«Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր «Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր մասին եւ ոչ միայն

Քենդալ Ջենները Ջիմմի Ֆելլոնի շոուի ժամանակ փորձել է դեղին ռեզինե կոշիկի համը

PROFFY. Ինչպես են պատրաստվում հայկական տիկնիկները

Զարդատուփ։ Ամենահաճելի նվերը Վալենտինի տոնի առթիվ

Թամարա Գվերդծիթելին երգել է ի հիշատակ Միշել Լեգրանի

Ինչու է Միխայիլ Գալուստյանի գրասենյակում ռետինե ձեռք, եւ ինչու է Սվետլակովը Մարտիրոսյանից ավելի զվարճալի

Պահարան. Արվեստը հագուստին

«Հայերը նույնիսկ Ամերիկայում են հայերեն խոսում»․ Թինա Քանդելակի

Քիմ Քարդաշյանը՝ Ջիմի Ֆելոնի շոուին

Զարդատուփ: Երբ երեխաների աշխատանքները կենդանանում են

Պահարան. Այս տարվա ամենանորաձև պայուսակները

Project LA Ահա նորից գիշեր

PROFFY. Ինչպե՞ս Հայաստանում մոդել դառնալ

Նոր «Ֆորսաժ»՝ թրեյլեր

Պահարան. Զինվորական ոճը կանանց զգեստապահարանում

Զարդատուփ. Երբ քեզ զգում ես ինչպես թագուհի

Պահարան. Տարազն ու ավանդական դետալները` առօրյա հագուստում

Զարդատուփ: Զարդերը կարո՞ղ են բնութագրել կրողին

«Դադարից հետո մեր հանդիպումը շատ ջերմ էր». Ռուզաննա Հարությունյանը՝ իր եթերային վերադարձի եւ ուղիղ եթերի զավեշտների մասին

15:05, 4 դեկտեմբերի

Եթերային տեւական դադարից հետո հաղորդավարուհի եւ դերասանուհի Ռուզաննա Հարությունյանն արդեն երկու ամիս է, ինչ «Երկիր մեդիա»-ի եթերից կրկին բարի առավոտ է մաղթում հեռուստադիտողին: Հաղորդավարուհին հայկական եթերից երկար ժամանակով բացակայում էր ամուսնությունից հետո Փարիզում բնակվելու պատճառով: NEWS.am STYLE-ը Ռուզաննայի հետ զրուցել է եթերային վերադարձի, նոր գործընկերների եւ ուղիղ եթերում գրանցվող զավեշտալի դեպքերի մասին.

«Վերադարձա, որովհետեւ դեռ հիմնական չեմ տեղափոխվել Փարիզ, մի ոտքս Հայատանում է (ծիծաղում է): Վերադարձա, որովհետեւ եթերն անսահման էի կարոտել, որովհետեւ այդ կարոտը փոխադարձ էր (ի ուրախություն ինձ) եւ վերջապես վերադարձա, որովհետև ասելիք ունեի:

«Բարև երկիրը» կանոնավոր բնույթ է կրում. դա նշանակում է, որ ես քանի դեռ  Հայաստանում եմ, եթերում եմ լինելու անպայման: Միգուցե մի պահ կրկին կարճատեւ դադար ունենամ, բայց՝ վերադառնալու ակնկալիքով: Սիրում եմ ամեն առավոտ երկրին ասել «Բարեւ»: Կարիերիստ չեմ, բայց կիսատ եմ լինում, եթե տեսախցիկը երկար է բացակայում իմ կանքից»,-ասում է Ռուզաննան, որին նախկինում ուղիղ եթերում ընկերակցում էր Վրույր Թադեւոսյանը, իսկ այսօր նոր գործընկերներ ունի՝ ի դեմս Հայկ Պետրոսյանի, Արթուր Գեղամյանի եւ Լյուսի Հայրապետյանի.

«Որպես դերասանուհի՝ սովոր եմ խաղընկերներ փոխել հաճախ (դա եւ՛ հետաքրքիր է, եւ՛ արդյունավետ), իսկ որպես հաղորդավար՝ սկզբում խորթ էր, նույնիսկ վախ կար մեջս, որ, գուցե, չկարողանամ հարմարվել ուրիշ գործընկերոջ:  Չեմ ստի. սկիզբը դժվար էր, նորերին հաճախ էի համեմատում հների հետ, մինչեւ որ սովորեցինք իրար, հիմա ամեն ինչ հիանալի է: Այնուամնայնիվ կարոտում եմ իմ առաջին ու անփոխարինելի գործընկերոջն ու ընկերոջը՝ Վրույրին Թադեւոսյան»,-անկեղծանում է նա՝ շարունակելով մյուս խոստովանությունների շարքը.

«Կարոտել էի հատկապես ուղիղ եթերները, տեսախցիկը… Դադարից հետո մեր հանդիպումը շատ ջերմ էր, կարոտագին (գրկեցինք զմիմյանս ու համբուվեցինք (ծիծաղում է): Ամուսինս ըմբռնումով մոտեցավ): Իսկ եթե լուրջ՝ հեռուստադիտողին էի անսահման կարոտել…

Եթերային կարոտը երբեք չի բավարարում: Բայց անպայման դադարներ պետք են լինում՝ ասելիքով վերադառնալու համար, լսարանիդ չձանձրացնելու համար, ինքդ չհոգնելու ու անհետաքրքիր չդառնալու համար»:

Հաղորդավարուհին նշում է՝ ուղիղ եթերները չի փոխի ոչ մի ձայնագրության հետ. «Ուղիղ եթերները լի են անկանխատեսելի դրվագներով, որոնք չես կարողանում թաքցնել… Կիքսեր, սխալեր, էմոցիաներ, անզուսպ ծիծաղ, լաց, ինչո՞ւ ոչ՝ երբեմն, նույնիսկ, զայրույթ… Լինում են դեպքեր, երբ ինքնազգացողությունդ է վատանում, ստիպված ես լինում հենց եթերի ընթացքում դուրս գալ տաղավարից, կամ անզուսպ ծիծաղն է քեզ այցելում, ռեժիսորը ստիպված է լինում տեսահոլովակով փրկել իրավիճակը (ծիծաղում է), կադրից դուրս են մնում թերևս միայն մեր երգն ու պարը, որով լցնում ենք տաղավարը դադարների ընթացքում»:

Ինչ վերաբերում է դերասանական կարիերային՝ այս առումով Ռուզաննան դեռ դադարի մեջ է.

«Չեմ ստի, առաջարկներ շատ չեն եղել: 2 առաջարկ, երկուսից էլ հրաժարվել եմ անհետաքրքիր սցենարի պատճառով: Վերջերս նաեւ «Բարեւ երկրի» շրջանակում բուռն քննարկեցինք այն հարցը, որ այսօր չկա դրամատուրգիա, չկա սցենար: Իսկ այն սցենարիստները, որոնք կարող են որակ ապահովել, չեն համաձայնում առկա շուկայում աշխատել. TV-ներն աշխատում են ժամանակի վրա, ռեյտինգ ապահովելու համար՝ անտեսելով ասելիքը, գաղափարը, պրոֆեսիոնալիզմը,,,

«Ճ կլասսը» եկել է փոխարինելու «Ա կլասսին» (հուսամ ժամանակավոր է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Հարությունյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության