Անհնար է ձմեռը պատկերացնել առանց տաք ուտեստների։ NEWS.am STYLE-ն առաջարկում է ավանդական հարիսայի բաղադրատոմսը։
Հարիսան, այնքան «ներկայացուցչական» տեսք չունի, սակայն այն շատ համեղ է, որը հաճույքով ենք համտեսում ձմեռային սառը օրերին։
Հարիսան հայկական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից է։ Հարիսա պատրաստելիս եւ համտեսելիս անպայման հրավիրում են հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին։
Պատրաստման եղանակը՝
Հավ – 1200 գր․
Ձավար –400 գր․
Ջուր – 4 լիտր
աղ` ըստ ճաշակի
մատուցելիս` սերուցքային կարագ
Ձավարը լվանալ եւ 1 ժամով թրջել սառը ջրի մեջ։ Հավը մասնատել, դնել հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացնել ձավարը, լցնել ջուրն ու պատրաստել միջին կրակի վրա։ Եռացնել՝ թուլացնելով կրակը։ Կրակին այն թողնել 1,5 ժամ։
Այնուհետեւ առանձնացնել միսը ոսկորներից։ Հավի միսը լցնել կաթսայի մեջ եւ լավ խառնել փայտե մեծ գդալով։ Պետք է եփել այնքան մինչեւ միատարր զանգված ստացվի։ Ավելացնել աղ, խառնել։ Թողնել, որպեսզի հարիսան 15–20 րոպե հանգստանա, ապա մատուցել խորը ափսեի մեջ` վրան ավելացնելով մի կտոր սերուցքային կարագ։
Եթե ունեք հարիսայի պատրաստման ձեր տարբերակը, ուրախ կլինենք, եթե կիսվեք ձեր բաղադրատոմսով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:40, 28 մայիսի
Բոդի, սլացիկ կազմվածք․ Շուշան Երիցյանի գրավիչ լուքը23:11, 28 մայիսի
Մեղադրանքներ երկրպագուների կողմից. Մեգան Մարքլի արձագանքը՝ հոր առողջական խնդիրներին22:38, 28 մայիսի
Նվազագույն շպար, գարնանային կերպար․ Մարիամ Ադամյանի լուսանկարը22:11, 28 մայիսի
Աննա Դովլաթյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը21:30, 28 մայիսի
21:12, 28 մայիսի
Եթե կինն ունի այս տասը որակները, երբեք բաց մի թողեք նրան20:49, 28 մայիսի
Մարգարիտա Պոզոյանի street style-ը (ֆոտո)20:01, 28 մայիսի
«Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմը վարձույթում մեկ օրում հավաքել է 51 միլիոն դոլար19:48, 28 մայիսի
«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)19:08, 28 մայիսի
4 օրվա սննդակարգ18:39, 28 մայիսի
Գարնանային լուք․ Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարը18:04, 28 մայիսի
Վաղ կնճիռների առաջացման պատճառները