների առաջատար համալսարանների հետ ենք համագործակցել, որպեսզի կարողանանք ստատիստիկա կազմել: Երբ մենք սկսեցինք այս հետազոտությունները, Ֆլորա Մարտիրոսյանը մտածեց, որ կարելի է վերականգնել մեր օպերայի դահլիճը, որպեսզի երաժշտությունը հնչի այն մակարդակով, որն անհրաժեշտ է ժամանակակից պայմաններում: Ուսումնասիրելով մեր օպերայի դահլիճի վիճակը, պայմանները, հնարավորությունները՝ սկսեցի նախագիծ մշակել եւ դա արեցինք Ֆլորա Մարտիրոսյանի հետ միասին: Նա առաջարկում էր, որ այդ նախագիծը ներկայացնենք, որպեսզի փոփոխություններն աշխատեն, սակայն մեր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներքին համակարգը չի համապատասխանում այդ փոփոխություններին: Ես ներկայացրի մի մեծ նախագիծ՝ սկսած նրանից, թե ինչ է պետք, որ բեմն, օրինակ, բարձրանա եւ իջնի, որպեսզի ձայնային համակարգեր կարողանայինք կախել առաստաղից, որպեսզի կամայական կետի վրա հնչեր նույն կարգի երաժշտություն՝ վերեւում եւ ներքեւում տարբեր ձայներ չհնչեին… Այս նախագիծը, սակայն, չիրականացվեց, այդպես էլ մնաց գրված… Տիկին Ֆլորան Ամերիկայում էր, որտեղ, ցավոք, մահացավ… Այդպես էլ չիմացա՝ արդյոք ինչ-որ մեկի հետ հասցրել էր քննարկել այս նախագիծը, թե ոչ: Կամ, միգուցե, նրանք, ովքեր զբաղվել են այս նախագծով, որոշեցին լռել…»:

Սա տիկին Ֆլորայի նախաձեռնություններից մեկն էր միայն: Նրա ընկերոջ խոսքով՝ դեռ շատ ուրիշ նպատակներ էլ ուներ. «Նա շատ էր նվիրված իր գործին, ակտիվ գործունեություն էր ծավալում այն ուղղությամբ, որ քարոզեր խաղաղություն, պատերազմներ չլինեին, ցեղասպանություններ չլինեին: Մենք էլ այդ շրջանում որոշել էինք կազմակերպել առողջապահական կոնֆերանս, որը նվիրված էր ցեղասպանության գենտիկ հետեւանքներին, սակայն, ցավոք, երբ անցկացրեցինք մեր կոնֆերանսը, տիկին Ֆլորա Մարտիրոսյանն այլեւս կենդանի չէր… Այդ կոնֆերանսի շրջանակում Ֆլորա Մարտիրոսյանը որոշել էր համերգ կազմակերպել եւ միջազգային ճանաչում ունեցող երգիչների հրավիրել մասնակցել դրան: Շրջիկ կոնֆերանսներ էինք որոշել կազմակերպել այն թեմայով, թե ինչպես են պատերազմներն ազդում մարդու առողջության վրա: Այն քաղաքներում, որտեղ այդ կոնֆերանսները պետք է տեղի ունենային, նաեւ մտդիր էր համերգներ ունենալ»:

Տիկին Ֆլորայի հետ պարոն Բաղդասարյանի վերջին զրույցը եղել է նրա մահվանից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ Facebook սոցիալական ցանցի միջոցով. «Երբ քննարկում էինք մեր քայլերը, նա պատասխանեց. «Մենք դեռ շատ բաներ ունենք անելու, որպեսզի կարողանանք հասնել ինչ-որ կետի: Քայլ առ քայլ կկատարենք այդ ամեն ինչը»: Դա նրա հետ վերջին խոսակցությունս է եղել:Նրա մահն անակնկալի բերեց բոլորիս: Շատ տարօրինակ ամեն ինչ եղավ, որովհետեւ ես ընդհանրապես նրա կողմից առողջական բողոքներ չէի լսել, նրա առողջականի այդ սուր վատացումն իրոք անակնկալի բերեց ինձ, որովհետեւ այդ ընթացքում նա համերգ էր կազմակերպում ՍՄՆ-ում: Վիրահատությունից հետո մի քանի օրից համերգը պետք է կայանար…»:

Զրույցի վերջում Լեւոն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ միգուցե շատերը կարդալով այս ինֆորնմացիան՝ կմիանան իրեն եւ կանեն հնարավորինը՝ տիկին Ֆլորա Մարտիրոսյանի չիրականացրած նպատակներն իրականություն դարձնելու համար:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել