«Եվրատեսիլ»-ի պատմության մեջ 2019 թ-ին կմտնի եւս մեկ ինքնատիպ եւ տաղանդավոր երգչուհի, որը գալիք տարում մրցույթում ներկայացնելու է Հայաստանը: Խոսքն, իհարկե, Սրբուհի Սարգսյանի մասին է, որի ընտրությունը մեծ ոգեւորություն է պարգեւել մրցույթի հայ երկրպագուներին: Առավել մեծ էմոցիաներով է համակված նաեւ ինքը՝ Սրբուկը. «Իրապես շնորհակալ եմ բոլորից վստահության, սատարման եւ ինձ ընձեռած այս բացառիկ հնարավորության համար»,-ասում է երգչուհին, որը NEWS.am STYLE-ին պատմել է իր ոգեւորության եւ զգացողությունների մասին.
Սրբուկ, ի՞նչ զգացողություններ ունես. շուտով դու էլ կհամալրես այն արտիստների շարքը, որոնք ներկայացրել են Հայաստանը համաեվրոպական այս հեղինակավոր մրցույթում:
Մեկ բառով կդժվարանամ նկարագրել, թե ինչ զգացողություններ ունեմ։ Իրականում շատ ուրախ եմ, սակայն զուգահեռաբար անընդհատ մտածում եմ, թե որքան պատասխանատու է լինելու ելույթ ունենալ միլիոնավոր հեռուստադիտողների համար, ներկայացնել մի ամբողջ ազգ։ Պատասխանատվության չափաբաժինը չափազանց մեծ է։
Այնուամենայնիվ, ամեն ինչ անելու եմ, որ լարվածությանը զուգահեռ յուրաքանչյուր ակնթարթից ստանամ առավելագույն հաճույք։
Երբ հայտարարվեց, որ «Եվրատեսիլ»-ում մեր մասնակիցը հայտնի է դառնալու «Լավ երեկո» հաղորդաշարի ընթացքում, շատերը այդ գրառման ներքո հենց քո անունն էին նշում: Այս ընթացքում մարդկանց կողմից հաճա՞խ ես նկատել քեզ «Եվրատեսիլ»-ի բեմում տեսնելու այդ ցանկությունը:
Արդեն երրորդ տարին է, որ երբ սկսվում են «Եվրատեսիլ»-ի տվյալ տարվա մասնակցի ընտրության կամ ձեւաչափի մասին քննարկումները, միանգամից իմ անունն էլ է սկսում այլ անունների հետ միասին քննարկվել։ Այդ առիթով բազմապիսի նամակներ եմ մշտապես ստանում իմ երկրպագուների, հայրենակիցների կողմից։ Եվ փաստորեն եկավ այդ պահը (ծիծաղում է)։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին այդ լուրը ուրախությամբ ընդունելու եւ ինձ իմ աշխատանքներում աջակցելու համար։ Արդեն քանի օր է՝ հեռախոսազանգերս չեն դադարում։
Ո՞վ է ամենից շատ կիսել ուրախությունդ:
Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է՝ ընտանիքիս անդամները, ընկերներս եւ իմ պրոդյուսերական թիմը։
Երգի ընտրության համար մրցույթ է հայտարարվել: Ինքդ որոշակի նախապատվություն ունե՞ս երգի հետ կապված, թե՞ սպասում ես հեղինակների կողմից արված առաջարկներին:
Ցանկանում եմ բոլոր կոմպոզիտորներին եւ երգահաններին կոչ անել, որպեսզի ակտիվություն ցուցաբերեն եւ մասնակցեն հայտարարված երգի մրցույթին, որովհետեւ չափազանց կարեւոր է, թե ինչ երգով մենք կներկայանանք։ Երգերը պետք է ուղարկել մինչեւ հունվարի 10-ը [email protected] հասցեին։ Կարծում եմ` երգն առաջին հերթին պետք է համապատասխանի մրցույթի չափանիշներին, լինի հիթային, հիշվող եւ համապատասխանի իմ կերպարային առանձնահատկություններին։
«Եվրատեսիլ»-ին մասնակցելու նպատակ կամ ցանկություն մինչ այս ունեցե՞լ ես: Քեզ պատկերացրե՞լ ես այս բեմում:
Վերջին տարիներին մտածել եմ այդ մասին եւ ցանկությունս ավելի մեծացավ, երբ անցած տարի մասնակցում էի ուկրաինական «The Voice» նախագծին։ Ինձ դուր են գալիս միջազգային մրցույթները եւ այդ իմաստով «Եվրատեսիլ»-ը շատ կարեւոր տեղ ունի։
Որո՞նք են լինելու առաջիկա քայլերդ՝ ճանապարհդ դեպի «Եվրատեսիլ»...
Ծանրաբեռնված աշխատանք, վոկալի անվերջ պարապմունքեր… փորձեր, փորձեր, նկարահանումներ….
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 4 հուլիսի
Րաֆֆի Բարսումյանը գլխավոր դերով հանդես կգա ամերիկյան SEAL Team սերիալի 6-րդ եթերաշրջանում․ դերասանը բացառիկ մանրամասներ է հայտնել13:12, 4 հուլիսի
Եգոր Կորեշկովն ամուսնացել է հայտնի դերասանների դստեր հետ12:36, 4 հուլիսի
Քսանհիգն հիթ․ «Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախմբի համերգը Երեւանում12:12, 4 հուլիսի
Միմյանց դեմ․ Ժերար Պիկեն եւ երգչուհի Շակիրան պատրաստվում են դատական գործընթացի11:43, 4 հուլիսի
«Համամի՞տ եք, որ պետք է ֆիքսել կյանքի երջանիկ պահերը»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)11:04, 4 հուլիսի
Givenchy-ն ներկայացրել է «101 դալմատիններ» ֆիլմին նվիրված սահմանափակ հավաքածուն (վիդեո)10:41, 4 հուլիսի
«Գեղեցիկ զույգ»․ Եվա Զոհրաբյանի եւ ամուսնու լուսանկարը10:00, 4 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ09:01, 4 հուլիսի
Մահացել է դերասան Սերգեյ Սոսնովսկին23:38, 3 հուլիսի
«Մայր ու դուստր»․ Մերի Մակարյանի ընտանեկան հրապարակումը23:19, 3 հուլիսի
Բրիթնի Սփիրսը խոսել է իր հոգեկան առողջության մասին22:43, 3 հուլիսի
Բնական․ Ռոզի Ավետիսովան առանց շպարի