Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ես ու իմ սերիալային կերպարը՝ Մարիամիկը, իսկապես, բավականին տարբեր ենք». Հասմիկ Խոջյան

13:05, 4 դեկտեմբերի

«Էլեի օրագիրը» հեռուստասերիալի հերոսներն արդեն ուսանողներ են, սակայն մինչ համալսարան ընդունվելը՝ նրանք արդեն հասցրել էին սիրվել իրենց դպրոցականների կերպարներով, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում էր մերօրյա աշակերտներից շատերին: Սերիալի յուրահատուկ հերոսուհիներից մեկը (ինչպես նրան նաեւ անվանում են սերիալային մյուս հերոսները) Մարիամիկն է: Կիրթ, դաստիարակված, աշխատասեր, բարի եւ ուսումնատենչ այս հերոսուհուն մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որը չնայած իր զուսպ եւ կիրթ կերպարով առաջին հայացիքց նման է թվում Մարիամիկին, սակայն իրականում դերասաանուհին մի շարք հարցերում տարբերվում է նրանից:

NEWS.am STYLE-ը զրուցել է Հասմիկի հետ «Էլենի օրագրում» նկարահավելու, իր կերպարի, թատրոնում եւ կինոյում աշխատելու առանձնահատկությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

Հասմիկ, հարցազրույցներում նշել ես, որ դեռեւս 3 տարեկանից ծնողներիդ ջանքերով եղել ես արվեստի բնագավառում, տարատեսակ խմբակների ես հաճախել: Ի՞նչ ես կարծում, եթե նրանք քեզ չուղղորդեին այդ ուղիով, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր արդեն հասուն տարիքում:

Այս հարցը ես հաճախ եմ ինքս իմ ներսում քննարկել ու վերլուծել և միշտ եկել եմ այն եզրահանգման, որ ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի: Այս հարցի շուրջ մտածելիս միշտ մտքիս գալիս է մի ֆիլմից համապատասխան արտահայտություն, որտեղ ասվում է. «Եթե մասնագիտությունդ ի վերուստ է, դու չես կարող հակադրվել դրան, եթե նույնիսկ դու չես կարող խոսել»:

Քո կարիերան սկսել ես թատրոնից. հեռուստատեսության եւ թատրոնի միջեւ տարբերակում դնո՞ւմ ես. ո՞ր ոլորտն ես ավելի շատ սիրում:

Երբ դեռ չէի աշխատում հեռուստատեսությունում և չէի նկարահանվում հեռուստասերիալներում, անընդհատ թատրոնում էի ու կարծում էի, որ ես որպես դերասանուհի միայն թատրոնում եմ սիրում աշխատել: Իրականում, ես հիմա էլ ինքս ինձ համարում եմ առաջնահերթ թատրոնի դերասանուհի և թատերասեր մարդ, սակայն արդեն կարող եմ հստակ ասել, որ ոչ մի կերպ ու ոչ մի բանի հետ չեմ կարող փոխարինել նաև իմ աշխատանքը հեռուստաընկերությունում: Տարբեր աշխարհներ են թատրոնն ու կինոն, բայց ես չեմ կարող ընտրություն կատարել դրանց միջև, քանի որ սիրում եմ իմ մասնագիտության բոլոր ճյուղերն ու անասելի մեծ սիրով եմ կատարում իմ աշխատանքը:

 

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, բնականաբար, քեզ տվեց լայն ճանաչում: Ձգտո՞ւմ էիր ճանաչման. դա քեզ առօրյայում խանգարո՞ւմ է, թե՞ օգնում: 

Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ և բնական է, որ մասնագիտական վերելքների և անկումների մասին երբեք անտեղյակ չեմ եղել, սպասելի էր, որ հեռուստատեսությունում աշխատանքի անցնելուց հետո որևէ արձագանք լինելու է հեռուստադիտողի կողմից և այն էլ «Շանթ» հեռուստաընկերություն, որը տարիներ շարունակ առաջատարներից է ռեյթինգային սանդղակում: Իմ բախտը իսկապես բերել է, որ հեռուստատեսային դեբյուտս եղել է հենց Շանթ ՀԸ-ի «Էլենի օրագիրը» նախագծում: Սցենարային ճիշտ կառուցված կերպարի, ռեժիսորական լավ աշխատանքի և համատեղ գործելու շնորհիվ կերպարս ստացվեց, արձագանքները շատ-շատ են ու անասելի դրական են և դա ոչ միայն երբեք չի խանգարում, այլև՝ անչափ ոգևորիչ է բոլորիս համար, այնքան, որ 2-րդ եթերաշրջանում ավելի ոգևորված եմ աշխատում կերպարիս գիծը միշտ ճիշտ պահել, որ ոչ մի րոպե չհիասթափեցնեմ մեր հեռուստադիտողին:

Նշել ես, որ իրականում Մարիամիկի հետ տարբերություններն ավելի շատ են, քան նմանությունները: Ի՞նչն է օգնել, որ հեշտությամբ մտնես այդ կերպարի մեջ: Ինչ-որ մեկի օրինակը եղե՞լ է աչքիդ առաջ: 

Ես ու իմ սերիալային կերպարը՝ Մարիամիկը՝ «Էլենի օրագրում», իսկապես, բավականին տարբեր ենք: Կերպարի վրա աշխատելիս կոնկրետ որևէ մեկին չեմ ունեցել որպես օրինակ: Առաջին եթերաշրջանում շատ էի ուսումնասիրում այժմյան դպրոցականներին, իհարկե, ես ինքս էլ դպրոցը ավարտել եմ ոչ վաղ անցյալում, սակայն ժամանակները արագ են փոխվում, իսկ հավաքական կերպար ունենալու համար պետք է միշտ լինել ժամանակի մեջ և ուսումնասիրել բոլորին՝ չբավարարվելով մեկ-երկու օրինակով: 

Հաճա՞խ ես վիճում Մարիամիկի հետ:

Գրեթե երբեք չեմ վիճում ես իմ Մարիամիկի հետ: Ինչպես յուրաքանչյուրս գիտենք անձամբ մեր բոլոր թերություններն ու առավելությունները, այնպես էլ ես գիտեմ Մարիամիկինը: Եթե նույնիսկ այս կամ այն պարագայում ես այդպես չէի վարվի, ինչպես սցենարային գիծն է զարգանում, միևնույն է, ես միշտ արդարացնում եմ նրան, քանի որ յուրաքանչյուրիս կատարած ցանկացած արարք ունի իր դրդապատճառները, պետք է պարզապես գտնել դրանք:

Մարիամիկը ներողամիտ է, իսկ դո՞ւհե՞շտ ես ներում մարդկանց, եւ կա՞ մի բան, որը երբեք չես ների:

Այո, ինչպես իմ հերոսուհին, այնպես էլ ես, չափազանց ներողամիտ եմ: Բոլորին եմ ներում և ամեն ինչ եմ ներում, քանի որ յուրաքանչյուրս ունենք սխալվելու հնարավորություն ու եթե մարդը զղջում է իր սխալի համար պարտավոր է ասել դրա մասին, ներողություն խնդրել և արժանանալ ներման: Այլ հարց է, որ կարող եմ անընդհատ ներել մարդուն և ի վերջո հիասթափվել նրանից, բայց երբեք չեմ չարանա նրա նկատմամբ:

Ուսանողական տարիներին եղե՞լ է մի խորհուրդ, որը նկարահանման ընթացքում հաճախ կիրառում ես: Եվ ո՞ւմ կողմից է եղել այն: 

Ոչ միայն ուսանողական տարիներին, այլև իմ կյանքի ողջ ընթացքում միշտ եղել են ու կան մարդիկ, որոնցից անդադար կարելի է սովորել և սովորածը կիրառել ոչ միայն մասնագիտության մեջ, այլ նաև կյանքի նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Այդ մարդիկ իմ կյանքում շատ-շատ են: Նաև կարող եմ ասել, որ ցանկացած մեկին, ում հանդիպում եմ իմ կյանքում, նրանից փորձում եմ սովորել: Կարող եմ նշել իմ կյանքում շատ մեծ հետք թողած 3 կանանց անունները, որոնցից առաջինը անշուշտ Մայրս է ու թե ինչքան է նա նվիրված մեզ՝ իր ընտանիքին, ուղղակի աննկարագրելի է...

Դերասանուհի Սոնա Մարտիրոսյան և ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան, ահա իմ երկու ուսուցիչների անունները, որոնք իմ կյանքի տարբեր շրջափուլերում եղել են իմ կողքին և ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև իրենց կյանքի փորձով շատ հաճախ ուղղորդել են ինձ գտնելու ճիշտ տարբերակներ ու լուծումներ՝ ամենատարբեր իրավիճակներում:

Սոցիալական ցանցերում ինչպիսի՞ն է ակտիվությունդ: Հասցնո՞ւմ ես պատասխանել երկրպագուների նամակներին:  

Փորձում եմ մաքսիմալ ակտիվ պահել սոցիալական էջերս, հատկապես՝ ինստագրամյան էջս: 70 հազարից ավելի մարդ հետևում է իմ էջին ու հետաքրքրվում է իմ մասնագիտական գործունեությամբ, նրանց հանդեպ չեմ կարող անտարբեր լինել և ինձ պարտավորված եմ զգում նրանց ներկայացնել այն ամենը, ինչը կարող է հետաքրքրություն առաջացնել: Ցավոք, նամակներին չեմ հասցնում անհատապես պատասխանել, սակայն շնորհակալ եմ բոլոր-բոլորին՝ մեկ առ մեկ, որ կարողանում են ինձ այսպես ոգևորել և մոտիվացնել ամեն օր ու ամեն ժամ՝ պատեհ, թե անպատեհ առիթներով:

Երբ նկարահանումներից հոգնած վերադառնում ես տուն, ի՞նչն է քեզ օգնում լիցքաթափվել եւ հանգստանալ:

Ես իմ աշխատանքից չեմ հոգնում, քանի որ այնպիսի մասնագիտութուն եմ ընտրել, որն ինձ համար ամենակարևորն է և բացառությամբ շատ ցուրտ վայրը և քաղցը, մնացած ամեն ինչին կարող եմ դիմանալ ու անվերջ աշխատել՝ և՛ նկարահանման հրապարակում, և՛ թատրոնում: Իսկ տանը ինձ միշտ սպասողներ կան (ժպտում է)՝ չհաշված ծնողներիս մեծ սերն ու ջերմությունը դեպի ինձ կան նաև էներգիայի այլ աղբյուներ, որոնց իմ կյանքում կարելի է «բոնուսներ» համարել, նրանք՝ եղբորս դստրիկներն են և իմ շունը:

Հիասթափություններ հասցրե՞լ ես գրանցել այս ընթացքում:

Հիասթափությունները մարդու համար են և կարող են լինել ցանկացած պահի, նույնիսկ՝ամենաանսպասելի ժամանակ, երբ թվում է, թե կյանքն իդեալական է: Սակայն պետք է կարողանալ հիասթափություններն ընդունել որպես փորձություններ ու շատ արագ հաղթահարել՝ անցնելով կյանքի բնականոն ռիթմին: Ի վերջո յուրաքանչյուր փորձություն ավելի ուժեղ է դարձնում մարդուն և մեծացնում է նրա աշխատունակությունը:

Ինչպիսի՞ն ես պատկերացնում հաջորդ դերդ:

Ես սովորություն ունեմ վստահելու իմ ռեժիսորներին ու կարող եմ խաղալ ցանկացած ինձ վստահված կերպար, եթե զգամ, որ ռեժիսորս փոխադարձ հավատում և վտահում է ինձ: Հետաքրքիր կերպարներ ստանալու համար յուրաքանչյուր փոփոխության պատրաստ եմ, միայն թե կերպարը դարձնեմ իմը ու մաքսիմալ լավ ներկայացնեմ այն: նոր կերպար ստանալու համար շատ ժամանակ եմ տրամադրում տարատեսակ գրականություն կամ փաստեր ու հոդվածներ կարդալու համար, փորձում եմ գտնել ու ուսումնասիրել այդ տեսակին պատկանող կամ գոնե պատկերացրածիս մոտ մարդկանց, որպեսզի կերպարս չլինի միագույն և դառնա բազմերանգ, ինչպես ասում են՝ «հավաքական կերպար»…

Մասնագիտական ի՞նչ երազանքներ կամ նպատակներ ես դրել քո առջեւ, որոնք առաջիկայում պետք է իրագործես:

Երազանքներիս ու նպատակներիս մասին չեմ սիրում բարձրաձայնել, հատկապես, եթե դրանք կապված են իմ մասնագիտական գործունեության հետ, քանի որ ի վերջո, երբ նպատակներս իրականանում են, արդյունքը բացահայտ է լինում: Երազանքները դառնում են նպատակներ, նպատակներն էլ հեշտությամբ իրականության է վերածվում, միայն պետք է հավատալ սեփական ուժերին և լինել շատ աշխատասեր:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Խոջյանի եւ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի Facebook-ի էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել