Վերջերս իմացանք, որ «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը կմեկնարկի 2019 թվականի ապրիլին:
Ի՞նչ անել մինչ այդ։
NEWS.am STYLE- ը ձեզ է ներկայացնում սերիալ, որը, կարծում ենք, տանելի կդարձնի սպասումը։
«Թյուդորներ» պատմական դրամայի ժանրում բրիտանա-իռլանդա-կանադական սերիալ է, որի հեղինակը Մայքլ Հյորսթն է: Սերիալը ցուցադրվել է «Showtime» հեռուստաալիքով՝ 2007 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2010 թ. հունիսի 20-ը։ Այն բաղկացած է 4 եթերաշրջանից:
<iframe width="604" height="324" src="https://www.youtube.com/embed/WXNf9dxnQrM" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>
Չնայած սերիալը կոչվել է թագավորական տոհմանունով, բայց պատմում է արքայական ընտանիքի անդամներից մեկի մասին: Հենրի VIII (Ջոնաթան Ռիս Մայերս) համաշխարհային պատմության ամենավիճահարույց եւ օդիոզ կերպարներց մեկն է, և մեզ առիթ է ընձեռվում ճանաչելու շատ հետաքրքիր դրվագներ ինչպես նրա կյանքից, այնպես էլ կառավարման տարիներից:
Ուզում եմ շեշտել մի նյուանս․ սերիալը գեղարվեստական գործ է և չի հավակնում պատմական ճշգրտության:
Սերիալի առավելություններից մեկը նրա միջավայրն է՝ գրեթե բոլոր ասպեկտներում: Դեկորացիա, զգեստներ, աննշան դետալներ, հերոսների մտածողություն, սյուժեի հետևողականություն եւ այլն։ Այս թվարկածը շատ նրբորեն է մատուցվում հեռուստադիտողին, ստեղծվում է բնականության զգացողություն այն ամենի, ինչ տեղի է ունենում։
Պալատական հեղաշրջումներ ու ծածուկ խաղեր, որ խիստ ինտրիգային են, և եթե նույնիսկ քաղաքականությունը ձեր մեջ զրո էմոցիա է արթնացնում, գուցե սկսեք համակրել այս կամ այն թևին։
<iframe width="604" height="324" src="https://www.youtube.com/embed/NuUuPC_Yil8" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>
Սերիալը մեզ տալիս է մոտավոր գիտելիք դարաշրջանի մասին, բացահայտում է պատերազմի պատճառները, Հենրիի և Վատիկանի հին վեճի պատմությունը, հաջորդած պառակտումը կաթոլիկությունից, անգլիական եկեղեցու ձևավորումը, եվրոպական միապետների ազգակցական կապերը եւ շատ այլ բաներ:
Հետաքրքիր է ներկայացված մեկ մարդու դերը ողջ երկրի կյանքում․ կինոդիտողը տեսնում է, թե որքան անսահման իշխանությամբ էր օժտված միապետը և ինչպես էր բացառապես իր շահից մղված՝ վճռում այնպիսի բախտորոշ հարց, ինչպիսին մի ամբողջ ժոողվրդի դավանափոխությունն էր։
Սերիալի անվիճելի արժանիքը նրա դերասանական կազմն է:
<iframe width="604" height="324" src="https://www.youtube.com/embed/V7VS1026K6k" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>
Բնականաբար, այս սյուժեն պետք է իր «ուսերին կրեր» գլխավոր դերակատարը՝ Ջոնաթան Ռիս Մայերսը․ նա դիպել է թիրախին՝ այս դերասանի խարիզման ու խաղային հմտությունը հիացնում են, զգացմունքային սպեկտրն այնքան լայն է, որ թվում է՝ չկա մի այնպիսի էմոցիա, որը նա չհաղորդի էկրանից: Ի դեպ, Ջոնաթանն իր այս դերի համար երկու անգամ առաջադրվեց «Ոսկե գլոբուսի»:
Չարլզ Բրենդոն, նույն ինքը՝ Հենրի Քավիլ, որ վարպետորեն է մարմնավորել արքայի լավագույն ընկերոջ կերպարը: Քավիլը ներկայացնում է մի մարդու, որը երիտասարդ տարիներին մտածել է միայն իր մասին և մսխել կյանքը, բայց հետագայում դառնում է մեկը, ով ապրում է հանուն իր երկրի։
Աննա Բոլեյն -Նատալի Դորմեր, կերպարը, ինչպես և այն կատարողը ֆենոմենալ են։ Մի կին, որ կարողացավ իր խելքով ու խորամանկությամբ ղեկավարել արքային եւ ամբողջ երկիրը, արժանի է հիացմունքի:
Սեր Թոմաս Մոր - Ջերեմի Նորտեմ․ այս կերպարը Հենրիի խիղճն է ու կյանքի ուսուցիչը :
Թոմաս Քրոմվել-Ջեյմս Ֆրեյն․ իր ժամանակի գլխավոր նորարարը, մի մարդ, որը մեծ ազդեցություն ուներ թագավորի վրա: Նրան դժվար թե հավանեք, բայց մի քիչ խորհելուց հետո՝ կհասկանաք, որ այդքան անբարո չէին նրա քայլերը, և ըստ էության նա ճիշտ էր:
Մի խոսքով, «Թյուդորները» ոչ միայն կհետաքրքրացնեն ձեր ժամանակը, այլև կպատմեն Հենրի VIII- ի դարաշրջանի մասին, և նաև ներսից ցույց կտան պալատական ուշագրավ ինտրիգներ:
Բարի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)